Բանկի պատմությունը

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն, հանդիսանալով ՀՀ համակարգաստեղծ բանկերից մեկը, արդեն 33 տարի շարունակ պահպանում է կարևոր դերակատարությունը երկրի բանկային հատվածի և տնտեսության զարգացման գործում: Որպես ունիվերսալ ֆինանսական հաստատություն՝ հաճախորդներին առաջարկվում է բանկային ծառայությունների մշտապես արդիականացվող ընդգրկուն փաթեթ:

Բանկը ՀՀ պետական բանկերից առաջինն է վերակազմավորվել բաժնետիրական բանկի և գրանցվել ՀՀ Կենտրոնական Բանկում 1991թ. օգոստոսի 26-ին (բանկային գործունեության լիցենզիա թիվ 1, գրանցման վկայական թիվ 0156)։

Գործունեության ողջ ընթացքում Բանկը մեծապես կարևորել է միջազգային հեղինակավոր կառույցների հետ համագործակցությունն ու արդյունավետ կերպով կյանքի կոչել ՎԶԵԲ (EBRD), ԳՀՀ (KFW), ՍԱԶԲ (BSTDB), ՀԶԲ (FMO), ԱԶԲ (ADB), IFC, SYMBIOTICS S.A., Ինկոֆին (Incofin I.M), DEG, BLUEORCHARD MICROFINANCE FUND S.A., FRANKFURT SCHOOL FINANCIAL SERVICES, EFA GROUP և այլ առաջնակարգ կառույցների կողմից ֆինանսավորվող և Բանկի առաքելությանը համահունչ տասնյակ ծրագրեր:

Հայէկոնոմբանկն ունի լայն մասնաճյուղային ցանց՝ բաղկացած 54 մասնաճյուղից, որոնցից 32-ը գտնվում են Երևանում, 22-ը` Հայաստանի մարզերում:

Հայէկոնոմբանկի որդեգրած ռազմավարության կարևոր խնդիրներից են շուկայում դիրքերի ամրապնդումը և նոր հաճախորդների ներգրավումը` մշտապես ուշադրության կենտրոնում պահելով նորագույն թվային տեխնոլոգիաների ներդրումը, հաճախորդների սպասարկման որակի բարձրացումը, նոր և ժամանակակից բանկային ծառայությունների մատուցման ընդլայնումը։

2024թ. 

  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի կանոնադրական հիմնադրամը համալրվեց 3,445,776.0 հազ. ՀՀ դրամով:
  • Փետրվարին «Fitch Ratings» միջազգային վարկանշային գործակալությունը բարելավեց Բանկի արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի վարկանիշը (Long-term Issuer Default Rating (IDR)) «B»–ից դարձնելով «B+»՝ կայուն հեռանկարով: Միաժամանակ բարելավվեց նաև Բանկի կենսունակության վարկանիշը (Viability Rating – VR)՝ «b»-ից «b+»-ի:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև կնքվեց 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցները ուղղվելու են միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Շվեյցարական Symbiotics Asset Management SA ընկերության կողմից կառավարվող ֆոնդերի միջև կնքվեց 5.25 մլն ԱՄՆ դոլարի և 10.75 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցները ուղղվելու են միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և OPEC միջազգային զարգացման հիմնադրամի միջև կնքվեց 10.0 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցները ուղղվելու են միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների՝ մասնավորապես Կանաչ նախագծերի, էներգաարդյունավետության ծրագրերի, ինչպես նաև կին ձեռներեցների ֆինանսավորմանը:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Հոլանդական զարգացման բանկի (FMO) միջև կնքվեց 30.0 մլն ԱՄՆ դոլարի թվով 4-րդ վարկային պայմանագիրը, որով ներգրավված միջոցները ուղղվելու են միկրո, փոքր և միջին  ձեռնարկությունների, կին և երիտասարդ ձեռներեցների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորմանը:
  • Ասիական զարգացման բանկի կողմից Սինգապուրում կայացած 10-րդ ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին շնորհվեց «Գենդերային չեմպիոն/Gender Champion» մրցանակը:
  • Հայաստանում առաջին անգամ անցկացված «Visa Cashless Forum» միջոցառման շրջանակում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն արժանացավ «Rapid Growth Achievement» մրցանակին:
  • Բանկը միացավ "UBPay" վճարահաշվարկային համակարգին:


2023թ.

  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի կանոնադրական հիմնադրամը համալրվեց 1,480.172.0 հազ. ՀՀ դրամով:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ իրականացրեց սովորական բաժնետոմսերի բաժանում՝ 1 բաժնետոմսը = 5 բաժնետոմս համամասնությամբ, որի արդյունքում բաժնետոմսերի անվանական արժեքը 10,400 ՀՀ դրամից դարձավ 2,080 ՀՀ դրամ:
  • 2023թ փետրվարի 1-ին «Fitch Ratings» միջազգային վարկանշման ընկերությունը «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին շնորհել է «B» երկարաժամկետ արտարժույթով թողարկողի դեֆոլտի վարկանիշ (IDR)՝ կայուն հեռանկարով և «b» կենսունակության վարկանիշ (VR), այնուհետև՝ փետրվարի 24-ին, բարելավել է վարկանշի հեռանկարը «Կայուն»-ից «Դրական»-ի և վերահաստատել արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի «B» կարգի վարկանիշը (Long-Term Foreign-Currency Issuer Default Rating (IDR)):
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Շվեյցարական BlueOrchard Finance S.A. ընկերության կողմից կառավարվող Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության BlueOrchard Microfinance Fund S.A. ներդրումային ընկերության միջև կնքվեց միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանն ուղղված 5.0 մլն ԱՄՆ դոլար գումարով վարկային պայմանագիր:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Շվեյցարական Symbiotics Investment Management SA ընկերության կողմից կառավարվող Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Dual Return Fund S.I.C.A.V. ներդրումային ընկերության միջև կնքվեց միկրո ձեռնարկությունների ֆինանսավորմանն ուղղված 5.0 մլն. ԱՄՆ դոլար գումարով վարկային պայմանագիր:
  • Ասիական Զարգացման Բանկի կողմից կազմակերպվող առևտրի ֆինանսավորման գծով իններորդ տարեկան մրցանակաբաշխության շրջանակում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին շնորհվել է «2023թ. առաջատար գործընկեր բանկ Հայաստանում» մրցանակը:
  • «Visa» միջազգային վճարահաշվարկային համակարգի կողմից «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին շնորհվել է «Բացառիկ պրոդուկտներ թողարկող» մրցանակը:
  • Գործարկվել է «ՍԻԼԱՉԻ» մասնաճյուղը:


2022թ.

