Իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր
Լիզինգի առարկայի արժեքի նվազագույնը 10%-ի չափով
Կարող է պահանջվել Բանկի համար ընդունելի երաշխավորություն և/կամ այլ գույքի գրավ
Լիզինգի գումարի մնացորդային գումարի չափով պայմանագրի ամբողջ ժամանակահատվածում
Մինչև 6 ամիս
Արտադրական, շինարարական, էներգետիկ, գյուղատնտեսական, առողջապահական սարքեր/սարքավորումներ/հոսքագծեր,տեխնիկաներ, մեքենաներ և մեխանիզմներ, առևտրի ու սպասարկման միջոցներ,այլ հիմնական միջոցներ:
10,000 ՀՀ դրամ
|
Ծրագիր/ռեսուրս |
Հաճախորդի դաս |
|||
|
A |
B |
C |
D |
|
|
Ֆինանսավորման արժույթ |
ՀՀ դրամ |
|||
|
Տարեկան անվանական տոկոսադրույք |
14% |
14.25% |
14.5% |
14.75% |
|
Ֆինանսավորման սահմանաչափ |
Նվազագույնը՝ 3,000,000 ՀՀ դրամ |
|||
|
Առավելագույնը՝ 250,000,000 ՀՀ դրամ |
||||
|
Ֆինանսավորման ժամկետ |
Նվազագույն ժամկետ՝ 12 ամիս |
|||
|
Առավելագույն ժամկետ՝ 84 ամիս |
||||
|
Լիզինգի տրամադրման միջնորդավճար |
Լիզինգի ֆինանսավորման գումարի 1%-ի չափով, առավելագույնը՝ 500,000 ՀՀ դրամ |
|||
|
Ծրագիր/ռեսուրս |
Հաճախորդի դաս |
|||
|
A |
B |
C |
D |
|
|
Ֆինանսավորման արժույթ |
ՀՀ դրամ |
|||
|
Տարեկան անվանական տոկոսադրույք |
12.50% |
12.75% |
13.00% |
13.40% |
|
Լիզինգի գումար |
Նվազագույնը՝ 3,000,000 ՀՀ դրամ |
|||
|
Առավելագույնը՝ 160,000,000 ՀՀ դրամ |
||||
|
Ֆինանսավորման ժամկետ |
Նվազագույն ժամկետ՝ 12 ամիս |
|||
|
Առավելագույն ժամկետ՝ 60 ամիս |
||||
|
Ֆինանսավորման արժույթ |
ՀՀ դրամ |
|
Տարեկան անվանական տոկոսադրույք |
10.75% |
|
Լիզինգի գումար |
Նվազագույնը՝ 3,000,000 ՀՀ դրամ |
|
Առավելագույնը՝ 250,000,000 ՀՀ դրամ |
|
|
Ֆինանսավորման ժամկետ |
Նվազագույն ժամկետ՝ 12 ամիս |
|
Առավելագույն ժամկետ՝ 84 ամիս |
Նոր (չօգտագործված) սարքերի և սարքավորումների գնում կամ ներմուծում, որոնք օգտագործվելու են ՀՀ-ում:
մինչև 42 ամիս
ՀՀ դրամ` 8%
*Մատակարարման փուլի սուբսիդավորումը կատարվում է մինչև 180 օր ժամկետի համար՝ սկսած լիզինգի պայմանագրի կնքման օրվանից, իսկ 180 օր ժամկետը գերազանցող ժամկետի համար տոկոսների վճարման պարտականությունը կրում է լիզինգառուն,
5. Սուբսիդավորվող ծրագրի շրջանակներում Լիզինգի տրամադրման/սպասարկման միջնորդավճարներ, վաղաժամկետ մարման համար տույժեր և (կամ) տուգանքներ կամ այլ վճարներ չեն կիրառվում,
Ուշադրություն. Տոկոսները հաշվարկվում են Լիզինգի մնացորդի նկատմամբ:
Ուշադրություն: Լիզինգի ֆինանսավորման համար դիմելիս Բանկը Ձեզ տրամադրում է Լիզինգի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված է Ձեզ տրամադրվելիք լիզինգի անհատական պայմանները:
Ուշադրություն: Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
Ուշադրություն. Լրացուցիչ ծառայությունների սակագներին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://www.aeb.am/uploads/varkayin_sakangneri_havelvac.pdf
Գրավի գնահատումն իրականացվում է անկախ գնահատող լիցենզավորված ընկերությունների կողմից, վերջիններիս
կողմից սահմանված սակագներով:
Գնահատող ընկերություններն են՝
|
Անուն |
Հասցե |
Հեռախոսահամար |
|
«ԱՆՏ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ |
ՀՀ, ք. Երևան,Կենտրոն, Տիգրան Մեծի պող., շենք 49 |
(096) 52 25 40 (077) 52 25 46 |
|
«ԷՍԹԵՅԹ» ՍՊԸ |
ք.Երևան,Տիգրան Մեծի պող 49 |
041-77-41-00 |
|
ՀՀ ԱԱՊ «ԱՐՄԵՔՍՊԵՐՏԻԶԱ» ՍՊԸ |
ք.Երևան, Գարեգին Նժդեհի փող. 26 |
010-44-34-36, 010-44-28-48 |
|
«ՎԻ ԼՄ-ԱՐ ՓԻ» ՍՊԸ |
ք.Երևան,Վարդանանց փող. 8 |
010-58-87-97, 099-58-87-97 |
|
«ԱՄԻՆՏԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ |
ք.Երևան,Արցախի պող. 23/6 շենք |
010-43-22-76, 096-43-22-76 |
|
«Ար Վի Էմ Քոնսալտ» ՍՊԸ |
ք.Երևան,Նալբանդյան փող. 48/1 շենք 2-րդ հարկ |
010-54-64-90,098-94-44-49 |
|
«Օլիվեր Գրուպ» ՍՊԸ |
ք.Երևան, Թումանյան 8, 215-216 |
010 54 27 40, 010 54 27 50, 010 54 27 60, 077/091/055 54 27 50 |
Ապահովագրությունը իրականացվում է լիզինգի գումարի կամ գույքի շուկայական արժեքի չափով, ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզիա ունեցող ապահովագրական ընկերություններում, վերջիններիս կողմից սահմանված սակագներով: Ապահովագրական ընկերություններն են՝
