Հայէկոնոմբանկն առաջարկում է առևտրային և գյուղատնտեսական լիզինգ՝ հնարավորություն ընձեռելով իրավաբանական անձանց,  անհատ ձեռնարկատերերին և ֆիզիկական անձանց զարգացնել, ավտոմատացնել և մասշտաբավորել իրենց բիզնեսը:

Առևտրային լիզինգի շրջանակում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին առաջարկվում է 9.50%-ից մինչև 14.75% տարեկան անվանական տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույքը՝ 9.71%-ից մինչև 18.05%) դրամային ֆինանսավորում լիզինգի առարկայի արժեքի նվազագույնը 10% կանխավճարով՝ 12-60 ամիս ժամկետով:

Գյուղատնտեսական լիզինգն իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին և ֆիզիկական անձանց տրամադրվում է նույն տոկոսադրույքով, լիզինգի առարկայի արժեքի նվազագույնը 20% կանխավճարով՝12-84 ամիս ժամկետով:

Ինչպես առևտրային, այնպես էլ գյուղատնտեսական լիզինգի դեպքում ֆինանսավորման սահմանաչափը 3-250 մլն դրամ է:

Այսօր լիզինգը մեծ պահանջարկ ունեցող ֆինանսական գործիք է, որի նկատմամբ հետաքրքրությունն օրեցօր աճում է:  Լիզինգը  թույլ է տալիս խուսափել մի շարք ռիսկերից՝ իրականացնելով նպատակային ֆինանսավորում: Հաճախորդների համար գրեթե վերանում է պարտադիր գրավի պայմանը, ինչը հաճախ խոչընդոտում է միջոցների ներգրավմանը:

Հայէկոնոմբանկն աշխատում է նաև լիզինգի պետական աջակցության բոլոր ծրագրերի շրջանակում՝ ըստ պետության կողմից սահմանված սուբսիդավորման տոկոսադրույքների: Տարեկան անվանական տոկոսադրույքի սուբսիդավորման չափը գյուղատնտեսական լիզնիգի դեպքում մինչև 14% է, իսկ առևտրային լիզինգի դեպքում՝ 8%, ժամկետը՝ 12-84 ամիս:

Լիզինգն արդյունավետ լուծում է բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են արդիականացնել իրենց բիզնեսը, բայց խուսափում են ավանդական վարկավորումից և դժվարանում են միայնակ անցնել տեխնիկայի կամ սարքավորումների ձեռքբերման բարդ ուղին:

Հայէկոնոմբանկը պատրաստ է նպաստել տնտեսվարողների բիզնեսի կայուն աճին՝ առաջարկելով ֆինանսավորում լիզինգի տեսքով։

AEBիզինգի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

Այլ նորություններ