  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի կանոնադրական հիմնադրամը համալրվեց 544.513.0 հազ. ՀՀ դրամով:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Շվեյցարական responsibility Investment AG կողմից կառավարվող ներդրումային ընկերությունների միջև կնքվեցին միկրո ձեռնարկությունների ֆինանսավորմանն ուղղված 15.0 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով թվով 4 վարկային պայմանագրեր:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Շվեյցարական BlueOrchard Finance S.A. կողմից կառավարվող ներդրումային ընկերությունների միջև կնքվեցին միկրո, փոքր և միջին  ձեռնարկությունների ֆինանսավորմանն ուղղված 15.0 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով թվով 3 վարկային պայմանագրեր:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Բելգիական INCOFIN Investment Management ընկերության կողմից կառավարվող ներդրումային ընկերությունների միջև կնքվեցին միկրո ձեռնարկությունների ֆինանսավորմանն ուղղված 15.0 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով վարկային պայմանագրեր:


2021թ.

  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի կանոնադրական հիմնադրամը համալրվեց 151,892.0 հազ. ՀՀ դրամով:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Շվեյցարական Symbiotics S.A. ընկերության կողմից կառավարվող Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության մի շարք ներդրումային ընկերությունների միջև կնքվեցին միկրո, փոքր և միջին  ձեռնարկությունների և ցածր և միջին եկամուտ ունեցող տնային տնտեսությունների ֆինանսավորմանն ուղղված մոտ 14.0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ընդհանուր գումարով թվով 5 վարկային պայմանագրեր:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Symbiotics S.A. շվեյցարական ներդրումային ընկերության կառավարման ներքո գտնվող Global Impact Investments Sàrl Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ընկերության միջև կնքվեց 5.0 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ստորադաս փոխառության պայմանագիր:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի միջև կնքվեց 5.0 միլիոն Եվրոյին համարժեք ՀՀ դրամի վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո, փոքր և միջին ձեռնարկություններում էներգաարդյունավետ ծրագրերի իրականացմանը:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Proparco Ֆրանսիայի զարգացման գործակալության  միջև կնքվեց 10.0 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանն ու վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետ կանաչ ծրագրերի իրականացմանը:
  • «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի կողմից 2021թ. արդյունքներով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն արժանացել է «Բաժնետոմսերի լավագույն թողարկող» մրցանակին:


2020թ.

  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ կանոնադրական հիմնադրամը համալրվեց 320,320.0 հազ. ՀՀ դրամով:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ և Հոլանդական զարգացման բանկի (FMO) միջև կնքվեց թվով երկրորդ վարկային պայմանագիրը 10 միլիոն ԱՄՆ դոլար և 5 միլիոն եվրո ընդհանուր գումարի չափով: Ներգրավված միջոցներն ուղղվելու են թիրախային խմբերին՝ ՄՓՄՁ-ներին, կին և երիտասարդ հաճախորդներին, «Կանաչ» և գյուղատնտեսական ծրագրերին:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև կնքվեց 15 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն արժանացավ  Ասիական զարգացման բանկի «Հայաստանում առաջատար գործընկեր բանկ» մրցանակին՝ առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակում տարվա ընթացքում իրականացրած գործարքների համար:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ և շվեյցարական Symbiotics S.A. միջև կնքվեց թվով 6-րդ վարկային պայմանագիրը 10.7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով՝ միտված զարգացնելու սոցիալական և կանաչ ծրագրերը:
  • ПАО СБЕРБАНК-ի հետ կնքվեց վճարային ծառայությունների մատուցման նոր պայմանագիր, ըստ որի հնարավորություն ընձեռվեց ПАО СБЕРБАНК-ի քարտապաններին վերջինիս մոբայլ հավելվածի միջոցով փոխանցումներ իրականացնել՝ հօգուտ  «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ցանկացած քարտապանի:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն արժանացավ ՀՀ «Տարվա կորպորատիվ և ներդրումային բանկ» մրցանակին «Asian Banking & Finance Awards 2020» ամենամյա մրցույթում:
  • Գործարկվեցին «ԱՐՏԱՇԻՍՅԱՆ» և «ՔԱՆԱՔԵՌ» մասնաճյուղերը:
  • Բանկի գործող վարկանիշները ըստ Moody’s Investors Service միջազգային վարկանշման ընկերության՝ 
    - երկարաժամկետ գործընկերոջ ռիսկի վարկանիշ՝ Ba3
    - երկարաժամկետ/կարճաժամկետ ավանդի վարկանիշ՝ B1/NP


2019թ.