|
Անուն |
Հասցե |
Հեռախոսահամար |
|
"ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ” ՓԲԸ |
ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5 |
(060) 54-00-00, (060) 50-55-44, (010) 58-00-00 |
|
«Ինգո Արմենիա» ՓԲԸ |
ՀՀ, ք. Երևան, Հանրապետության 51, 53, տարածք՝ 47, 48, 50 |
(010) 59 21 21 |
|
«ՌԵՍՈ» ՓԲԸ |
ՀՀ, ք. Երևան,Կոմիտասի պող., 62 շենք |
(060) 27 57 57, (098) 56 07 97 |
Ուշադրություն: Բանկը <<Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին>> ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից <<Ճանաչիր քո հաճախորդին>> (<<Know your customer>>) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:
Ուշադրություն: ֆինանսական կազմակերպությունների կողմից կնքված պայմանագրերի, համաձայնագրերի, համագործակցությունների, կամ անդամակցությունների վերաբերյալ, որոնք ուղղակի ազդեցություն կարող են ունենալ սպառողների վրա (օրինակ՝ «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում»:
Ուշադրություն` Լիզինգի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա Լիզինգը ձեզ համար՝ տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ սույն հղմամբ՝ https://www.aeb.am/media/2019/06/2640.pdf :
Այն վճարները, որոնք սպառողի կողմից ենթակա են վճարման՝ անկախ ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների դիմաց վճարումները կրեդիտով կամ առանց կրեդիտի կատարելու հանգամանքից փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ ներառված չեն:
Ուշադրություն ` Լիզինգի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել Բանկի կողմից: Անվանական տոկոսադրույքի փոփոխման վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ սույն հղմամբ՝ https://www.aeb.am/media/2019/05/2631.pdf :
Բանկի կողմից մատուցվող յուրաքանչյուր ծառայության գծով գործող սակագներին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://www.aeb.am/hy/sakagner/ :
Հեռահար սպասարկման ծառայություններին, պայմաններն և կարգին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://www.aeb.am/hy/mobile_banking/
Իրավաբանական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը
1.1.Պետռեգիստրի վկայականի պատճեն (գործադիր մարմնի վերաբերյալ ներդիրը պարտադիր է) կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (տվյալ փաստաթղթերը կարող են չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով),
1.2.Կանոնադրության պատճենը (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով),
1.3.Տեղեկանք պետական ռեգիստրից մասնակիցների վերաբերյալ, տնօրենի և կանոնադրության փոփոխությունների վերաբերյալ կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (տվյալ փաստաթղթերը կարող են չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով): Բաժնետիրական ընկերությունների դեպքում` տեղեկանք (քաղվածք) «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ կանոնների համաձայն` հաշվի օպերատոր հանդիսացող կազմակերպությունից բաժնետերերի վերաբերյալ և տեղեկանք պետական ռեգիստրից տնօրենի և կանոնադրության փոփոխությունների վերաբերյալ կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (պետական ռեգիստրի տեղեկանքը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով),
1.3.1.Սույն հավելվածի 1.2. կետով սահմանված տեղեկատվությունը չի պահանջվում այն իրավաբանական անձանց դեպքում, երբ լիզինգի ստացման որոշումը իրավաբանական անձի կանոնադրության համաձայն կարող է կայացվել տնօրենի կողմից: Տվյալ դեպքում անհրաժեշտ է Բանկի Իրավաբանական վարչության եզրակացությունը:
1.4.Իրավասու մարմնի որոշումը լիզինգ ստանալու և գույքը գրավ դնելու (գրավի առկայության պարագայում) վերաբերյալ (անհրաժեշտ է սույն հավելվածի 1.2 կետով սահմանված տեղեկատվությունը պահանջելու դեպքում),
1.5.Հարկային կոդ (պատճեն), ՀՎՀՀ,
