Փաստաթղթային ինկասո
Ինկասոն հնարավորություն է տալիս Արտահանողին Բանկ ներկայացված փաստաթղթերի դիմաց Ներմուծողից ստանալ ապրանքի գումարը
Թողարկվող ակրեդիտիվի արժույթ
- ԱՄՆ դոլար
- Եվրոյո
- Ռուսական ռուբլի
- Այլ արտարժույթ՝ ըստ գործարքի
Փաստաթղթերի տրամադրում վճարի, կամ ակցեպտի դիմաց
0.2% min 25,000 դրամ, max 60,000 դրամ
Փաստաթղթային ինկասոյի ընդունում և ուղարկում
0.2% min 25,000 դրամ, max 150,000
Ինկասոյի հանձնարարականի պայմանների փոփոխում, ներառյալ չեղյալ համարումը
15,000 դրամ
Ինկասոյի վճարում
0.2% min 11,000 դրամ, max 50,000 դրամ
Ծառայությունը մատուցվում է
Բանկի բոլոր մասնաճյուղերում, բացառությամբ՝ «ՌՈՍԻԱ-1», «ԱՐԱՐԱՏՅԱՆ», «ՆԱԻՐԻ ԲԿ» մասնաճյուղերի
Լրացուցիչ գանձվում են նաև թղթակից բանկերի կողմից գանձվող միջնորդավճարները և փոստային ծախսերը
- Ինկասոն հնարավորություն է տալիս Արտահանողին Բանկ ներկայացված փաստաթղթերի դիմաց Ներմուծողից ստանալ ապրանքի գումարը:
- Ինկասոյի դեպքում Բանկը կատարում է միջնորդի դեր. ներմուծողի կողմից ի օգուտ Արտահանողի վճարում կատարելու կամ ակցեպտավորելու պարագայում Ներմուծողին է տրամադրում նախատեսված փաստաթղթերը:
- Բանկը կարող է նաև իրականացնել փաստաթղթային ինկասոյի ուղարկում, որի պարագայում Արտահանողը համապատասխան փաստաթղթերը ներկայացնում է Բանկին, որն ընդունում է և ուղարկում ի օգուտ Շահառուի:
- Բանկը կարող է սպասարկել ցանկացած արժույթով փաստաթղթային ինկասո, չկան գումարի նվազագույն և առավելագույն սահմանափակումներ:
- Գործարքի իրականացման ժամանակ գանձվող միջնորդավճարները՝ ներառյալ միջնորդ բանկերի, Բանկի կողմից գանձվում են ՀՀ դրամով՝ հաշվարկված տվյալ օրվա ՀՀ ԿԲ կողմից սահմաված արտարժույթի փոխարժեքով:
- Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:
Թարմացվել է` 19/06/2025 14:55