Ս.թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը Հայէկոնոմբանկը մասնակցեց SWIFT միջազգային համակարգի կողմից կազմակերպված ամենամյա համաժողովին՝ Sibos 2025 միջոցառմանը, որը ֆինանսական ծառայությունների ոլորտի ամենախոշոր և հեղինակավոր միջազգային հարթակներից մեկն է։
Միջոցառումը կայացավ Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում՝ համախմբելով ֆինանսական ոլորտի առաջատար մասնագետների և կազմակերպությունների ղեկավարների աշխարհի տարբեր երկրներից՝ քննարկելու ոլորտի ներկա միտումներն ու զարգացման հեռանկարները։
Միջոցառմանը Հայէկոնոմբանկը ներկայացնում էին Միջազգային գործառնությունների վարչության պետ Լևոն Մովսիսյանը և Դիլինգայ կենտրոն վարչության պետ Անի Ամիրյանը։
Sibos 2025-ը բացառիկ հնարավորություն էր ծանոթանալու բանկային և ֆինանսական ոլորտների նորարարություններին, առաջատար տեխնոլոգիաներին ու արդի համաշխարհային միտումներին, ինչպես նաև ամրապնդելու Հայէկոնոմբանկի հարաբերությունները միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ և ընդլայնելու համագործակցության շրջանակը։
Հայէկոնոմբանկը, կարևորելով հեղինակավոր համաշխարհային ֆինանսական հարթակների դերը, մշտապես հետևում է ոլորտի զարգացումներին և կիրառում նորարարական լուծումներ՝ հաճախորդներին առաջարկելով առավել արդյունավետ և ժամանակակից ծառայություններ։
Բաժանորդագրվի՛ր և առաջինը տեղեկացիր մեր նորությունների և առաջարկների մասին