1.6.Ֆինանսական հաշվետվությունների փաթեթ (հաշվեկշիռ, ֆինանսական այլ հաշվետվություններ), հարկատեսակների հաշվարկներ և այլն՝ վերջին հաշվետու ժամանակահատվածի դրությամբ: Անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել հաշվապահական հաշվետվությունների փաթեթի հարկային մարմնի կողմից հաստատված օրինակը (պատճեն): Բանկը, անհրաժեշտության դեպքում, կարող է պահանջել նաև աուդիտի եզրակացություն,
1.7.Անհրաժեշտության դեպքում (10 մլն. դրամ կամ համարժեք այլ արժույթի գումարից ավելի լիզինգի դեպքում` պարտադիր)՝ համապատասխան շրջանի հարկային մարմնից պետական բյուջեի հետ փոխադարձ հաշվարկների ակտը կամ տեղեկանք բյուջեի հանդեպ պարտավորությունների վերաբերյալ:
1.8.Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ տեղեկանք (անհրաժեշտության դեպքում` վերծանված),
1.9.Փոխանցման հաշիվ կամ կոմերցիոն առաջարկություն մատակարարներից (պատճեն),
1.10.Լիզինգի ապահովություն հանդիսացող գրավի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր (տվյալ փաստաթղթերը կարող են չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով)՝ սեփականության վկայականներ, մաքսային հայտարարագրեր, հաշիվ-ապրանքագրեր և գրավադրման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր (գրավի առկայության պարագայում),
1.11.Հիմնական միջոցների ցանկը (անհրաժեշտության դեպքում),
1.12.Անհրաժեշտության դեպքում՝ ներկայացվում է տեղեկանք համապատասխան մարմնից առ այն, որ իր գործունեությամբ շրջակա միջավայրի համար վտանգ չի ներկայացնի,
1.13.Արտոնագրերի (առկայության դեպքում) պատճեները,
1.14.Գրավատու հանդիսացող անձի ամուսնության (ամուսնալուծության, ամուսնու մահվան) վկայականի պատճենը (գրավի առկայության պարագայում),
1.15.Տնօրենի և սեփականատերերի անձը հաստատող փաստաթղթեր, Հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթղթեր,
1.16.Սեփականատիրոջ/սեփականատերերի կամ նրանց հետ փոխկապակցված անձանց անձնական երաշխավորություն (անհրաժեշտության դեպքում),
1.17.Տեղեկություններ այն իրավաբանական անձի մասին, որտեղ տվյալ իրավաբանական անձը ունի 10% և ավելի փայամասնակցություն (անհրաժեշտության դեպքում),
1.18.Վարկանիշ (առկայության դեպքում),
1.19.Այլ փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում):
Անհատ ձեռներեցների կողմից ներկայացվող փաստաթղթերը
2.1.Պետ ռեգիստրի վկայականը (պատճեն) կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով),
2.2.Հարկային կոդ (պատճեն), ՀՎՀՀ,
2.3.Ֆինանսական հաշվետվությունների փաթեթ (ֆինանսական այլ հաշվետվություններ), հարկատեսակների հաշվարկներ և այլն՝ վերջին հաշվետու ժամանակահատվածի դրությամբ: Անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել հաշվապահական հաշվետվությունների փաթեթի հարկային մարմնի կողմից հաստատված օրինակը (պատճեն):
2.4.Անհրաժեշտության դեպքում (10 մլն. դրամ կամ համարժեք այլ արժույթի գումարից ավելի լիզինգի դեպքում` պարտադիր)՝ համապատասխան շրջանի հարկային մարմնից պետական բյուջեի հետ փոխադարձ հաշվարկների ակտը կամ տեղեկանք բյուջեի հանդեպ պարտավորությունների վերաբերյալ,
2.5.Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ տեղեկանք (անհրաժեշտության դեպքում` վերծանված),
2.6.Փոխանցման հաշիվ կամ կոմերցիոն առաջարկություն մատակարարներից (պատճեն),
2.7.Լիզինգի ապահովություն հանդիսացող գրավի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր (տվյալ փաստաթղթերը կարող են չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով)` սեփականության վկայականներ, մաքսային հայտարարագրեր, հաշիվ-ապրանքագրեր և գրավադրման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր (գրավի առկայության պարագայում),
2.8.Արտոնագրերի (առկայության դեպքում) պատճենները,
2.9.Անձը հաստատող փաստաթուղթ,
2.10.Հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթ,
2.11. Ամուսնության (ամուսնալուծության, ամուսնու մահվան) վկայականի պատճեն,
2.12. Վարկանիշ (առկայության դեպքում),
2.13. այլ փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում):
* Նախնական հաշվարկ չի հանդիսանում հրապարակային օֆերտա