  • Բանկի կանոնադրական հիմնադրամը համալրվեց 3,369,000 հազ. ՀՀ դրամով:         
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և բելգիական «INCOFIN Investment Management» ընկերության կողմից կառավարվող Բելգիայում տեղակայված և գրանցված «INCOFIN CVSO CVBA-SO» ներդրումային ընկերության միջև կնքվեց 3.0 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որի միջոցներն ուղղվելու են ՀՀ-ում միկրո և փոքր ձեռնարկությունների բիզնեսի վարկավորմանը:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի ՎԶԵԲ-ի միջև կնքվեց 10.0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով, 4 տարի մարման ժամկետով վարկային պայմանագիր, որը հաջորդում էր կողմերի միջև ՎԶԵԲ-ի Արևելյան Գործընկերության «Կանայք Բիզնեսում» վարկավորման ծրագրի շրջանակներում 2018թ. մարտին կնքված և հաջողված ծրագրին:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Հոլանդական զարգացման բանկի (FMO) միջև կնքվեց 20.0 մլն ԱՄՆ դոլարի, 5 տարի մարման ժամկետով վարկային պայմանագիր, որի միջոցներն ուղղվելու են ՀՀ-ում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների բիզնեսի, ինչպես նաև  հիփոթեքային, կրթությանն ուղղված վարկավորմանը:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (BSTDB) միջև կնքվեց 10.0 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որի միջոցներն ուղղվելու են ՀՀ-ում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և շվեյցարական «BlueOrchard Finance S.A.» և «Symbiotics S.A.» կողմից կառավարվող Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում տեղակայված և գրանցված «BlueOrchard Microfinance Fund» LLC, ինչպես նաև շվեյցարական «Symbiotics S.A.» կողմից կառավարվող Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում տեղակայված և գրանցված «SEB Microfinance Fund VII», «Global Financial Inclusion Fund» և «Hortensia Impact Investing Fund» ընկերությունների անունից հանդես եկող «Symbiotics SICAV (Lux.)» ներդրումային ընկերությունների միջև կնքվեցին համապատասխանաբար 10.0 միլիոն ԱՄՆ դոլարի և 5.0 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի վարկային պայմանագրեր, որի միջոցներն ուղղվելու են ՀՀ-ում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը:
  • Երևանում կայացած «Visa Recognation Award» մրցանակաբաշխության ժամանակ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն «VISA» միջազգային վճարային համակարգի կողմից արժանացավ «Պրեմիում դասի քարտատեսակը խթանող լավագույն բանկ» մրցանակին (Contribution in Promoting VISA Premium Benefits):
  • Գործարկվել են «ԱՎԱՆ»,  «ԱՐԱՐԱՏՅԱՆ» և «ՌՈՍԻԱ-1» մասնաճյուղերը:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն ավստրիական «Raiffeisen Bank International» AG-ի կողմից արժանացել է «Որակի գերազանցություն 2019» /STP Quality Award 2019/ մրցանակին, որն արդյունք է «SWIFT» փոխանցումների բարձր որակի ապահովման, ավտոմատ կերպով մշակման և, հետևաբար, առավելագույն կարճ ժամկետում իրականացման:
  • Բանկի վարկանիշները ըստ Moody’s Investors Service միջազգային վարկանշման ընկերության՝
    - երկարաժամկետ գործընկերոջ ռիսկի վարկանիշը՝ Ba3
    - երկարաժամկետ/կարճաժամկետ ավանդի վարկանիշը՝ B1/NP

2018թ.

  • Բանկի կանոնադրական հիմնադրամը համալրվեց 3,000,000 հազ. ՀՀ դրամով:
  • Բանկի  էմիսիոն եկամուտներից` 33,438,300 (երեսուներեք միլիոն չորս հարյուր երեսունութ հազար երեք հարյուր) ՀՀ դրամ, չբաշխված շահույթից՝ 2,524,160,700 (երկու միլիարդ հինգ հարյուր քսանչորս միլիոն հարյուր վաթսուն հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ և Գլխավոր պահուստից՝ 3,000,000,000 (երեք միլիարդ) ՀՀ դրամ ուղղվեց կանոնադրական կապիտալի ավելացմանը, որի արդյունքում կանոնադրական կապիտալը կազմեց 22,266,343,200 ՀՀ դրամ և դրա հաշվին 3,000 ՀՀ դրամի չափով ավելացավ մեկ սովորական բաժնետոմսի անվանական արժեքը՝ 7,400 ՀՀ դրամից դառնալով 10,400 ՀՀ դրամ:
  • 2011թ.-ից հանդիսանալով «Visa» միջազգային վճարահաշվարկային համակարգի անդամ, թողարկելով և սպասարկելով «Visa» քարտեր՝ 2018թ. ձեռք բերվեց նաև «Visa» միջազգային վճարահաշվարկային համակարգի կողմից անկանխիկ գործարքների սպասարկման արտոնագիր:
  • ՎԶԵԲ-ի «Արևելյան Գործընկերության Կանայք Բիզնեսում Վարկավորման Ծրագրի» շրջանակներում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և ՎԶԵԲ-ի միջև կնքվեց 2.0 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով Վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են կանանց ղեկավարությամբ կամ մասնակցությամբ գործող ՀՀ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանն ու զարգացմանը:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և սինգապուրյան «EFA Group» ընկերության կողմից կառավարվող Սինգապուրում տեղակայված և գրանցված «EFA Financial Institutions Debt Fund PTE.» Ltd. ներդրումային ընկերության միջև կնքվեց 2.5 մլն. ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցները ուղղվելու են ՀՀ փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն շվեյցարական «BlueOrchard Finance S.A.» ընկերության կողմից կառավարվող Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում տեղակայված և գրանցված «BlueOrchard Microfinance Fund, S.A.» ներդրումային ընկերությունից նեգրավեց 8 մլն. ԱՄՆ դոլարի չափով և 3 մլն. Եվրոյի չափով միջոցներ:
  • «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակներում տրամադրվող վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի գծով «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ի հետ համատեղ առաջինը հայաստանյան բանկային համակարգում ներդրվեց կանխավճարի ապահովագրության պրոդուկտը:
  • Գործարկվել են «ՄԱԼԱԹԻԱ» և «ՆՈՐԱԳԱՎԻԹ» մասնաճյուղերը:


2017թ.

