Գյուղատնտեսական
Գյուղատնտեսական
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո /արտարժույթով վարկերի մարումների վրա կարող են ազդել փոխարժեքի տատանումները, որի ռիսկը կրում եք Դուք/
Նվազագույնը 10.000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթ,
Առավելագույնը՝ 50.000.000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթ,
Վարկի ժամկետը | 91-105 օր | 126-140 օր | 154-168 օր | 182-196 օր | 182-196 օր | 364-378 օր | 546-570 օր | 728-1095 օր | 1096-1820օր | |
Տտոկոսադրույքը | ՀՀ դրամ | 15% | 16% | 16․5% | 17% | 16% | 17% | 17․5% | 18% | 18․5% |
ԱՄՆ դոլար | 11% | 11.5% | 12% | 12.5% | 12% | 12.5% | 13% | 13.5% | 14% | |
Եվրո | 10% | 10.5% | 11% | 11.5% | 11% | 11.5% | 12% | 12.5% | 13% | |
Մարումների հաճախականությունը | Վարկի գումարը միանվագ ժամկետի վերջում, իսկ տոկոսագումարները՝ ամսական կամ նախօրոք | Ամսական՝ հավասարաչափ (անուիտետային) կամ ոչ հավասարաչափ (դիֆերենցված) | Ամսական՝ ոչ հավասարաչափ (դիֆերենցված) |
Անկանխիկ
Ոսկյա իրեր
500-582 հարգի 1գր | 20,200 ՀՀ դրամ |
583-749 հարգի 1գր | 23,500 ՀՀ դրամ |
750-832 հարգի 1գր | 30,200 ՀՀ դրամ |
833-899 հարգի 1գր | 33,600 ՀՀ դրամ |
900-957 հարգի 1գր | 36,300 ՀՀ դրամ |
958-999 հարգի 1գր | 38,600 ՀՀդրամ |
Սպիտակ ոսկի
500-582 հարգի 1գր. | 16,100 ՀՀ դրամ |
583-749 հարգի 1գր. | 18,800 ՀՀ դրամ |
750-832 հարգի 1գր | 24,200 ՀՀ դրամ |
Չի սահմանվում
Չի սահմանվում
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Երևան քաղաքից դուրս գտնվող մասնաճյուղերում
Վարկը տրամադրվում է տեղում
Մինչև վարկի մարման հաջորդ աշխատանքային օրը
Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տույժ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով (օրական)
Անվճար
18 տարին լրացած ռեզիդենտ ֆիզիկական անձ,
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է, որի համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Տոկոսները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ելնելով տարաբնույթ հանգամանքներից, կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ տրամադրում է սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված է Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
*«Հավատարիմ հաճախորդ» է հանդիսանում այն հաճախորդը, ով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ում ունեցել է 5 և ավելի վարկ և որոնց գծով ուշացումների հանրագումարը չի գերազանցում 7 օրը և վերոնշյալ վարկերից առնվազն մեկը տրամադրվել է տրամադրվել է դիմումին նախորդող 24 ամսվա ընթացքում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. «Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է ՝ https://www.fininfo.am/compare-gold-loan :
Վարկային գործառնությունների իրականացման շրջանակներում մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Սպառողն/վարկառուն/ իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու կրեդիտավորման պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե կրեդիտավորման պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում սպառողը պարտավոր է կրեդիտի գումարը օգտագործելու համար կրեդիտավորողին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են կրեդիտավորման պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Կրեդիտավորման պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում սպառողից պահանջվել չի կարող:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմաններին, ժամկետներին և սակագներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.aeb.am/hy/bankayin_hashiv :
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին»ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ֆինանսական կազմակերպությունների կողմից կնքված պայմանագրերի, համաձայնագրերի, համագործակցությունների, կամ անդամակցությունների վերաբերյալ, որոնք ուղղակի ազդեցություն կարող են ունենալ սպառողների վրա (օրինակ՝ «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում»:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ տրամադրում է սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված է Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Որպես վարկի լրացուցիչ ապահովման միջոց Բանկը կարող է պահանջել նաև այլ անձի/անձանց երաշխավորությունը(ները) և/կամ համավարկառու:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է ձեր վարկային պատմությունը: դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել ձեր վարկային պատմությունը( https://acra.am/?lang=hy ):
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ սույն հղմամբ՝ https://www.aeb.am/media/2019/06/2640.pdf :
