Պայմաններ
Վարկի նպատակը
Անձնական
Վարկի տեսակը
Վարկային գիծ
Վարկի գումարը
Նվազագույն գումարը 1.700.000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթ
Առավելագույն գումարը պայմանավորված է՝
- Հաճախորդի վարկունակությունից
- Հաճախորդի կողմից առաջարկվող վարկի ապահովվածությունից
- Վարկային ռիսկի գնահատումից
- ՀՀ կենտրոնական բանկի կողմից և միջազգային պայմանագրերով սահմանված նորմատիվային դաշտի պահանջներից
Վարկի արժույթը
ԱՄՆ դոլար կամ Եվրո
Արտարժույթով վարկերի մարումների վրա կարող են ազդել փոխարժեքի տատանումները, որի ռիսկը կրում եք Դուք 
Տարեկան տոկոսադրույքը
Վարկառուի եկամուտները հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում՝
Մարման ժամկետ Տոկոսադրույք* Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն
ԱՄՆ դոլար Եվրո
912-1095 օր 11-12.5% 9.5-11%     70%
1096-1825 օր 12-13.5% 10.5-12%
1826-2555 օր 13-14.5% 11.5-13%
2556-3650 օր 14.5-16% 13-14.5
Վարկառուի եկամուտները հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում՝ *Վարկի տարեկան տոկոսադրույքը կախված է Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված հաճախորդների դասակարգման ներքին չափորոշիչներից:

Մարման ժամկետ Տոկոսադրույք Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն
ԱՄՆ դոլար Եվրո
912-1095 օր 13.5% 12% 40%
1096-1825 օր 14.5% 13%
1826-2555 օր 15.5% 14%
Վարկի ժամկետը
30-120  ամիս
ՀՀ գյուղական բնակավայրերում գտնվող անշարժ գույքի դեպքում՝ 30-60 ամիս
Մարումների հաճախականությունը
Ամսական
Ապահովվածությունը
Անշարժ գույք
Եկամուտները հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում առնվազն 1 անձի երաշխավորություն, որոնք չեն հանդիսանում հայտատուի ընտանիքի անդամ(վարկ/գրավ հարաբերակցությունը առավելագույնը 20%-ի դեպքում երաշխավոր չի պահանջվում):
Վարկ հարաբերած գրավի արժեքը
- Եկամուտները հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում՝ գրավի գնահատված լիկվիդացիոն արժեքի առավելագույնը 70%-ի չափով (ՀՀ գյուղական բնակավայրերում գտնվող անշարժ գույքի դեպքում՝ 50%), 
- Եկամուտները հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում գրավի գնահատված լիկվիդացիոն արժեքի առավելագույնը 40%-ի չափով, բայց ոչ ավել 10.000.000 ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլարը կամ Եվրոն
   
Տրամադրման եղանակը
Անկանխիկ
Կոմիսիոն վճարը
Վարկի հայտի ուսումնասիրության միանվագ վճար 5000 ՀՀ դրամ, որը ենթակա չէ վերադարձման անկախ վարկի հաստատումից
Միանվագ/ Վարկի գումարի 1%-ի չափով` վարկի տրամադրելուց
**Եթե վարկի գումարի առնվազն 70%-ը ուղղվելու է այլ ֆինանսաբանկային հաստատությունների կողմից տրամադրված  վարկային պարտավորությունների մարմանը, ապա նշված կոմիսիոն վճարը սահմանվում է վարկի գումարի 0.5%-ի չափով:
Քաղվածքի տրամադրում 
Անվճար 
Դրական որոշման հիմքերը 
- Դրական վարկային պատմություն (առկայության դեպքում) 
- Ներկայացված փաստաթղթերի արժանահավատություն 
- Բավարար գրավի առկայություն
- Կայուն և բավարար եկամտի աղբյուր
Վարկի ձևակերպումն իրականացվում է 
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի կողմից: 
Որոշման և տրամադրման ժամանակահատվածը 
Մինչև 10 աշխատանքային օր ( տրամադրվում է գրավի գրանցման իրավունքը ստանալուն հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում) 
Անշարժ գույքի գնահատումը
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված լիցենզիա ունեցող և Բանկի հետ համագործակցող գնահատող կազմակերպության կողմից` վերջինիս սակագնով՝ 20.000 ՀՀ դրամ: Գրավի տեսակից կախված կարող է լինել ավելի բարձր:
Գրավի ձևակերպման հետ կապված ծախսեր  
Գրավի ձևակերպման հետ կապված բոլոր ծախսերը (նոտարական վավերացում, անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումներում գրանցում) կատարվում են վարկառուի կողմից՝
• Նոտարական վճար՝ 16.000 ՀՀ դրամ,
• միասնական տեղեկանք (անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ)` 10.000 ՀՀ դրամ,
• անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական` 27.000 ՀՀ դրամ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները
Ուշադրություն. վարկային պարտավորությունների չկատարման եվ գրավի հաշվին վարկային պարտավորությունները մարելու դեպքում՝ գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պարտավորությունների մարում վարկառուի եվ/կամ երաշխավորի(ների) այլ գույքի հաշվին