  • Բանկի  էմիսիոն եկամուտներից` 9,077,411,700 ՀՀ դրամ ուղղվեց կանոնադրական կապիտալի ավելացմանը, որի արդյունքում կանոնադրական կապիտալը կազմեց 13,708,744,200 ՀՀ դրամ և դրա հաշվին 4,900 ՀՀ դրամի չափով ավելացավ մեկ սովորական բաժնետոմսի անվանական արժեքը՝ 2,500 ՀՀ դրամից դառնալով 7,400 ՀՀ դրամ:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ և շվեյցարական SYMBIOTICS SA ընկերության կողմից կառավարվող Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող SYMBIOTICS – SEB IV MICROFINANCE FUND ներդրումային հիմնադրամի միջև կնքվեց 1,94 մլրդ ՀՀ դրամի վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո բիզնեսի վարկավորմանը:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ և շվեյցարական SYMBIOTICS SA ընկերության կողմից կառավարվող Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող SYMBIOTICS – GLOBAL FINANCIAL INCLUSION FUND ներդրումային հիմնադրամի միջև կնքվեց 486 մլն ՀՀ դրամի վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո բիզնեսի վարկավորմանը:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ և գերմանական FRANKFURT SCHOOL FINANCIAL SERVICES GMBH ընկերության կողմից կառավարվող Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող GLS ALTERNATIVE INVESTMENTS – MIKROFINANZFONDS ներդրումային հիմնադրամի միջև կնքվեց 1մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո բիզնեսի վարկավորմանը:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ և շվեյցարական SYMBIOTICS SA ընկերության կողմից կառավարվող Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող GLOBAL IMPACT INVESTMENTS SÀRL ներդրումային հիմնադրամի միջև կնքվեց 3 մլն. ԱՄՆ դոլարի թվով երկրորդ վարկային պայմանագիրը, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո բիզնեսի վարկավորմանը:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ և բելգիական INCOFIN CVBA ներդրումային ընկերության միջև կնքվեց 10 մլն. ԱՄՆ դոլարի թվով երկրորդ վարկային պայմանագիրը, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո և փոքր բիզնեսի վարկավորմանը:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ և KfW Խմբի դուստր ընկերություն հանդիսացող DEG – Deutsche Investitions- und Entwicklungsgesellschaft mbH գերմանական զարգացման ֆինանսավորման ընկերության միջև կնքվեց 10 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև գերմանական սարքավորումների կամ ծառայությունների ձեռքբերման նպատակով տեղական ընկերությունների վարկավորմանը:
  • Ասիական Զարգացման Բանկը Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում երրորդ տարին անընդմեջ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին շնորհեց  «Հայաստանում Առաջատար Գործընկեր Բանկ» մրցանակը:
  • Բանկը ընդգրկվեց ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2018թ. համար հաստատած «Պետական պարտքի կառավարման գործակալների» ցանկում և 2018թ.-ից հանդես կգա որպես Պետական պարտքի կառավարման գործակալ:
  • Գործարկվել են «ԿՈՏԱՅՔ», «ԿԱՊԱՆ» և «ԴԱՎԹԱՇԵՆ» մասնաճյուղերը, ինչպես նաև հասցեափոխված և անվանափոխված «ՆԱՆՈ» մասնաճյուղը:


2016թ.

  • Կանոնադրական հիմնադրամը համալրվել է 2,297,995 հազ ՀՀ դրամով:
  • «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն միացավ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին, որի արդյունքում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի կապիտալն ավելացավ 5,294,232 հազ. դրամով, իսկ մասնաճյուղային ցանցը` 6 մասնաճյուղով:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ, շվեյցարական «SYMBIOTICS» SA և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող «MICRO, SMALL & MEDIUM ENTERPRISES BONDS» S.A. ֆինանսական հաստատությունների միջև կնքվեց 10.0 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո, փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ և բելգիական «INCOFIN CVBA» ներդրումային ընկերության միջև կնքվեց 6.0 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո և փոքր բիզնեսի վարկավորմանը:
  • Շվեյցարական «SYMBIOTICS» SA հետ համագործակցության շնորհիվ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող «GLOBAL IMPACT INVESTMENTS» SÀRL ներդրումային ընկերության միջև կնքվեց 5.0 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո բիզնեսի վարկավորմանը:
  • Շվեյցարական «SYMBIOTICS» SA հետ համագործակցության շնորհիվ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող «FINETHIC» S.C.A. ներդրումային ընկերության միջև կնքվեց 1.0 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո և փոքր բիզնեսի վարկավորմանը:
  • Ասիական Զարգացման Բանկը Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին շնորհեց «Հայաստանում Առաջատար Գործընկեր Բանկ» մրցանակը: 
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ միացել է «MoneyTun» և «Faster» վճարահաշվարկային համակարգերին:
  • Գործարկվել է «ԵՐԵՎԱՆ» մասնաճյուղը, ինչպես նաև վերաբացվեց նոր վերանորոգված և վերակառուցված «ՌՈՍԻԱ» մասնաճյուղը:


2015թ.

  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ միացել է «CONVERSE TRANSFER» վճարահաշվարկային համակարգին:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Ղազախստանի «ԲՏԱ բանկ» ՓԲԸ-ի ղեկավարների միջև ստորագրվեց երկու բանկերի միացման հուշագիր` ՀՀ-ում գրանցված և գործունեություն իրականացնող «ԲՏԱ բանկ» ՓԲԸ-ն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին միացնելու նպատակով:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ և «BLUEORCHARD MICROFINANCE FUND» LLC ներդրումային ընկերության միջև կնքվեց 3 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են փոքր և միկրո բիզնեսի վարկավորմանը:
  • «MoneyGram» համակարգը «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին շնորհել է «Պրոֆեսիոնալիզմի և Հայաստանում փոխանցման ծառայությունների զարգացմանը նպաստելու համար» հավաստագիր:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»ԲԲԸ-ն դարձել է արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ:


2014թ.

