Mobile POS

Mobile POS

Դարձրու՛ բիզնեսդ ավելի ճկուն AEB Mobile POS-ի հետ

Mobile POS-ը վճարային տերմինալ է, որը թույլ է տալիս բիզնեսին վճարումներն ընդունել սմարթֆոնով ցանկացած վայրից ավանդական POS տերմինալի փոխարեն:

Վճարումները կատարվում են արագ և պարզ եղանակով. պարզապես անհրաժեշտ է անհպում վճարման հնարավորությամբ քարտը մոտեցնել սմարթֆոնին:

Վճարման այս եղանակն առավել հարմար է հատկապես շարժական բիզնեսներին՝ առաքման և սննդի ծառայություններ մատուցող ընկերություններին (սրճարաններ, ռեստորաններ և այլն):

Առավելությունները
Ընդունե՛ք վճարումներ Ձեզ հարմար վայրից
Ընդունե՛ք վճարումներ Ձեզ հարմար վայրից

Վճարում ընդունելու համար POS տերմինալի փոխարեն անհրաժեշտ է պարզապես  ձեռքի տակ ունենալ սմարթֆոն

Հարմարավետություն
Հարմարավետություն

Այլևս անհհրաժեշտ չէ վճարումներ ընդունելու համար ունենալ POS տերմինալներ, պարզապես հարկավոր է ներբեռնել հավելվածը

Ճկունություն
Ճկունություն

Mobile POS-ի շնորհիվ Ձեր բիզնեսը կդառնա ավելի ճկուն՝ կրճատելով վճարում ընդունողի ժամանակը

Եղե՛ք ապահով
Եղե՛ք ապահով

Բջջային տերմինալը  ապահովված է անվտանգության բոլոր անհրաժեշտ պահանջներով

24/7
24/7

24/7 ռեժիմով վճարումների ընդունում և աջակցության տրամադրում

  • Mobile POS վճարային տերմինալի հավելվածի ակտիվացումն հնարավոր է իրականացնել Android 8.1 և ավելի բարձր ծրագրային ապահովմամբ, NFC հնարավորությամբ ապահովված սմարթֆոններով:  
  • Բանկի կողմից ծառայության ակտիվացման գործընթացը տևում է սովորաբար մինչև 5 (հինգ) աշխատանքային օր, սակայն հնարավոր է ակտիվացնել ավելի սեղմ ժամկետներում, ինչը ենթակա է քննարկման առևտրի/սպասարկման կետի և Բանկի միջև:

Ծառայության համար անկանխիկ գործարքների դիմաց Բանկի կողմից գանձվող միջնորդավճարների սակագները ըստ սպասարկման կետերի սահմանվում են պայմանագրային հիմունքներով: Ընդ որում ծառայության ակտիվացման վճար Բանկի կողմից չի սահմանվում:

Mobile POS հավելվածով իրականացված ամսական շրջանառությունը 50,000 ՀՀ դրամից փոքր լինելու դեպքում ամսական սպասարկման վճար (ներառյալ հարկերը)՝ 1,000 ՀՀ դրամ:

* շրջանառության համար հիմք է ընդունվում օրացուցային ամսվա ընթացքում տվյալ ԱՍԿ-ում ակտիվացված բոլոր POS տերմինալների միջոցով կատարված գործարքների հանրագումարը

Mobile POS հավելվածը ակտիվացնելուց հետո մեկ տարվա ընթացքում պայմանագրի վաղաժամ  դադարեցման դեպքում ամսական սպասարկման վճար (ներառյալ հարկերը)՝ 10,000 ՀՀ դրամ

  • Ծառայության միջոցով վճարային տերմինալով հնարավոր է ընդունել վճարումներ կրեդիտային և դեբետային քարտերով (այդ թվում Apple Pay, Google Pay վճարման եղանակներով):
  • Հայէկոնոմբանկ ԲԲԸ վճարային քարտերի սպասարկման ուղեցույցին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Հայէկոնոմբանկ ԲԲԸ POS տերմինալների տեղեկատվական ամփոփագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
Թարմացվել է` 19/06/2025 08:40