Ուշադրություն՝ վարկառուի մասին տեղեկատվությունը օրենքով սահմանված կարգով կարող է գրանցվել վարկային բյուրոյում: դա կարող է խոչընդոտել վարկառուին՝ապագայում վարկ ստանալու ժամանակ:
  ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել ֆինանսական կազմակերպության կողմից: անվանական տոկոսադրույքիփոփոխման վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.aeb.am հասցեում:
Ուշադրություն.Բանկը, նախքան վարկային պայմանագրի կնքումը, տրամադրում է անհատական թերթիկ:
Ուշադրություն .Վարկի տարեկան տոկոսադրույքը  կախված է  Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված հաճախորդների դասակարգման  ներքին չափորոշիչներից:
Ուշադրություն.Առանց Բանկի գրավոր համաձայնության վարկային գծի գործողության ժամկետում վարկային գծի վաղաժամկետ փակման դեպքում հաշվարկվում է տուգանք՝ վարկային գծի գործող սահմանաչափի 5%-ի չափով:
Ուշադրություն.Որպես վարկի լրացուցիչ ապահովման միջոց Բանկը կարող է պահանջել նաև այլ անձի/անձանց երաշխավորությունը(ները):
Ուշադրություն.Վարկառուի եկամուտները հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում վարկի դիմումի ընդունման ամսաթվին նախորդող 720 օրվա ընթացքում հայտատուն և երաշխավորները պետք է ունենան դրական վարկային պատմություն, ուշացումների հանրագումարը յուրաքանչյուր անձի համար չպետք է գերազանցի 20 օրացույցային օրը:
Ուշադրություն: Տոկոսները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել բանկի կողմից: Անվանական տոկոսադրույքի փոփոխման վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.aeb.am հասցեում:
Ուշադրություն. Սպառողն/վարկառուն/ իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու կրեդիտավորման պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե կրեդիտավորման պայմանագրով  ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում սպառողը պարտավոր է կրեդիտի  գումարը օգտագործելու համար կրեդիտավորողին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են  կրեդիտավորման պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Կրեդիտավորման պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում սպառողից պահանջվել չի կարող:
Ուշադրություն: Սպառողն իրավունք ունի կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
Ուշադրություն: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար հիմք է հանդիսացել 21.08.2019թ-ի դրությամբ ԿԲ-ի կողմից հրապարակված ԱՄՆ դոլարի և Եվրոյի փոխարժեքը: Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից:
 •  <<Բանկը <<Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին>> ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից <<Ճանաչիր քո հաճախորդին>> (<>) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին
 •  Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն
Պահանջներ
Վարկառուի նկատմամբ պահանջները
18 տարին լրացած ռեզիդենտ ֆիզիկական անձ
Գրանցված և բնակվող Հայաստանի Հանրապետությունում
Վարկի մարման կարգը
Հավասարաչափ (անուիտետային)
Ոչ հավասարաչափ (դիֆերենցված)
Բացասական որոշման հիմքերը
Հաճախորդի ֆինանսական դրության բացասական գնահատականը Ներկայացված փաստաթղթերի անարժանահավատությունը
Վարկի ապահովության անբավարարությունը
Հաճախորդի բացասական վարկային պատմությունը
Այլ պատճառներ, որոնք Բանկի գնահատմամբ կխոչընդոտեն վարկի մարմանը
Տույժերը
Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տույժ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով (օրական):
Փաստաթղթեր
NoteՖիզիկական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը
PunctԱնձնագրերի պատճեններ,
PunctԱմուսնության վկայականը և ամուսնու անձնագիրը (առկայության դեպքում) կամ հայտարարություն ամուսնացած չլինելու վերաբերյալ,
PunctՏեղեկանք բնակավայրից,
PunctՏեղեկանք աշխատավայրից եկամուտների վերաբերյալ` տրված առավելագույնը 20 օրացույցային օրվա վաղեմությամբ /անհրաժեշտության դեպքում/,
PunctՀանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթ,
PunctՍեփականության վկայականի պատճեն,
PunctՏեղեկանք, որ տվյալ բնակարանը արգելանքի տակ չէ, (բնօրինակը և 1 պատճեն), ներկայացնել վարկի հաստատումից հետո,
Հաշվիչ
Վարկային Հաշվիչ
Թարմացվել է` 30/10/2019 11:10