Այն վճարները, որոնք սպառողի կողմից ենթակա են վճարման՝ անկախ ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների դիմաց վճարումները կրեդիտով կամ առանց կրեդիտի կատարելու հանգամանքից փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ ներառված չեն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել բանկի կողմից: Անվանական տոկոսադրույքի փոփոխման վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ սույն հղմամբ՝ https://www.aeb.am/media/2019/05/2631.pdf :
1. Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:
2. Պարտավորությունների չկատարման դեպքում հաճախորդի համար հնարավոր բացասական հետևանքներ տույժ/տուգանքներ
3. Եթե վարկատուի նկատմամբ ունեք չմարված պարտավորություն, ապա ձեր կողմից պարտավորությունները կատարելու ժամանակ մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ:
- Դատական ծախսեր /առկայության դեպքում/
- Գրավի իրացման ծախսեր /առկայության դեպքում/
4. Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների և մայր գումարի մարումները:
5. Վարկային պարտավորությունների չկատարման և գրավի հաշվին վարկային պարտավորությունները մարելու դեպքում՝ գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պարտավորությունների մարում վարկառուի և/կամ երաշխավորի(ների)/համավարկառուի/ների/ այլ գույքի հաշվին:
6. Վարկերի տոկոսագումարները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ:
Օրինակ` Եթե հաճախորդին տրամադրվել է 1,200,000 ՀՀ դրամ վարկ, տարեկան 24% տոկոսադրույքով, 12 ամիս ժամկետով (ամսական տոկոսների հաշվարկի ժամանակ օրերի քանակ հիմք է ընդունվել 30 օր ժամանակահատվածը):
Ամիսներ | Վարկի մնացորդ | Վճարում վարկից | Վճարում տոկոսից |
1 | 1,200,000 | 100,000 | 23,671 |
2 | 1,100,000 | 100,000 | 21,699 |
3 | 1,000,000 | 100,000 | 19,726 |
4 | 900,000 | 100,000 | 17,753 |
5 | 800,000 | 100,000 | 15,781 |
6 | 700,000 | 100,000 | 13,808 |
7 | 600,000 | 100,000 | 11,836 |
8 | 500,000 | 100,000 | 9,863 |
9 | 400,000 | 100,000 | 7,890 |
10 | 300,000 | 100,000 | 5,918 |
11 | 200,000 | 100,000 | 3,945 |
12 | 100,000 | 100,000 | 1,973 |
7. ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ:
8. Տրամադրվող վարկի մեծության որևէ սահմանափակում բանկի կողմից չի կիրառվում, այն պայմանավորված և կապակցված է.
9. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ հաճախորդին կարող է մատուցել ծառայություններ Բանկի ընդհանուր քաղաքականությամբ սահմանված պայմաններից տարբերվող պայմաններով՝ հաշվի առնելով ստորև ներկայացված ցանկի պայմանններից որևէ մեկը.
10. Վարկի օգտագործման համար վարկառուն բանկին վճարում է տոկոս, որի հաշվարկը կատարվում է վարկի մնացորդի նկատմամբ, վարկի տրամադրման օրվանից՝ փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար՝ տարին ընդունելով 365 օր: Առանձին ծրագրերի շրջանակներում վարկավորման դեպքում տարին կարող է ընդունվել 360 օր:
11. Վարկային պարտավորության մարումները
12. Բանկը կարող է դադարեցնել վարկային պայմանագրի գործողությունը և ետ պահանջել վարկի գումարը, եթե՝
13. Բանկի համար որպես գրավի առարկա կարող է հանդիսանալ.
14. Գրավադրվող շարժական և անշարժ գույքի համար որպես գնահատման արժեք հիմք է ընդունվում գնահատման հաշվետվությունում առկա շուկայական արժեքը:
15. Վարկը կամ դրա մի մասը, ինչպես նաև հաշվարկված տոկոսագումարները համարվում են ժամկետանց, եթե պայմանագրով նախատեսված ժամկետներում չեն մարվել:
16. Բանկի համար գրավի առարկա չի կարող հանդիսանալ.
17. ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ պահանջները բավարարելու նպատակով գրավ դրված գույքի նկատմամբ արտադատական կարգով բռնագանձում կարող է տարածվել ԳՐԱՎԱՏՈՒԻ՝ Գրավի պայմանագրով, և ՎԱՐԿԱՌՈՒԻ՝ Վարկային պայմանագրով նախատեսված պարտավորություններն իրենց պատասխանատվության շրջանակներում չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում' սույն կանոնների 2-4 կետերի համաձայն:
2. Արտադատական կարգով գրավադրված գույքն իրացվում է, եթե Գրավի պայմանագրով ԳՐԱՎԱՏՈՒՆ տալիս է իր համաձայնությունը և իրավունք է վերապահում ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻՆ սույն կանոնների 1 կետում նշված բռնագանձման հիմքերն ի հայտ գալու դեպքում գրավադրված անշարժ գույքն իրացնել առանց դատարան դիմելու և իրացման հաշվին բավարարել գրավով ապահովված պահանջն ամբողջ ծավալով, ինչպես նաև՝ գրավադրված անշարժ գույքն առանց դատարան դիմելու հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց ի սեփականություն հանձնել ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻՆ կամ վերջինիս կողմից նշված անձին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Սույն կանոնների 1 կետում նշված բռնագանձման հիմքերն ի հայտ գալու դեպքում ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒՆ գրավոր՝ պատշաճ ձևով ծանուցում է ԳՐԱՎԱՏՈՒԻՆ գրավադրված անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու մասին (բռնագանձման ծանուցում): Բռնագանձման ծանուցումը ԳՐԱՎԱՏՈՒԻՆ հանձնելուց երկու ամիս հետո ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒՆ իրավունք ունի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195 հոդվածի պահպանմամբ ԳՐԱՎԱՏՈՒԻ անունից իրացնելու գրավադրված գույքն ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով՝ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