  • Ասիական Զարգացման Բանկը Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ շնորհել է «Հայաստանում առաջատար գործընկեր բանկ» մրցանակ:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն միացել է "Tandem" վճարահաշվարկային համակարգին:


2013թ.

  • Գերմանական Commerzbank AG-ն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին շնորհել է «Որակի գերազանցության» մրցանակ` 2013թ. միջազգային փոխանցումների բարձր որակ ապահովելու, ինչպես նաև անթերի և արագ իրականացնելու համար:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն ստացել է ISO/IEC 27001:2005 (Տեղեկատվության անվտանգության կառավարման համակարգ) հավաստագիր:
  •  Գործարկվել է «ՀՐԱԶԴԱՆ-ՄԻԿՐՈ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ:
  • MoneyGram-ի կողմից շնորհվել է «ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՈՐԱԿ» երկարաժամկետ և արդյունավետ համագործակցության հավաստագիր:

2012թ.

  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն միացել է "Avers", "UNIStream" և "Golden Money Transfer" վճարահաշվարկային համակարգերին:


2011թ.

  • Գերմանական Commerzbank AG-ն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին շնորհել է «Որակի գերազանցության» մրցանակ` 2011թ. ԵՎՐՈ-ով փոխանցումների բարձր որակ ապահովելու համար:
  • Հայաստանում առաջին անգամ ՎԶԵԲ-ն իրենց գործառույթներով հնարավոր առավելագույն ժամկետով (ևս երեք տարով) երկարաձգեց իր մասնակցությունը (25% +1 բաժնետոմս) «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի կանոնադրական կապիտալում:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Ասիական Զարգացման Բանկի միջև կնքվեց արտաքին առևտրի ֆինանսավորման վարկային գծի տրամադրման պայմանագիր, որի համաձայն Բանկը միացավ Ասիական Զարգացման Բանկի Առևտրի խթանման ծրագրին:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի ու Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկի միջև կնքվեց 5.0 մլն. ԱՄՆ դոլար գումարով թվով երկրորդ վարկային պայմանագիրը, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և ՎԶԵԲ-ի միջև կնքվեց 6.0 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարով վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո, փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն դարձել է "VISA" միջազգային վճարահաշվարկային համակարգի անդամ:
  • Միացել է "Intelexpress" վճարահաշվարկային համակարգին:
  • Գործարկվել են «ՆՈՒԲԱՐԱՇԵՆ», «ԳԱՎԱՌ» և «ՌՈՍԻԱ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ, ինչպես նաև հասցեափոխված և անվանափոխված «ՍԱՐԱՋՈՎ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ:

2010թ.

  • Հունիսին, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և ՎԶԵԲ-ի միջև կնքվեց սինդիկացված վարկի թվով երկրորդ պայմանագիրը, որի համաձայն համաշխարհային ճանաչում ունեցող չորս ֆինանսական հաստատություններ` ՎԶԵԲ-ը, ավստրիական UniCredit Bank Austria AG, անգլիական FBN Bank (UK) Limited Բանկերը և շվեյցարական Blue Orchared Finance ֆինանսական կազմակերպությունը «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին տրամադրեցին 10.0 մլն. ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկ, որն ուղղվելու է փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը: 
  • Դեկտեմբերին, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի, ՄՖԿ-ի և FMO ֆինանսական կազմակերպության միջև կնքվեց վարկային պայմանագիր, որի համաձայն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին տրամադրվեց 10.0 մլն. ԱՄՆ դոլարի վարկ, որն ուղղվելու է փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն "MoneyGram" միջազգային դրամական փոխանցումների համակարգի կողմից 2010թ. արդյունքներով երկրորդ տարին անընդմեջ ճանաչվեց «Հայաստանի Հանրապետությունում համակարգով հաճախորդներին գերազանց սպասարկող բանկ»:
  • Ավստրիական UniCredit Bank AG-ն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին շնորհել է «Որակի գերազանցության» մրցանակ` 2010թ. ԵՎՐՈ-ով փոխանցումների բարձր որակ ապահովելու համար:
  • Միացել է "Contact" և "Coinstar" վճարահաշվարկային համակարգերին:
  • Գործարկվել է «ԵՂԵԳՆԱՁՈՐ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ:


2009թ.

  • Հունվարին, «Առևտրի խթանման ծրագրի» շրջանակներում Միջազգային Ֆինանսական Կորպորացիան «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ -ին տրամադրեց 5.0 մլն. ԱՄՆ դոլարի վարկային գիծ:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն դարձել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի անդամ և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն միակ Բանկն է, որի բաժնետոմսերը ցուցակված են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի "B" հարթակում:
  • Նոյեմբերին, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և ՎԶԵԲ-ի միջև 15.12.2005թ. կնքված «Համաֆինանսավորման» ծրագրի իրականացման պայմանագրի շրջանակներում կնքվեց նոր համաձայնագիր, որով մինչ այդ գործող 5.0 մլն. ԱՄՆ դոլար միջոցներին ավելացվեց ևս 2.0 մլն. ԱՄՆ դոլար` ծրագրի ընդհանուր արժեքը հասցնելով 7.0 մլն. ԱՄՆ դոլարի:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն "MoneyGram" միջազգային դրամական փոխանցումների համակարգի կողմից 2009թ. արդյունքներով պարգևատրվեց պատվոգրով և ճանաչվեց 2009թ. լավագույն Բանկ հաճախորդների սպասարկման ոլորտում:
  • Միացել է "Lider", "Ria Money Transfers", "Zolotaya Korona" վճարահաշվարկային համակարգերին և "Worldlink" միջազգային վճարումների համակարգին:
  • Գործարկվել է «ՇԻՐԱԿ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ:


2008թ.

