Փաստաթղթային ակրեդիտիվ

Փաստաթղթային ակրեդիտիվ

Ակրեդիտիվը հնարավորություն է տալիս նվազեցնել ռիսկերը թե՛ Ներմուծողի, թե՛ Արտահանողի համար

Բանկն ունի կնքած մի շարք պայմանագրեր առաջատար միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Ասիական զարգացման բանկը և այլն: Մասնակցելով վերջիններիս Առևտրի խթանման ծրագրերին՝ Բանկը հնարավորություն ունի կատարել գործարքներ ծրագրին մասնակցող բազում երկների բանկերի լայն ցանկի հետ` դրանով իսկ մեծացնելով համագործակցության շրջանակը: 

Թողարկվող ակրեդիտիվի արժույթ
  • ԱՄՆ դոլար
  • Եվրոյո
  • Ռուսական ռուբլի
  • Այլ արտարժույթ՝ ըստ գործարքի
Ակրեդիտիվի ծանուցում

 0.2% min 50 000 դրամ 

Ակրեդիտիվի թողարկում

Յուրաքանչյուր եռամսյակի համար 0.2% min 50,000 դրամ 

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից թողարկված ակրեդիտիվի հաստատում այլ

Պայմանագրային 

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից այլ բանկերի թողարկած ակրեդիտիվի հաստատում

Պայմանագրային 

Ակրեդիտիվի փոխանցում

 0.2% min 50,000 դրամ 

Ակրեդիտիվի պայմանների փոփոխություն

 55,000 դրամ 

Ակրեդիտիվի չեղյալացում

 55,000 դրամ 

Առանց տարաձայնությունների ակրեդիտիվային փաստաթղթերի ընդունում և ստուգում

 50,000 դրամ 

Տարաձայնություններով ակրեդիտիվային փաստաթղթերի ընդունում և ստուգում

 70,000 դրամ 

Վճարումներ ակրեդիտիվի շրջանակներում ըստ փաստաթղթերի ներկայացման

 0.2% min 20,000 դրամ, max 50,000 դրամ 

Ծառայությունը մատուցվում է

 Բանկի բոլոր մասնաճյուղերում, բացառությամբ՝ «ՌՈՍԻԱ-1», «ԱՐԱՐԱՏՅԱՆ», «ՆԱԻՐԻ ԲԿ» մասնաճյուղերի

  • Ներմուծողը Բանկ է ներկայացնում համապատասխան հաշիվ ապրանքագիրը/պայմանագիրը, որը նախապես ուսումնասիրվում է Բանկի կողմից՝ համադրելով այն ակրեդիտիվի թողարկման պայմանների հետ /արժույթ, ժամկետ, երկիր/:  
  • Բանկը կարող է թողարկել ԱՄՆ դոլարով, եվրոյով և ռուսական ռուբլով, այլ արտարժույթով՝ ըստ գործարքի, ակրեդիտիվներ: Չկան նաև գումարի նվազագույն և առավելագույն սահմաններ: 
  • Հաշիվ ապրանքագիրը/պայմանագիրը ուսումնասիրելուց և դրական եզրակացության գալուց հետո, Բանկը կազմում է թողարկվող ակրեդիտիվի սևագիր տարբերակը և համաձայնեցնում է այն Ներմուծողի հետ. վերջինիս ցանկության դեպքում նաև Արտահանողի և Արտահանողի Բանկի հետ:
  • Բոլոր կողմերի հետ նախապես համաձայնեցնելուց հետո Բանկը կնքում է համապատասխան պայմանագիրը Ներմուծողի հետ, սառեցնում է համապատասխան հաշվին ակրեդտիվով սահմանված գումարը և թողարկում է ակրեդիտիվը: 
  • Ծանուցող Բանկը SWIFT համակարգով ստանալով ակրեդիտիվը՝ ծանուցում է Արտահանողին իր օգտին թողարկված ակրեդիտիվի մասին: Արտահանողը, իր պարտականությունները ակրեդիտիվով սահմանված ժամկետներում կատարելուց հետո, ակրեդիտիվով պահանջվող փաստաթղթերը մինչև ակրեդիտիվում նշված վերջնաժամկետը ներկայացնում է Կատարող բանկին: Վերջինս ստուգում է փաստաթղթերի համապատասխանությունը ակրեդիտիվի պահանջների հետ և դրանց համընկման դեպքում՝ նախապես սառեցված գումարը ապասառեցվում է և փոխանցվում է Արտահանողին: 
  • Փաստաթղթերը հատուկ փոստային ծառայությունների միջոցով ուղարկվում են Բանկին, որն իր հերթին ևս ստուգում է փաստաթղթերը և տարաձայնություններ չլինելու պարագայում դրանք ներկայացնում Ներմուծողին: 
  • Որպես լրացուցիչ ապահովություն` Բանկը կարող է առաջարկել նաև այլ առաջատար բանկերի կողմից ակրեդիտիվների հաստատում:
  • Համապատասխան դրամական միջոցներ չունենալու դեպքում Բանկը կարող է դիտարկել համապատասխան ծածկույթի տրամադրում:
  • Գործարքի իրականացման ժամանակ գանձվող միջնորդավճարները՝ ներառյալ միջնորդ բանկերի, Բանկի կողմից գանձվում են ՀՀ դրամով՝ հաշվարկված տվյալ օրվա ՀՀ ԿԲ կողմից սահմանված արտարժույթի փոխարժեքով:
  • Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:


Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Թարմացվել է` 19/06/2025 07:50