Ճկուն ավանդ

Ճկուն ավանդ

Ավանդի նվազագույն և առավելագույն գումարները՝ կախված  արժույթից:

 

  • 200,000 ՀՀ դրամ նվազագույն շեմ/մնացորդ գումար 50,000,000 ՀՀ դրամ առավելագույն շեմ/մնացորդ
  • 400 ԱՄՆ դոլար նվազագույն շեմ/մնացորդ գումար, 100,000 ԱՄՆ դոլար առավելագույն շեմ/մնացորդ
  • 400 ԵՎՐՈ նվազագույն շեմ/մնացորդ գումար, 100,000 ԵՎՐՈ առավելագույն շեմ/մնացորդ
  • 20,000 ՌԴ ռուբլի նվազագույն շեմ/մնացորդ գումար, 10,000,000 ՌԴ ռուբլի աառավելագույն շեմ/մնացորդ

 

*Առավելագույն գումարը գերազանցող ծավալով ավանդը ընդունվում է կողմերի համաձայնությամբ՝ ահմանվելով պայմանագրով:

Ավանդի ժամկետ՝  733 օր

Բանկի գործունեության վայրում  ներդնելու դեպքում**

«AEB Online»/«AEB Mobile» համակարգերով ներդնելու դեպքում

Տոկոսի վճարում՝  ամսական

Արժույթ

Ավանդի ներդրման նվազագույն շեմ/մնացորդ

Ավանդի ներդրման առավելագույն շեմ/մնացորդ*

Տարեկան անվանական տոկոսադրույք

Տարեկան տոկոսային եկամտաբերություն

Տարեկան անվանական տոկոսադրույք

Տարեկան տոկոսային եկամտաբերություն

ՀՀ դրամ

(AMD)

200,000

50,000,000

8.00%

8.30%

8.25%

8.57%

ԱՄՆ դոլար (USD)

400

100,000

3.00%

3.04%

3.25%

3.30%

ԵՎՐՈ

(EUR)

400

100,000

1.00%

1.00%

1.25%

1.26%

 ՌԴ ռուբլի

(RUB)

20,000

10,000,000

4.75%

4.85%

5.00%

5.12%

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ 

  • Ավանդի ընդունման ծառայություն մատուցվում է Բանկի Գլ խամասային գրասենյակում և մասնաճյուղերում (ցանկին կարող եք ծանոթանալ ՝ https://www.aeb.am/hy/branch -service -network ), բացառությամբ Բանկի «ԱՐԱՐԱՏՅԱՆ » և «ՍԻԼԱՉԻ » մասնաճյուղեր ի, որտեղ տվյալ ծառայությունը չի մատուցվում:

  • Ավանդը կարող է ներդրվել նաև AEB Online / AEB Mobile հեռակառավարման համակարգերով (սպասարկման պայմանների ու կարգի մանրամասները ներկայացված են «AEB Online» /«AEB Mobile» համակարգերի տեղեկատվական ամփոփագրում):


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` 
ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ: 

Ավանդների տոկոսագումարի հաշվարկման օրինակին կարող եք ծանոթանալ  այստեղ:

 

1.   1. Ավանդի տեսակը` ժամկետային:

2. Ավանդը ներդրվում է 733 օր ժամկետով:

3. Հաշվեգրված տոկոսագումարը չի կապիտալացվում և վճարվում է Ավանդատուին ամսական պարբերականությամբ:

4. Տոկոսագումարը հաշվարկվում է ներդրված Ավանդի փաստացի մնացորդի վրա: Հաշվարկը կատարվում է` հիմք ընդունելով տարվա փաստացի օրերի քանակը՝ 365 օր, իսկ նահանջ տարվա համար` 366 օր:

5. Ավանդի տոկոսները հաշվարկվում են Ավանդը Բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն Ավանդատուին վերադարձնելու նախորդ օրը:

6. Արտարժութային ավանդի տոկոսները ավանդային պայմանագրով կամ Ավանդատուի դիմումի համաձայն ՀՀ դրամով վճարվելու դեպքում փոխարկումը կատարվում է՝ հիմք ընդունելով տոկոսների վճարման նախորդ օրը ՀՀ ԿԲ կողմից հրապարակված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքը:

7.  Ավանդի տոկոսները Ավանդատուի կողմից չստանալու դեպքում՝ դրանց վրա տոկոսներ չեն հավելագրվում:

8.  Սույն ավանդատեսակով ներգրավվող ավանդների /մնացորդի/ համար սույն ամփոփագրով գործող նվազագույն գումարային շեմից պակաս չի կարող կազմել ներդրվող ավանդը/մնացորդը/, ինչպես նաև առավելագույն գումարային շեմից ավել չի կարող կազմել ներդրվող ավանդը/մնացորդը/, բացառությամբ ավանդային պայմանագրի կողմերի փոխադարձ համաձայնությամբ սահմանված դեպքերի:

9.   Ավանը կամ դրա մասը մինչև Ավանդի վերադարձման ժամկետի լրանալը պահանջելու դեպքում՝

  • եթե պահանջվող Ավանդի կամ դրա մասի` Բանկում ներդրված օրերի քանակը 90 օրից պակաս է, ապա այդ գումարի նկատմամբ ավանդային պայմանագրի 2.1 կետով սահմանված տոկոսների փոխարեն ենթակա են հաշվարկման տոկոսներ՝ տարեկան 0 % տոկոսադրույքի չափով, որից ավել հաշվարկված և փաստացի Ավանդատուին վճարված տոկոսագումարի չափով Ավանդը համարվում է վերադարձված:
  • եթե պահանջվող Ավանդի կամ դրա մասի` Բանկում ներդրված օրերի քանակը 90 օր կամ ավել է, ապա այդ գումարի նկատմամբ ներդրման օրվանից մինչև վերադարձման նախորդ օրը ավանդային պայմանագրի 2.1 կետով սահմանված տոկոսները ենթակա են հաշվարկման և վճարման Ավանդատուին:

10. Ավանդատուն կարող է ավելացնել Ավանդին լրացուցիչ գումարներ (որոնց նկատմամբ հաշվարկվում են ավանդային պայմանագրի 2.1 կետով սահմանված տոկոսները)՝ մինչև Ավանդի վերադարձման ժամկետին նախորդող 90-րդ օրը ներառյալ, բայց ոչ ավել, քան Ավանդի համար սահմանված գումարային առավելագույն շեմն է:

11. Ավանդի ավելացումից հետո Ավանդի կամ դրա մասի վաղաժամկետ վերադարձի պահանջի դեպքում՝ ըստ ժամանակային հաջորդականության վերադարձվում են սկզբնական ներդրված գումարները, այնուհետև ավելացումները՝ համաձայն սույն ամփոփագրի 9. կետի դրույթների։

12. Բանկը չի կարող ավանդային պայմանագրի գործողության ընթացքում միակողմանի նվազեցնել պայմանագրով սահմանված տոկոսադրույքը:

13. Եթե Ավանդի վերադարձման ժամկետը լրանալուց հետո Ավանդը չի պահանջվել, ապա մինչև Ավանդի փաստացի պահանջվելը դրա դիմաց հաշվարկվում են տոկոսներ՝ Բանկում գործող բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների համար Բանկի սահմանած տոկոսների չափով:

14. Բանկն ավանդային պայմանագրում նշված պարբերականությամբ, որը չպետք է գերազանցի մեկ ամիսը, Ավանդատուին տրամադրում է իր ավանդային հաշվի վերաբերյալ քաղվածք ավանդային պայմանագրում կամ Ավանդատուի դիմումով նշված եղանակով, բացառությամբ այն դեպքի, երբ հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հաշիվը չի դեբետագրվել կամ կրեդիտագրվել: Բանկը Ավանդատուի կողմից պահանջ ներկայացնելու դեպքում պարտավոր է 5-օրյա ժամկետում տրամադրել հաշվի քաղվածք: Ավանդային հաշվի քաղվածքը տրամադրվում է անվճար:

15.  Երրոդ անձանց կողմից ավանդը չի կարող համալրվել:

Այլ անձանց կողմից ֆիզիկական անձ Ավանդատուի Ավանդը օգտագործելու կամ  տնօրինելու լիազորությունները ընդունվում են, եթե լիազորությունը տրվել է նոտարով (վերջինիս հավասարեցված անձանց) վավերացված լիազորագրով կամ Բանկում անձամբ Ավանդատուի կողմից՝ պաշտոնատար անձի ներկայությամբ և հաստատումով ձևակերպված ու ստորագրված գրավոր լիազորագրով:

16. Հաճախորդը կարող է Բանկին ներկայացնել իր հարցերը, առաջարկները, բողոքները, պահանջները՝ Բանկին գրավոր դիմելով, որին 10 աշխատանքային օրվա ընթացքում  Բանկի կողմից տրվում է պատասխան:

17. Հաճախորդն իր բողոք-պահանջները կարող է ներկայացնել ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարարին` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, դեպքերում ու պայմաններով: Բանկը հրաժարվել է վիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի այն որոշումները, որոնցով գույքային պահանջի չափը չի գերազանցում 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամը:

18. Հաճախորդի և Բանկի միջև ծագած վեճերը բանակցություններով չլուծվելու դեպքում կարող են լուծվել Արբիտրաժի կամ ՀՀ իրավասու մարմնի (ՀՀ դատարաններ, ՀՀ նոտարներ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում) միջոցով:

19. Բանկը հանդիսանում է հարկային գործակալ ֆիզիկական անձ հաճախորդների համար, որոնցից ներգրավված ավանդների դիմաց վճարվող տոկոսագումարները ենթակա են հարկման ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով և չափով:

20. Առանձին հաճախորդների համար կողմերի համաձայնությամբ կարող են սահմանվել տարեկան անվանական տոկոսադրույքի այլ չափ և/կամ ավանդի այլ պայման:

 

ԲԱՆԿԸ «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ և ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՏՇԱՃ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ  ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՐՈՂ Է «ՃԱՆԱՉԻՐ ՔՈ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ» («KNOW YOUR CUSTOMER») ՍԿԶԲՈՒՆՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՀԱՆՋԵԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿԱՄ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲԱՆԱՎՈՐ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՐՑԵՐ ՏԱԼ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ:

 ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՏԻ (FOREIGN ACCOUNT TAX COMPLIANCE ACT (FATCA)) ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՄՆ-Ի ՀԵՏ ԿՆՔԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԲԱՆԿԸ ՀԱՃԱԽՈՐԴԻ՝ ԱՄՆ ՀԱՐԿԱՏՈՒ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՊԱՐԶԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՀԱՃԱԽՈՐԴԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ:

 Հաճախորդի այլ երկրի հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար Բանկը կարող է իրականացնել հաճախորդից լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում՝ Տնտեսական համագործակցության ԵՎ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կողմից հրապարակված Միասնական հաշվետվողական ստանդարտի պահանջների  հիման վրա:

 ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ»՝ www.fininfo.am, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ ԵՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:

AMD
100000 100000000
ՕՐ
91 1095
%
6.4 10.4
Ընդամենը


Փաստացի տոկոսադրույք
Ամսական վճարումներ

* Նախնական հաշվարկ չի հանդիսանում հրապարակային օֆերտա

Եկամտային հարկով հարկվելուց հետո ստացման ենթակա տոկոսագումար
Թարմացվել է` 05/05/2026 10:33