  • Փետրվարին, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկի (ՎԶԵԲ) միջև կնքվեց վարկային պայմանագիր, որի համաձայն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին հատկացվեց 5.0 մլն. ԱՄՆ դոլարի վարկ, որն ուղղվեց փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը:
  • Բացվել է միկրովարկավորման մասնագիտացված կենտրոն:
  • AmRating/GlobalRating վարկանիշային գործակալությունը «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին շնորհեց "BB+" վարկային վարկանիշը` «հնարավոր բարձրացում» կանխատեսմամբ:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն և «ԱրմենՏել» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ բացել են հաճախորդների հեռախոսային սպասարկման (call center) կենտրոն:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն ՎԶԵԲ-ի կողմից ճանաչվել է ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակներում ակրեդիտիվ թողարկող տարվա ամենաակտիվ Բանկը Հայաստանի Հանրապետությունում:
  • Միացել է "Blizko" վճարահաշվարկային համակարգին:
  • Գործարկվել է «ԶԵՅԹՈՒՆ» մասնաճյուղը:


2007թ.

  • Փետրվարին Moody's Investors Service միջազգային վարկանիշային ընկերությունը ՀՀ բանկային համակարգում առաջին անգամ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն շնորհեց ֆինանսական կայունության E+ և երկարաժամկետ ՀՀ դրամով ու արտարժույթով ավանդների B1 վարկանիշներ, երկուսն էլ Stable Outlook-ով (կայուն հեռանկար): Ապրիլին, վերանայելով շնորհված վարկանիշները, Moody's Investors Service միջազգային վարկանիշային ընկերությունը Բանկին արժանացրել է ավելի բարձր` ֆինանսական կայունության D- և ՀՀ դրամով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշների, երկուսն էլ Stable Outlook-ով (կայուն հեռանկար):
  • Փետրվարին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) միջև կնքվեց վարկային պայմանագիր, որի համաձայն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին հատկացվեց 2.0 մլն. ԱՄՆ դոլարի վարկ, որն ուղղվել է փոքր և միջին բիզնեսի և հիփոթեքային վարկավորմանը:
  • Հունիսին հայկական Բանկերից առաջինը «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ արժանացավ գերմանական Commerzbank AG Բանկի Միջազգային արտարժութային փոխանցումների որակի սերտիֆիկատին` միջազգային փոխանցումների արագ և որակյալ կատարման համար:
  • Հուլիսին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Գերմանա-հայկական հիմնադրամի (ԳՀՀ) միջև կնքվեց վարկային պայմանագիր, որի համաձայն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին 2007թ. տրամադրեց 103.5 մլն. ՀՀ դրամի հիփոթեքային վարկեր:
  • Հոկտեմբերին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) միջև կնքվեց վարկային պայմանագիր, որի համաձայն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին հատկացվեց 3.0 մլն. ԱՄՆ դոլարի վարկ, որն ուղղվել է միկրո և փոքր բիզնեսի վարկավորմանը:
  • Դեկտեմբերին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և ՎԶԵԲ-ի միջև կնքվեց սինդիկացված վարկի պայմանագիր, որի համաձայն ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ համաշխարհային ճանաչում ունեցող վեց ֆինանսական հաստատություններ` ՎԶԵԲ-ը, գերմանական Commerzbank AG, ավստրիական Raiffeizen Zentralbank Osterreich AG և Bank Austria Creditanstalt AG, հնդկական State Bank of India, թայվանյան Land Bank of Taiwan, անգլիական FBN Bank (UK) Limited Բանկերը «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին տրամադրեցին 15.0 մլն. ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկ, որն ուղղվելու է փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը:
  • "Western Union" գործակալությունը ՀՀ-ում առաջին անգամ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին շնորհեց պատվոգիր` "Western Union" դրամական փոխանցումների համակարգի հետ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի երկարատև համագործակցության, ՀՀ-ում "Western Union" համակարգի զարգացման մեջ ունեցած նշանակալի դերի` ՀՀ-ում "Western Union" ցանցի ընդլայնման և նոր ենթագործակալների ներգրավման համար:
  • Միացել է "Money Gram" վճարային համակարգին:
  • Գործարկվել են «ՆՈՐԱԳԱՎԻԹ» և «ԻՋԵՎԱՆ» մասնաճյուղերը:

2006թ.

  • Երևանում մարտ ամսին Բանկի և ՎԶԵԲ-ի կողմից համատեղ կազմակերպվեց և անցկացվեց Առևտրի ֆինանսավորման միջազգային բանկային կոնֆերանսը:
  • Մայիսին Բանկի և Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի (ՄՖԿ) միջև կնքվեց «Առևտրի խթանման և երաշխիքների տրամադրման» պայմանագիր:
  • Բանկը "Lufthansa" գերմանական ավիաուղիների և ավտոմեքենաների վարձույթի "Hertz" ընկերության հետ համատեղ թողարկեցին "MasterCard standart" քարտեր, որը հնարավորություն է տալիս քարտատերերին օգտվել "Lufthansa" գերմանական ավիաուղիների և ավտոմեքենաների վարձույթի "Hertz" ընկերության ծառայություններից զեղչերով ավելի քան 150 երկրներում:
  • Դեկտեմբերին ՎԶԵԲ-ի և Բանկի միջև կնքվեց վարկային պայմանագիր, որի համաձայն Բանկին կհատկացվի 2.0 մլն. ԱՄՆ դոլար գումարի վարկ, որը ուղղվելու է բացառապես հիփոթեքային վարկավորմանը: Սա ՎԶԷԲ-ի Հայաստանի Հանրապետությունում իրականացվող առաջին հիփոթեքային ծրագիրն է:
  • 2006թ. արդյունքներով ՀՀ Կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համատեղ հանձնաժողովի որոշմամբ ճանաչվել է ներքին պետական պարտքի կառավարման ՀՀ կառավարության լավագույն գործակալ:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն արժանացավ CitiGroup-ի լավագույն սպասարկող գործընկերոջ սերտիֆիկատին:
  • Բանկը մասնակցեց է գերմանական KfW Բանկի «Հիփոթեքային շուկայի կայուն զարգացում» ծրագրին:
  • Գործարկվել են «ԱՋԱՓՆՅԱԿ», «ԳՈԳԱՎԱՆ», «ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ» և «ՌՈՍԻԱ» մասնաճյուղերը:


2005թ.

