Կարևորելով լիզինգային ֆինանսավորման զարգացումը՝ Հայէկոնոմբանկը հաստատուն քայլեր է ձեռնարկում լիզինգի շուկայում:
Բանկն անդամակցել է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիային՝ խթանելու Հայաստանում զարգացող, վստահելի և մրցունակ լիզինգային միջավայր ստեղծելու ջանքերը:
Լիզինգատուների Ասոցիացիան մեծ դեր ունի Հայաստանում լիզինգի ոլորտում օրենսդրական բարեփոխումների խթանման, մասնագիտական կարողությունների զարգացման, միջազգային չափորոշիչների տարածման և հանրային իրազեկման գործում:
Հայէկոնոմբանկի Լիզինգի տրամադրման բաժնի պետ Լևոն Աղաջանյանը նշում է. «Հայէկոնոմբանկը, որպես լիզինգային շուկայի համեմատաբար նոր մասնակից, մեծապես կարևորում է անդամակցությունը ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիային: Այս համագործակցությունը հարթակ է գործընկեր ֆինանսական կառույցների հետ արդյունավետ երկխոսության և «առաջին ձեռքից» տեղեկատվության փոխանակման համար: Ասոցիացիան կարևոր դերակատարություն ունի Հայաստանում ոլորտային օրենսդրական բարեփոխումների, ինչպես նաև միջազգային փորձն ու նորարարությունը Հայաստանում հանրայնացնելու գործում: Մեզ համար լիզինգի զարգացումն առաջնահերթ ուղղություն է, և այդ համատեքստում նոր և բազմակողմ գործընկերությունների հաստատումը կարևոր նշանակություն ունի»։
Իր հերթին, ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանն ընդգծում է. «Ասոցիացիան բաց և համագործակցային հարթակ է, որի նպատակն է նպաստել լիզինգային շուկայի թափանցիկ և կայուն զարգացմանը։ Մենք կարևորում ենք նոր մասնակիցների մուտքը շուկա, քանի որ դա խթանում է մրցակցությունը, նորարարական ֆինանսական լուծումների ձևավորումը և բիզնեսների համար ֆինանսավորման հասանելիության ընդլայնումը»։
Հիշեցնենք, որ Հայէկոնոմբանկը շուկայում ներկայացնում է AEB-Leasing պրոդուկտը, որի շրջանակում անհատներին և բիզնեսին առաջարկվում է ներգրավել լիզինգային ֆինանսավորում բիզնեսի արդիականացման համար:
Բաժանորդագրվի՛ր և առաջինը տեղեկացիր մեր նորությունների և առաջարկների մասին