Բանկի ղեկավարությունը

Թարմացվել է`03.03.2023 | 15:00
Բանկի ղեկավարությունը
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ խորհուրդ

Սարիբեկ Սուքիասյան
Խորհրդի նախագահ
Ծնվել է 1965թ. սեպտեմբերի 07-ին:
1988թ. ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը՝ ստանալով ինժեների որակավորում,
1991թ. ավարտել է Գյուղատնտեսության ղեկավար կադրերի և մասնագետների որակավորման բարձրացման տնտեսագիտական ֆակուլտետը՝ ստանալով գյուղատնտեսական ձեռնարկությունների կազմակերպիչ-տնտեսագետի որակավորում,
2000թ. շնորհվել է Տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
1988-1991թթ. զբաղեցրել է <<ՎԱՂԱՐՇԱՊԱՏ>> կոոպերատիվի նախագահի պաշտոնը,
1991-1996թթ.՝ <<Երևանի տարա-վերանորոգման ֆաբրիկայի>> տնօրենի պաշտոնը,
1996-1997թթ.՝ <<ՏԱՐԱ-ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ>> ԲԲԸ նախագահի պաշտոնը,
1999թ.-ից՝ <<ՍԻԼ ԿՈՆՑԵՌՆԻ>> փոխնախագահի, այնուհետև՝ խորհրդի անդամի պաշտոնը:
1998թ.-ից ընդգրկվել է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Խորհրդի կազմում՝ որպես Խորհրդի նախագահ:

Ռուբեն Հայրապետյան
Խորհրդի նախագահի տեղակալ
Ծնվել է 1980թ. հունիսի 24-ին:
2000թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի <<Տնտեսագիտության>> ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետ-հաշվապահի որակավորում:
2002թ.-ից աշխատում է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ում:
2010-2013թթ. զբաղեցրել է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Վարկավորման և միջոցների ներգրավման վարչության պետի պաշտոնը:
2011-2014թթ. ընդգրկվել է <<ՀԱՅէԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ վարչության կազմում:
2013-2014թթ. զբաղեցրել է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը:
2014թ.-ին զբաղեցրել է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Գործադիր տնօրենի խորհրդականի պաշտոնը:
2014թ.-ից ընդգրկվել է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Խորհրդի կազմում՝ որպես Խորհրդի անդամ, այնուհետև 2018թ.-ից՝ Խորհրդի նախագահի տեղակալ:

Լուիզա Պետրոսյան
Խորհրդի անդամ / Խորհրդի քարտուղար
Ծնվել է 1982թ. սեպտեմբերի 19-ին:
2004թ. ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի <<Մաթեմատիկական մեթոդներ և գործառնությունների հետազոտություն տնտեսագիտության մեջ>> բաժինը՝ ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում:
2005թ.-ից աշխատում է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ում:
2008-2011թթ. զբաղեցրել է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Միջազգային գործառնությունների վարչության Թղթակցային հարաբերությունների և փաստաթղթային գործառնությունների բաժնի պետի պաշտոնը:
2011-2013թթ. զբաղեցրել է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Միջազգային գործառնությունների վարչության պետի տեղակալի պաշտոնը:
2013թ.-ից ընդգրկվել է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Խորհրդի կազմում՝ որպես Խորհրդի անդամ, Խորհրդի քարտուղար:

Արամ Մելիքյան
Խորհրդի անդամ / Փոքր մասնակցություն ունեցող բաժնետերերի ներկայացուցիչ
Ծնվել է 1963թ. ապրիլի 27-ին:
1984թ. ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի
<<Պլանատնտեսագիտական>> ֆակուլտետի <<Նյութատեխնիկական
մատակարարում և պլանավորում>> բաժինը՝ ստանալով տնտեսագետի
որակավորում:
Աշխատանքային գործունեության ընթացքում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ՝
աշխատելով ՀՀ առաջատար բանկերում և կազմակերպություններում։
2007թ.-ից աշխատում է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ում՝ զբաղեցնելով տարբեր ղեկավար
պաշտոններ:
2016թ.-ից ընտրվել է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Խորհրդի անդամ,
Փոքր մասնակցություն ունեցող բաժնետերերի ներկայացուցիչ:

Հրանտ Սուվարյան
Խորհրդի անդամ
Ծնվել է 1958թ. հուլիսի 07-ին:
1979թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի <<ՆՏՄ էկոնոմիկա և պլանավորում>> բաժինը՝ ստանալով տնտեսագետի որակավորում,
1985թ. ավարտել է Մոսկվա քաղաքի ՍՍՀՄ Պետպլանին կից <<Նորմատիվներ և պլանավորում>> ԳՀԻ ասպիրանտուրան:
1981-1990թթ. աշխատել է Պետպլանին կից տնտեսագիտության և պլանավորման ԳՀԻ՝ որպես տնտեսագետ, կրտսեր գիտաշխատող,
1990-1991թթ. աշխատել է ՀՀ Էկոնոմիկայի պետական կոմիտեում՝ որպես բաժնի պետ,
1991-1996թթ. աշխատել է ՀՀ հարկային տեսչության պետի տեղակալ,
1996-2002թթ. ընդգրկվել է ՀՀ կենտրոնական բանկի Խորհրդի կազմում՝ որպես խորհրդի անդամ,
2002-2020թթ. զբաղեցրել է ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչության պետի պաշտոնը:
2020թ.-ի մայիսի 20-ից աշխատում է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ՝ զբաղեցնելով Գործադիր տնօրենի խորհրդականի պաշտոնը,
2020թ.-ի հունիսից ընդգրկվել է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Խորհրդի կազմում և 2020թ.-ի հուլիսից հաստատվել Խորհրդի անդամի պաշտոնում:

Պեր Ֆիշեր
Խորհրդի անդամ
Ծնվել է 1949թ. սեպտեմբերի 19-ին:
1978թ. ավարտել է Գյոթինգենի համալսարանի <<Սլավոնական>> ֆակուլտետը,
1985թ.-ին՝ Համբուրգի համալսարանի <<Տնտեսագիտության>> ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետի որակավորում:
1985-2014թթ. աշխատել է Կոմերցբանկում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ:
2003-2014թթ. Կոմերցբանկի, Ֆրանկֆուրտի գլխավոր գրասենյակի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, ԱՊՀ, Թուրքիայի, Բալթյան երկրների, Մոնղոլիայի ֆինանսական կազմակերպությունների վարչության ղեկավար, ավագ գործադիր տնօրեն:
2003-2019թթ. հանդիսացել է Կոմերցբանկ Եվրասիա, Մոսկվա, խորհրդի անդամ,
2003-2017թթ. հանդիսացել է Գերմանա-ուկրաինական համաժողովի անդամ, Գանձապետ,
2007թ.-ից առ այսօր հանդիսանում է Գերմանա-ռուսական համաժողովի անդամ, Գանձապետ,
2014-2017թթ. հանդիսացել է Գերմանա-թուրքմենական համաժողովի անդամ,
2014թ.-ից առ այսօր հանդիսանում է Սենթրինվեստբանկ, Դոնի Ռոստով, ՌԴ խորհրդի անդամ, անկախ տնօրեն,
2015-2019թթ. զբաղեցրել է ԵԱՀԿ եռակողմ կոնտակտային խմբի Տնտեսության և տնտեսական վերականգնման աշխատանքային խմբի համակարգողի պաշտոնը, 2016-2019թթ. հանդիսացել է Բելառուսբանկ, Մինսկ, Բելառուսի Հանրապետություն խորհրդի անդամ, անկախ տնօրեն:
2018թ.-ից ընդգրկվել է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Խորհրդի կազմում՝ որպես Խորհրդի անդամ:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ վարչություն

Արամ Խաչատրյան
Վարչության նախագահ / Գործադիր տնօրեն
Ծնվել է 1983թ. օգոստոսի 29-ին:
2004թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի
<<Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (կապի ճյուղում)>>
ֆակուլտետը՝ ստանալով ճարտարագետի որակավորում:
2008թ. ավարտել է նույն համալսարանի <<Ճարտարագիտական մենեջմենթ>>
ֆակուլտետը՝ ստանալով ճարտարագետի մագիստրոսի աստիճան:
2006-2011թթ. աշխատել է <<ՀԱՅէԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ում՝ զբաղեցնելով տարբեր
ղեկավար պաշտոններ:
2011-2012թ. նշանակվել է <<ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ>> ԱՓԲԸ Գործադիր տնօրեն, իսկ
2012-2017թթ. հանդիսացել է <<ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ>> ԱՓԲԸ Խորհրդի նախագահի
տեղակալ:
2012-2017թթ. զբաղեցրել է <<ՀԱՅէԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Ներքին աուդիտի
վարչության պետի պաշտոնը:
2017թ.-ից նշանակվել է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Գործադիր տնօրեն,
Վարչության նախագահ:

Արտակ Առաքելյան
Վարչության նախագահի տեղակալ / Գործադիր տնօրենի տեղակալ - Գանձապետ
Ծնվել է 1981թ. մայիսի 28-ին:
2003թ. ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի
<<Ապրանքագիտություն և ապրանքի որակի փորձագիտություն>> ֆակուլտետը՝
ստանալով ապրանքագետ-փորձագետի որակավորում:
2004թ. շնորհվել է Տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2005թ.-ից աշխատում է <<ՀԱՅէԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ում՝ զբաղեցնելով տարբեր
ղեկավար պաշտոններ:
2011թ.-ից ընդգրկված է <<ՀԱՅէԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ վարչության կազմում: 2015 թ.-ից նշանակվել է <<ՀԱՅէԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Գործառնական գծով տնօրենի տեղակալ:
2016թ.-ից նշանակվել է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ
Գործադիր տնօրենի տեղակալ-Գանձապետ, Վարչության նախագահի տեղակալ:

Ռուբեն Բադալյան
Վարչության նախագահի տեղակալ / Գործադիր տնօրենի գործառնական գծով տեղակալ
Ծնվել է 1979թ. մայիսի 13-ին:
2000թ. ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության պետական
ինստիտուտի <<Ֆինանսահաշվային>> ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետի
որակավորում:
2003թ.-ից աշխատում է <<ՀԱՅէԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ում՝ զբաղեցնելով տարբեր
ղեկավար պաշտոններ:
2011թ.-ից նշանակվել է <<ՀԱՅէԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Գործադիր տնօրենի տեղակալ:
2016թ.-ից նշանակվել է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Գործառնական գծով
տնօրենի տեղակալ,
Վարչության նախագահի տեղակալ:

Oնիկ Չիչյան
Վարչության նախագահի տեղակալ / Գործադիր տնօրենի կորպորատիվ և մանրածախ բիզնեսի գծով տեղակալ
Ծնվել է 1977թ. մարտի 19-ին:
1999թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի
<<Տնտեսագիտական>> ֆակուլտետի <<Հաշվապահական հաշվառում և
աուդիտ>> բաժինը՝ ստանալով տնտեսագետ, հաշվապահ, ֆինանսիստի
որակավորում:
2003թ.-ից աշխատում է <<ՀԱՅէԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ՝ զբաղեցնելով տարբեր
ղեկավար պաշտոններ:
2014թ.-ից նշանակվել է <<ՀԱՅէԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Գործադիր տնօրենի տեղակալ:
2015թ.-ից նշանակվել է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Կորպորատիվ և
մանրածախ բիզնեսի գծով տնօրենի տեղակալ, Վարչության նախագահի
տեղակալ:

Աստղիկ Մանրիկյան
Վարչության նախագահի տեղակալ / Գործադիր տնօրենի միջազգային և զարգացման գծով տեղակալ
Ծնվել է 1982թ. սեպտեմբերի 30-ին:
2003թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի
<<Արևելագիտություն>> ֆակուլտետի <<Թուրքագիտություն>> բաժինը՝
ստանալով արևելագետի որակավորում:
2005թ.-ին ավարտել է նույն բաժինը՝ ստանալով արևելագիտության մագիստրոսի
աստիճան:
2009թ.-ին ավարտել է ԵԿՄՀ-ը /THE EUROPEAN CAROLUS MAGNUS UNIVERSITY/
(Բրյուսելի մասնաճյուղ)՝ ստանալով <<Բիզնես վարչարարության>> մագիստրոսի
աստիճան /MBA/:
2006թ.-ից աշխատում է <<ՀԱՅէԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ՝ զբաղեցնելով տարբեր
ղեկավար պաշտոններ:
2015թ.-ից նշանակվել է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Միջազգային և
զագացման գծով տնօրենի տեղակալ, Վարչության նախագահի տեղակալ:

Արփինե Փիլոսյան
Վարչության նախագահի տեղակալ / Գործադիր տնօրենի տեխնոլոգիաների և անվտանգության գծով տեղակալ
Ծնվել է 1983թ. փետրվարի 11-ին:
2004թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի <<Տնտեսագիտություն>> ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետի որակավորում:
2006թ. ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի <<Տնտեսագիտություն (կառավարում)>> ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետի մագիստրոսի աստիճան:
2020թ. ավարտել է բրիտանական Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրը /ընդհանուր կառավարում/: 2020թ.-ին ստացել է Արտոնագրված կառավարման ինստիտուտի 7-րդ մակարդակի դիպլոմ /CMI Chartered Management Institute /CMI7//։
2007թ.-ից աշխատում է <<ՀԱՅէԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ՝ զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ։
2016թ.-ից նշանակվել է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Տեխնոլոգիաների և անվտանգության գծով տնօրենի տեղակալ, Վարչության նախագահի տեղակալ:

Միքայել Պողոսյան
Վարչության անդամ / Հաշվապահական հաշվառման վարչության պետ - Գլխավոր հաշվապահ
Ծնվել է 1971թ. ապրիլի 13-ին:
1995թ.-ին ավարտել Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի
<<Էկոնոմիկայի պետական կարգավորում>> ֆակուլտետը՝
ստանալով տնտեսագետի որակավորում:
1996թ.-ին աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի Վերահսկողության,
կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության Բանկային
վերահսկողության վարչությունում:
1999թ.-ին աշխատել է Կրեդիտ-Սերվիս բանկ ՍՊԸ Դեպոզիտային բաժնում:
2002-2003թթ. աշխատել է Սոգլասիե-Արմենիա ՍՊԸ՝ զբաղեցնելով Գլխավոր
տնօրենի օգնականի /ֆինանսական գծով/ պաշտոնը:
2005թ.-ին նշանակվել է Բջնի հանքային ջրերի գործարանում՝ որպես իրացման
գծով տնօրեն, այնուհետև գլխավոր տնօրենի ֆինանսական գծով փոխտնօրեն:
1999-2002թթ., 2003-2005թթ. աշխատել և 2005թ.-ից աշխատում է
<<ՀԱՅէԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ՝
զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ:
2017-2018թթ. նշանակվել է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ
Ֆինանսական տնօրեն-Գլխավոր հաշվապահ, այնուհետև
<<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Հաշվապահական հաշվառման վարչության
պետ, Գլխավոր հաշվապահ:

Հայկ Ավետիսյան
Վարչության անդամ / Ռազմավարության և ռիսկերի կառավարման վարչության պետ
Ծնվել է 1979թ. դեկտեմբերի 20-ին:
2001թ. ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի
<<Ինժեներատնտեսագիտական>> ֆակուլտետի <<Մաթեմատիկական մեթոդներ
և գործառնությունների հետազոտություն էկոնոմիկայում>> բաժինը՝ ստանալով
տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում:
2004թ. ավարտել է նույն համալսարանի ասպիրանտուրան:
2004թ. շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Ունի հրատարակված 5 գիտական հոդված: 2012թ. Ռիսկերի կառավարման
մասնագետների համաշխարհային ասոցիացիայի (Global Association of Risk
Professionals, GARP) կողմից ստացել է Բանկային ռիսկերի և վերահսկողության
միջազգային վկայական
(International Certificate in Banking Risk and Regulation, ICBRR):
2009թ.-ից առ այսօր նշանակված է <<ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ>> ԱՓԲԸ Խորհրդի
անդամի պաշտոնում:
2005թ.-ից աշխատում է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ում՝ զբաղեցնելով տարբեր
ղեկավար պաշտոններ:
2011թ.-ից նշանակվել է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Ռազմավարության և
ռիսկերի կառավարման վարչության պետ, Վարչության անդամ:

Վրեժ Ջհանգիրյան
Վարչության անդամ / Իրավաբանական վարչության պետ
Ծնվել է 1980թ. մարտի 29-ին:
2000թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի
<<Իրավագիտություն>> ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի որակավորում:
2002թ. ավարտել է նույն ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի
մագիստրոսի աստիճան:
2002-2004թթ. աշխատել է ՀՀ ՊՆ Երևանի կայազորի ռազմական
ոստիկանության քրեական հետախուզության բաժնում՝ որպես սպա:
2005թ.-ին աշխատել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության
գործադիր իշխանության հանրապետական մարմինների բաժնում՝ որպես
առաջին կարգի մասնագետ:
2006-2007թթ. նշանակվել է նույն ծառայության 1-ին բաժնում՝ որպես
առաջատար մասնագետ, այնուհետև 2007-2008թթ.-ին՝ գլխավոր
մասնագետ:
2013թ.-ից աշխատում է <<ՀԱՅէԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ՝ զբաղեցնելով
տարբեր ղեկավար պաշտոններ:
2015թ.-ից նշանակվել է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ
Իրավաբանական վարչության պետ, Վարչության անդամ:
Ներքին աուդիտի վարչություն

Արման Մուրադյան
Ներքին աուդիտի վարչության պետ
Ծնվել է 1986թ. օգոստոսի 04-ին:
2006թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի
<<Տնտեսագիտության>> ֆակուլտետը,
2008թ.-ին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով տնտեսագետի
որակավորում:
2009-2010թթ. սովորել է Ֆրանսիայի Անջերսի համալսարանի <<Իրավունքի և
տնտեսագիտական գիտություններ>> ֆակուլտետում:
2011թ. շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2007-2018թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական
վերահսկողության վարչությունում՝ որպես վերահսկող:
2012թ.-ից առ այսօր աշխատում է Երևանի պետական համալսարանում՝ որպես
դասախոս:
2018թ.-ին նշանակվել է <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Ներքին աուդիտի
վարչության պետ:
Թարմացվել է`03/03/2023 15:00