  • Կանոնադրական հիմնադրամը համալրվել է 633.3 մլն. դրամով, որի արդյունքում EBRD մասնակցությունը Բանկի կանոնադրական կապիտալում կազմեց 25%+1 բաժնետոմս:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի ու Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) միջև կնքվեց պայմանագիր, որի համաձայն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին տրամադրվեց 2.0 մլն. ԱՄՆ դոլարի վարկ:
  • EBRD փայամասնակցության շրջանակներում մատուցվող 500.0 հազ. եվրո տեխնիկական օժանդակության ցուցաբերման մրցույթում հաղթած "Lloyds TSB" Բանկը հունիսից գործունեություն է ծավալել համաձայն հաստատված «Ինստիտուցիոնալ կառուցման պլանի»:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Կոմերցբանկի միջև կնքվեց պայմանագիր, որի համաձայն "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ին հատկացվեց 2.0 մլն. ԱՄՆ դոլարի վարկ:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և EBRD-ի միջև կնքված համաֆինանսավորման պայմանագրի համաձայն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին կհատկացվի 3.0 մլն. ԱՄՆ դոլարի վարկային գիծ:
  • Բանկը «Արմինֆո» տեղեկատվական գործակալության կողմից արժանացել է ՀՀ առևտրային Բանկերի մեջ հիփոթեքային վարակավորում իրականացնող, պլաստիկ քարտերի շուկայում և միջբանկային արտարժութային շուկայում ակտիվ գործունեություն իրականացնող լավագույն Բանկ նոմինացիային:
  • 2005թ. արդյունքներով ՀՀ Կենտրոնական բանկի և ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության համատեղ հանձնաժողովի որոշմամբ, ճանաչվել է ներքին պետական պարտքի կառավարման ՀՀ Կառավարության լավագույն գործակալ:
  • Գործարկվել են «ԽՈՐՀՐԴԱՅԻՆ 1», «ՆԱԻՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ», «ԱՐԱՐԱՏՅԱՆ», «ԱԳԱՐԱԿ», «ԶՎԱՐԹՆՈՑ», «ԲԱԳՐԱՏԱՇԵՆ», «ՇԻՐԱԿ», «ԽՈՐԵՆԱՑԻ», «ԳՈՒԳԱՐՔ», «ՍԻՍԻԱՆ», «ԱՅՐՈՒՄ» և «ԲԱՎՐԱ» մասնաճյուղերը:


2004թ.

  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և KFW-ի միջև կնքվեց վարկային երաշխիքի պայմանագիր, որով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին հնարավորություն ընձեռնվեց ներգրավել վարկային միջոցներ միջազգային առևտրային Բանկերից, որի դիմաց որպես ապահովման միջոց KFW -ն կթողարկի մինչեւ 2.5 մլն. ԱՄՆ դոլարի երաշխիքներ:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և IFC-ի միջև կնքվեց վարկային պայմանագիր, որի համաձայն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին հատկացվեց 2.0 մլն. ԱՄՆ դոլարի վարկ:
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի ու Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) միջև կնքվեց պայմանագիր, որով սկսվեց Բանկի կանոնադրական կապիտալում ՎԶԵԲ-ի մասնակցության գործընթացը, որի արդյունքում ՎԶԵԲ-ի մասնակցությունը Բանկի կանոնադրական կապիտալում կկազմի 25%+1 բաժնետոմս:
  • Գործարկվել են «ԿԵՆՏՐՈՆ» «ԷՐԵԲՈՒՆԻ-1» և «ԱՐԱՐԱՏ» մասնաճյուղերը:


2003թ.

  • Կանոնադրական հիմնադրամը համալրվել է 200 մլն. դրամով:
  • EBRD համագործակցությամբ ներդրվել է արտաքին առևտրի խթանմանը ուղղված ակրեդիտիվային ֆինանսավորման նոր գործիք:
  • Բանկի և "Western Union Financial Services" INC կազմակերպության միջև կնքված պայմանագրի համաձայն Բանկը, որպես հատուկ ներկայացուցիչ, հնարավորություն է ստացել ՀՀ տարածքում ներգրավել ենթաներկայացուցչություններ (ոչ ֆինանսական կազմակերպություններ` տնտեսվարող սուբյեկտներ)` դրամական փոխանցումներ իրականացնելու նպատակով:
  • Բանկը միացել է REUTERS համակարգին:


2002թ.

  • Կանոնադրական հիմնադրամը համալրվել է 300 մլն. դրամով:
  • Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) Առևտրի Խթանման Ծրագրի շրջանակներում ստացել է 500 հազ. ԱՄՆ դոլարի երաշխիքային վարկ:
  • Հոկտեմբերին դարձել է EUROPAY INTERNATIONAL վճարային համակարգի աֆիլացված անդամ:
  • Բանկը ՀՀ միակ բաց բաժնետիրական Բանկն է, որն ունի ավելի քան 1400 բաժնետերեր և 2002թ. անընդմեջ իր բաժնետերերին վճարում է շահաբաժիններ:
  • Բանկը ՀՀ միակ Բանկն է, որի բաժնետոմսերը 2002թ. ցուցակված են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի "B" հարթակում:


2001թ.

  • ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստացել է բանկային գործունեության լիցենզիա: (Լիցենզիա թիվ 1)
  • Կանոնադրական հիմնադրամը համալրվել է 100 մլն. դրամով:
  • 2001թ. արդյունքներով ՀՀ Կենտրոնական բանկի և Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության համատեղ հանձնաժողովի որոշմամբ, ճանաչվել է ներքին պետական պարտքի կառավարման ՀՀ Կառավարության լավագույն գործակալ:
  • 2001թ. արդյունքներով AMEX-ի (American Express Bank Ltd., New York) կողմից ճանաչվել է ՀՀ լավագույն սպասարկող Բանկ և ստացել է որակի սերտիֆիկատ:
  • Ներդրվել է մասնաճյուղերի ռեյտինգավորման համակարգ: Սահմանվել է վարձատրություն` ըստ ռեյտինգի արդյունքների:
  • Գործարկել է «Գերմանա-հայկական հիմնադրամի միկրո և փոքր բիզնեսի վարկավորման» ծրագրի շրջանակներում աշխատող վարկային մասնագետների աշխատանքի վարձատրման բոնուսային համակարգը:
  • "SIL PLAZA" առևտրի կենտրոնում տեղադրվել է ArCa քարտեր սպասարկող բանկոմատ:
  • Ծավալվել է ակտիվ գործունեություն սպառողական վարկերի տրամադրման բնագավառում:

2000թ.

  • Հիմնադրել է «Էկոնոմինկասացիա» դուստր ընկերությունը:
  • Մասնակցել է ՀՀ-ում պլաստիկ քարտերով միասնական վճարային համակարգի ձևավորման նպատակով ստեղծվող «Արմենիան քարդ» ՓԲԸ-ի հիմնադրմանը:
  • Գործարկել է լոկալ (դեբետային, կրեդիտային) պլաստիկ քարտերի սեփական համակարգը
  • Ակտիվ գործունեություն է ծավալել Գերմանա-հայկական հիմնադրամի միկրո և փոքր բիզնեսի վարկավորման ծրագրի շրջանակներում:
  • Առաջինը ՀՀ բանկային համակարգում, առանց պետական երաշխավորության, պայմանագիր է կնքել Վերակառուցման և զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) հետ` 1 մլն. ԱՄՆ դոլարի սահմաններում վարկային ծրագիր իրականացնելու նպատակով:
  • Գործարկել է AEB Home Bank սկզբունքով (առանց բանկ այցելելու) հաճախորդների սպասարկման համակարգը:
  • Մասնակցել է «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության հիմնադրմանը:
  • Ընգրկվել է The Urban Institute-ի կողմից իրականացվող «Աղետի գոտու բնակչությանը բնակարանի գնման վկայագրերի տրամադրման» ծրագրին:
  • 2000թ. արդյունքներով ՀՀ Կենտրոնական բանկի և Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համատեղ հանձնաժողովի որոշմամբ, ճանաչվել է ներքին պետական պարտքի կառավարման ՀՀ Կառավարության լավագույն գործակալ:


1999թ.

  • Մասնակից է դարձել Լինսի հիմնադրամի փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծրագրին:
  • Միացել է WESTERN UNION միջազգային փոխանցումների համակարգին` ընդգրկելով իր ողջ մասնաճյուղային ցանցը:


1998թ.

  • ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստացել է բանկային գործունեության լիցենզիա: (Լիցենզիա թիվ 1)
  • Միացել է Bankmail էլեկտրոնային վճարային համակարգին:


1997թ.

  • Դարձել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական պարտքի կառավարման գործակալ:
  • Արտոնագրվել է ՀՀ-ում Համաշխարհային Բանկի կողմից իրականացվող փոքր և միջին բիզնեսի զարգացման ֆինանսավորման ծրագրին:
  • Անցել է Բանկի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին:


1996թ.

  • ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստացել է բանկային գործունեության լիցենզիա: (Լիցենզիա թիվ 1)
  • Դարձել է Երևանի Ֆոնդային Բորսայի անդամ:
  • Դարձել է Միջազգային Ֆինանսական Հաղորդակցությունների Համաշխարհային Ընկերության (S.W.I.F.T.) անդամ:


1995թ.

  • ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստացել է արտարժույթով գործառնություններ իրականացնելու Գլխավոր արտոնագիր (Արտոնագիր թիվ 1):
  • Դարձել է Հայաստանի Բանկերի Միության անդամ:

1993թ.

  • Վերագրանցվել է ՀՀ Կենտրոնական Բանկում որպես Բաց Բաժնետիրական Ընկերություն (Գրանցում թիվ 1/35):
  • ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստացել է բանկային գործառնությունների իրականացման արտոնագիր (Արտոնագիր թիվ 1/35):


1991թ.

  • Գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում` որպես Բաց Բաժնետիրական Ընկերություն (Գրանցում թիվ 1):


1988թ.

  • ԽՍՀՄ բանկային համակարգի վերակառուցման արդյունքում ստեղծվել է «ԽՍՀՄ Բնակսոցբանկի հայկական հանրապետական բանկը», որի իրավահաջորդն է հանդիսանում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ:
Թարմացվել է` 23/07/2025 05:30

Ավելին մեր մասին

...
Բանկի պատմությունը

Բանկի ղեկավարությունը հանդիսանում է կազմակերպության ռազմավարական զար

Մասնաճյուղային և սպասարկման ցանց

Բանկի ղեկավարությունը հանդիսանում է կազմակերպության ռազմավարական զար

Բանկի ղեկավարությունը

Բանկի ղեկավարությունը հանդիսանում է կազմակերպության ռազմավարական զարգացման և կայուն աշխատանքի հիմնական շարժիչ ուժը։

...