Համապատասխան թափուր հաստիք չգտնելու դեպքում առաջարկում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը hrm@aeb.am էլ․փոստի հասցեին, և մենք կդիտարկենք այն։
Հայէկոնոմբանկում մենք հավատում ենք, որ Բանկի իրական ուժը ոչ միայն ֆինանսական ակտիվների, այլև մարդկանց մեջ է։ Մենք մեր հաջողությունը կառուցել ենք քրտնաջան աշխատանքի, մշտապես կատարելագործվելու և մեր արժեքներին անդավաճան մնալու հիմքի վրա։ Մենք ինքներս ենք կերտել մեր պատմությունը, քայլ առ քայլ՝ ոչ մի վայրկյան չմոռանալով ապագայի տեսլականի մասին։
«Ապագա բանկիր»-ն ավելին է, քան պարզապես կարիերայի ուղի. այն հնարավորություն է միասին կերտելու բանկային գործի ապագան:
Մենք փնտրում ենք հավակնոտ երիտասարդների, ովքեր չեն վախենում մարտահրավերներից, նորարարների, ովքեր մտածում են «շրջանակներից դուրս», փոփոխություններ բերողների, ում համար սկզբունքները և պատասխանատվությունն առաջնային են։
Ապագա բանկիրները կարող են CV-ներն ուղարկել hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով՝
պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնելով անունը, ազգանունն ու "Ապագա բանկիր" անվանումը:
Ընտրված թեկնածուների հետ լրացուցիչ կապ կհաստատվի։