Հաճախորդի իրավունքներ

Սպառողի իրավունքներն ապահովում են հաճախորդների շահերի պաշտպանությունը և որակյալ ծառայություններից օգտվելու հնարավորություն։
Հաճախորդի իրավունքներ

Հարգելի՛ հաճախորդ,

Ցանկացած անձ իրավունք ունի գրավոր դիմումը ներկայացնելուց երեք բանկային օրվա ընթացքում ստանալ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ վերաբերյալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության պատճենները:


Օրենքը կարող եք գտնել հետևյալ հղմամբ` https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=164974


  • տեղեկատվությունը սովորական փոստային առաքման դեպքում (մինչև 150 գրամ)՝ 1,140 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)
  • թղթային տեսքով առձեռն տրամադրման և էլեկտրոնային առաքման դեպքում՝ անվճար
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել +374 8000 8686 կամ +374 10 510-910 հեռախոսահամարներով, ինչպես նաև այցելել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Գլխավոր գրասենյակ և մասնաճյուղեր

Դուք կարող եք Ձեր դիմումները՝ դիմում-բողոքները և բողոք-պահանջները ներկայացնել  հետևյալ եղանակներով.

  • առձեռն` Բանկի Գլխավոր գրասենյակ կամ մասնաճյուղ
  • փոստով` «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»  ԲԲԸ, ք. Երևան, 0002, Ամիրյան 23/1 հասցեով



Բողոք-պահանջների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հաճախորդը կարող է զանգահարել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ  Իրավաբանական վարչության պետ՝ Օմբուդսմեն Վրեժ Ջհանգիրյանին`  +37410510910*9999# հեռախոսահամարով:

Եթե հաճախորդը 10 աշխատանքային օրվա ընթացքում Բանկից պատասխան չի ստանում իր բողոք-պահանջի վերաբերյալ կամ բավարարված չի լինում իր բողոք-պահանջի վերջնական պատասխանով, ապա նա իրավունք ունի պահանջ ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարին: 



Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին ՀՀ օրենքի համաձայն ֆիզիկական անձը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերը, իրավաբանական անձը հնարավորություն ունի ներկայացնելու Բանկի և իր միջև կնքվող գործարքից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին:

Ֆինանսական համակարգի հաշտարար
9:00 - 18:00 Բաց է
ՀՀ, 0010 ք. Երևան, Մ. Խորենացի փողոց 15, Էլիտ Պլազաե բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
(+ 374 60) 70-11-11, (+37410) 58-24-21
info@fsm.am
Աննա Եղոյան

Հասարակական և շրջակա միջավայրի կառավարման ղեկավար

anna.yeghoyan@aeb.am
+374 10 510910 (ներքին 5111)
Հասարակական և շրջակա միջավայրի կառավարման համակարգի ուղեցույց
Ի՞նչ անել, եթե բողոք ունեք
Ի՞նչ անել, եթե բողոք ունեք
Հաճախորդի կողմից բողոքի ներկայացման հայտ
Հաճախորդի կողմից բողոքի ներկայացման հայտ
Հաճախորդի կողմից բողոքի ներկայացման ստացական
Հաճախորդի կողմից բողոքի ներկայացման ստացական
Հաճախորդների դիմում-բողոքների և բողոքների ընդունման, քննարկման և որոշումների կայացման կարգ
Հաճախորդների դիմում-բողոքների և բողոքների ընդունման, քննարկման և որոշումների կայացման կարգ
Հայտարարություն գանձապետարան ուղղվող վճարների մասին
Հայտարարություն գանձապետարան ուղղվող վճարների մասին

Հետևյալ Գաղտնիության քաղաքականությունը ներկայացնում է ‹‹ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ›› ԲԲԸ (այսուհետ՝ Բանկ) (պաշտոնական կայքէջ: https://www.aeb.am/ (այսուհետ՝ Կայքէջ)) այցելուների և հաճախորդների անձնական տվյալների մշակման, օգտագործման և պաշտպանության ընդհանուր դրույթները

Բանկը բարձր է գնահատում Կայքէջի օգտատերերի անձնական տվյալների անվտանգությունը: Կայքի բովանդակությունը և սույն գաղտնիության քաղաքականությունը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Սույն կայքում օգտագործված բոլոր տերմինները պետք է մեկնաբանվեն ‹‹Անձնական տվյալների պաշտպանության մասին›› Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով (այսուհետ՝ Օրենք):  Համաձայն օրենքի՝ ցանկացած անձնական տեղեկատվություն, որը թույլատրում կամ կարող է թույլատրել ուղղակի կամ անուղղակի անհատի ինքնության բացահայտում համարվում է անձնական տեղեկատվություն:

Բանկը իրավունք է վերապահում փոփոխել  ցանկացած  դրույթ, որը նախատեսված է սույն Գաղտնիության Քաղաքականությամբ՝ առանց Օգտագործողին նախապես ծանուցելու: Օգտագործողները կարող են ծանուցվել ցանկացած կիրառելի փոփոխության մասին կամ Կայքէջի համապատասխան բաժնում կամ էլ. փոստի միջոցով:

Բանկը կարող է հավաքագրել հետևյալ Անձնական տեղեկատվությւոնը
  • Տեղեկատվություն, որ Օգտագործողը տրամադրում է Բանկին սեփական հայեցողությամբ՝ մինչ լրացնում է ցանկացած դիմում Կայքէջում, բաժանորդագրվում է  նորություններին, գրանցվում է Բանկի առցանց հարթակում, կապ է  հաստատում Բանկի հետ առցանց չաթի միջոցով (այսուհետ - Չաթ): Օգտագործողի անձնական տեղեկատվությունը հասանելի է Բանկին՝ Օգտագործողի կողմից դիմում լրացնելու և ուղարկելի կապից կամ երբ վերջինս բաժանորդագրվում է նորություններին:
  • Տեղեկություններ, որոնք Բանկը ձեռք է բերում երրորդ կողմի գործիքների միջոցով, ինչպիսիք են Օգտատիրոջ բրաուզերի կամ սարքի մասին տեղեկատվությունը, որն օգտագործվում է Կայքէջ մուտք գործելու համար, այցելությունների տեղեկատվությունը, աշխարհագրական տեղեկատվությունը և այլն: IP հասցեների, բրաուզերի մասին տեղեկատվությունը և դրանք «Cookies» բաժնում պահպանելը կսկսվեն ավտոմատ կերպով, երբ օգտատերը այցելի Կայքէջ:

Կայքէջի կողմից ստացված ցանկացած տեղեկատվություն կհամարվի անձնական տեղեկատվությւոն, որը հավաքագրվում է Կայքէջի կողմից, և կօգտագործվի բացառապես Բանկի ներքին որոնման և առավել հաճախորդակենտրոն ծառայություններ տրաքմադրելու համար:

Բանկը կարող է օգտագործել գրանցման, բաժանորդագրության, Կապ մեզ հետ ձևերի միջոցով կամ այլ կողմերի գործիքների միջոցով հավաքագրվող տեղեկատվությւոնը հատևյալ նպատակների համար:
  • Հաճախորդների սպասարկաման որակը բարելավելու համար,
  • Ծառայության որակի համր, որը համապատասխանում է օգտագործողի պահանջներին,
  • Ներդրողներին տեղեկագրեր պարունակող նամակներ ուղարկելու համար,
  • Հաճախորդի հարցմանը պատասխանելու համար,
  • Օգտատիրոջ հարցումներին պատասխանելու համար, օրինակ , երբ նրանք լրացրել են դիմումի ձևը, կապ հատատել Բանկի հետ Չաթի կամ այլ եղանակների միջոցով,
  • Տրամադրելու տեղեկատվություն Բանկի պրոդուկտների և ծառայությւոնների վերաբերյալ,
  • Բանկի և Օգտագործողի միջև պայմանագրով սահմանված ցանկացած պարտավորություն;
  • Տրամադրելու հասանելիություն Կայքէջի ինտերակտիվ հնարավորությանը,
  • Ծանուցելու Կայքէջի տեղեկատվության փոփոխությունների մասին,
  • Կայքէջը առավել հարմարավետ դարձնելու համար՝ այն  մուտք գործելու համար նախատեսված սարքերի համար
  • Վերլուծելու Կայքէջը և գովազդային արշավների կիրառելիությունը
  • Բացահայտելու հնարավոր խնդիրներն ու սխալ պատկերացումները և դրանք տրամադրվելու համապատասխան լուծումներով:
  • Բացահայտելու հնարավոր խնդիրներն ու սխալ պատկերացումները և դրանք տրամադրվելու համապատասխան լուծումներով:

Օգտագործողի տրամադրած տեղեկատվությունը պահպանվում է Տվյալների բազայում, որը ավտոմատ կերպով թարմացվում է ամեն անգամ՝ նոր տեղեկատվության ստացման ժամանակ:

Բանկը նաև օգտագործում է հավաքագրված տվյալները իր պարտավորությունների կատարման համար՝ համաձայն իր օրենքների և միջազգային համաձայնագրերի, ինչպես նաև հնարավոր խախտումները բացահայտելու համար (ներառյալ ահաբեկչությունը, փողերի լվացումը և այլ ֆինանսական հանցագործությունները):

Օգտատիրոջ անձնական տվյալները պահպանվում են անվտանգ ցանցերում և հասանելի են միայն  սահմանափակ քանակությամբ մարդկանց, ովքեր ունեն հատուկ հասանելիություն նման համակարգերին և նրանցից պահանջվում է  պահպանել տեղեկատվության գաղտնիությունը. Բացի այդ, ցանկացած տվյալ, որը Օգտատերը մուտքագրում է վեբ էջում, պաշտպանված է Secure Socket Layer (SSL) տեխնոլոգիայով: Բանկը իրականացնում է մի շարք անվտանգության գործառույթներ՝ Կայքէջ անվտանգ մուտքը ապահովելու համար:

Բանկը փորձում է վեբ-էջի միջոցով տրամադրել առավել մատչելի և հարմարավետ տեղեկատվություն: Այդ նպատակով Բանկը օգտագործում է cookies - ներ , որոնք փոքր տեքստային ֆայլեր են և պահվում են հաճախորդի համակարգչում կամ շարժական սարքում՝ որոշակի ինտերնետային էջեր այցելելիս: Բանկը օգտագործում է cookies մի շարք նպատակներով:

  • Հասկանալու և հիշելու նախընտրությունները՝ հետագայում կայքէջ այցելելիս,
  • Կայքէջի օգտագործման վերլուծության, այցելուների հաշվարկի և կայքի արդիականացման համար,
  • Սոցիալական ցանցերի ինտեգրում վեբ էջի հետ
  • Հետևելու, վերասկելու և վերլուծելու կայքէջին վերաբերող գովազները,
  • Բարելավելու Բանկի կողմից տրամադրվող ծառայությունների որակը:

Եթե Օգտատերը շարունակում է օգտագործել Կայքէջը, նա ավտովատ կերպով տալիս է իր համաձայնությունը անձնական տվյալների հավաքագրմանը կայքէջի cookies-ների միջոցով վերոնշյալ նպատների համար:  Անհրաժեշտության դեպքում դուք կարող եք անջատել cookies-ները բրաուզերի կարգավորումներից, բայց cookies-ների անջատելը կարող է հանգեցնել տեխնիկական դժվարությունների և էջի մասնակի օգտագործման:

Բանկը չի վաճառում կամ այլ կերպ փոխանցում Օգտատիրոջ անձնական տվյալները երրորդ անձանց՝ առանց Օգտատիրոջ նախնական համաձայնության: Բանկի կամ այլ անձանց իրավունքների, գույքի կամ անվտանգության պաշտպանության նպատակով Բանկը կարող է հրապարակել օրենքով սահմանված տեղեկատվությունը: Բանկը որևէ երրորդ կողմի թույլ չի տալիս Կայքէջի Օգտատերերի Վարքագծի Վերանայում իրականացնել:

Անձը, որը իրականացնում է կայքէջի հոստինգը, ինչպես նաև կայքէջի գործարկմանը օժանդակող այլ անձիք չեք համարվում երրորդ անձ, պայմանով, որ այդ անձինք պարտավոր են պահպանել այդ տեղեկատվության գաղտնիությունը:

Բանկը նաև կարող է հրապարակել տեղեկատվությունը օրենքով սահմանված դեպքերում՝ Բանկի կամ այլ անձանց իրավունքները, գույքը կամ անվտանգությունը պաշտպանելու նպատակով: Ոչ անձնապես ճանաչելի տեղեկատվությունը կարող է տրամադրվել այլ անձանց շուկայավարման, գովազդի կամ այլ նպատակներով:

Google Analytics

Google Analytics-ը Google-ի վեբ-վերլուծական ծառայությունն է, որը վերահսկում է կայքերի այցելությունները: Բանկը կցել է Google Analytics-ը վեբկայքի օգտատերերի այցելությունների և կայքի ակտիվության ստուգման համար: Գուգլի գաղտնիության քաղաքականության մասին առավել մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք այցելել https://policies.google.com/privacy կայք:

Facebook Pixels

Facebook Pixel-ը գործիք է Ֆեյսբուքի նոր այցելուներին հետևելու և վերլուծելու համար: Այն կցվում է կայքին և վերահսկում է Ֆեյսբույք սոցիալական կայքի այցելությունները: Բանկը միացրել է Facebook Pixel-ը Կայքէջի Ֆեյսբուքյան գովազդների, Օգտատերերի այցելությունների և Կայքի ակտիվության վերանայման համար: Ֆեյսբուքի գաղտնիության քաղաքականության մասին առավել մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք այցելել https://www.facebook.com/policy.php էջ:

Օգտատերերերը կարող են անանուն այցելել կայք: Այս դեպքում գրանցված Cookies-ից բացի այլ անձնական տեղեկատվություն չի հավաքվում:

Բանկը իրավունք է վերապահում փոփոխել սույն Գաղտնիության Քաղաքականության մեջ հստակորեն նախատեսված ցանկացած դրույթ՝ առանց Օգտատիրոջը նախապես ծանուցելու: Ցանկացած կիրառելի փոփոխություն կտեղադրվի համապատասխան բաժնում՝ օգտատիրոջ ուշադրությունը հրավիրելու համար և էլեկտրոնային փոստի միջոցով կուղարկվի նրանց:

Թարմացվել է` 21/07/2025 13:57