4. Բռնագանձման ծանուցումը ԳՐԱՎԱՏՈՒԻՆ հանձնելուց երկու ամսվա ընթացքում ԳՐԱՎԱՏՈՒՆ պարտավորվում է գրավադրված գույքը հանձնել ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻՆ:
5. Գրավադրված գույքի իրացման գործընթացի տևողությունը չի կարող հիմք հանդիսանալ Վարկային պայմանագրով ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ նկատմամբ ստանձնած ՎԱՐԿԱՌՈՒԻ պարտավորությունների աճի դադարեցման համար: Ընդ որում՝ գրավի առարկայի իրացման գումարի հաշվին մարվում են գրավի առարկայի իրացման օրվա դրությամբ ՎԱՐԿԱՌՈՒԻ նկատմամբ ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ ունեցած ողջ պահանջներն իրենց ամբողջ ծավալով, իսկ գրավի հաշվին պահանջը չբավարարվելու դեպքում՝ մնացորդ գումարները կարող են բռնագանձվել ՎԱՐԿԱՌՈՒԻ այլ գույքից:
6. ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ պահանջները բավարարելու նպատակով գրավ դրված գույքի նկատմամբ դատական կարգով բռնագանձում կարող է տարածվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
18. Յուրաքանչյուր ծառայության գծով սակագներին կարող եք ծանոթանալ անցնելով հղումը:
19. Հեռահար սպասարկման ծառայություններին, պայմաններն և կարգին կարող եք ծանոթանալ անցնելով հղումը:
Վարկային պատմություն և սքոր գնահատական
Վարկային պատմության էությունը՝
Վարկային պատմությունը հաճախորդի գործող և փակված ֆինանսական պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը հավաքագրվում է Վարկային բյուրոյում վարկատու կազմակերպությունների կողմից տրամադրվող տեղեկատվության հիման վրա: Հավաքագրվող տեղեկատվությունը համակարգվում է Վարկային բյուրոյի կողմից և ըստ անհրաժեշտության (Նոր վարկի դիմում, գործող վարկի մոնիտորինգ և այլն) տրամադրվում է համապատասխան իրավասություն ունեցող, հարցում կատարող ֆինանսական կազմակերպությանը: Հաճախորդի վարկային պատմությունը էական նշանակություն ունի Բանկի համար՝ տվյալ հաճախորդի վարկունակության գնահատման և վարկի տրամադրման կամ մերժման որոշում կայացնելու նպատակով:
Սխալ կամ թերի վարկային պատմությունը փոխելու համար հաճախորդը կարող է դիմել ԱՔՌԱ վարկային բյուրո՝ ներկայացնելով գրավոր դիմում առձեռն կամ էլեկտրոնային եղանակով, պարզել, թե ինչ տվյալներ են պահվում այնտեղ իր մասին, և որն է սխալ կամ թերի տեղեկատվության աղբյուրը։
ԱՔՌԱ վարկային բյուրո դիմում ներկայացնելու համար կարող եք անցնել հղումը:
Վարկային պատմության կարևորության և նշանակության վերաբերյալ կարող եք ծանոթանալ անցնելով հղումը:
Վարկային ՍՔՈՐ գնահատականի էությունը`
Բանկը, որոշ վարկատեսակներ տրամադրելիս, կիրառում է հաճախորդի վարկունակության գնահատման սքորինգային համակարգ: Հայտատուի Սքոր գնահատականը հիմնականում ձևավորվում է վարկային պատմության տարբեր չափորոշիչներից, ինչի հիման վրա հայտատուի վարկունակությունը գնահատվում է բալային համակարգի միջոցով: Սքոր գնահատականը Բանկին հնարավորություն է տալիս հաշվի առնելով հայտատուի նախկին և ներկա ֆինանսական պարտավորությունների մարման պարտաճանաչությունը, նոր պարտավորություններ ստանձնելու հաճախականությունը և այլ չափորոշիչներ, մոդելավորել և կանխատեսել հայտատուի հնարավղոր վարքագիծը նոր տրամադրվելիք վարկի գործողության ժամանակահատվածում:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ կիրառում է Բանկի կողմից մշակված և ներդրված գնահատման սքորինգային համակարգը:
Սքոր գնահատականի վրա ազդող գործոններն են. վարկային ծանրաբեռնվածություն, գրանցված եկամուտների առկայություն, նախկինում ուշացումներով վճարված պարտավորություններ և այլն:
Վարկային պատմության յուրաքանչյուր հարցումը կարող է բացասական ազդեցություն ունենալ տվյալ հայտատուի ՍՔՈՐ գնահատականի վրա և նվազեցնել այն:
Հաճախորդի վարկային պատմությունը և սքորը կարող են բարելավվել հետևյալ քայլերն իրականացնելու արդյունքում.
Վարկային պատմության կարևորության և նշանակության վերաբերյալ կարող եք ծանոթանալ անցնելով հղումը:
* Նախնական հաշվարկ չի հանդիսանում հրապարակային օֆերտա
Եկամտային հարկով հարկվելուց հետո ստացման ենթակա տոկոսագումար