Ավանդը ներդրվում է անչափահաս (մինչև 18 տարեկան) երեխայի անունով, սակայն Ավանդի պայմանագիրը կնքվում է գումարը ներդրող անձի հետ:
Ավանդի ժամկետի ավարտ է համարվում երեխայի չափահաս դառնալու` 18 տարին լրանալու ամսաթվի հաջորդ օրը:
Մինչ Ավանդի ժամկետի լրանալը գումարը կարող է տնօրինվել միայն ներդրող անձի կողմից, իսկ ժամկետը լրանալուց հետո` միայն չափահաս դարձած երեխայի կողմից:
| Արժույթ | Առավելագույն գումար | Տարեկան անվանական տոկոսադրույք | Տարեկան տոկոսային եկամտաբերություն |
| ՀՀ ԴՐԱՄ | - | 9.00% | 9.00% |
| ԱՄՆ Դոլար | 100,000 | 4.05% | 4.05% |
100,000 ԱՄՆ դոլար և ավելի գումարով ավանդի ընդունումը պայմանագրային
Ավանդի ընդունման ծառայություն մատուցվում է Բանկի Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում (ցանկին կարող եք ծանոթանալ՝ https://www.aeb.am/hy/branch-service-network), բացառությամբ Բանկի «ԱՐԱՐԱՏՅԱՆ » և «ՍԻԼԱՉԻ » մասնաճյուղերի, որտեղ տվյալ ծառայությունը չի մատուցվում:
Ելնելով ավանդի ծավալից «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ավանդատուներին տրամադրում է անվճար տարեկան սպասարկման վարձով վճարային քարտ`
Վճարային քարտերի տրամադրման և սպասարկման պայմանները սահմանված են «Վճարային քարտերի և քարտային հաշվի » տեղեկատվական ամփոփագրով (կարող եք ծանոթանալ ՝ https://www.aeb.am/uploads/qarter.pdf):
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ:
ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ԱՅՍՏԵՂ:
Ավանդների տոկոսագումարի հաշվարկման օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ելնելով ավանդի ծավալից «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ավանդատուներին տրամադրում է անվճար տարեկան սպասարկման վարձով վճարային քարտ`
Վճարային քարտերի տրամադրման և սպասարկման պայմանները սահմանված են «Վճարային քարտերի և քարտային հաշվի » տեղեկատվական ամփոփագրով (կարող եք ծանոթանալ ՝ https://www.aeb.am/uploads/qarter.pdf):
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ:
Ավանդների տոկոսագումարի հաշվարկման օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ»՝ https://www.fininfo.am/avand, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ ԵՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:
Ավանդատուի կողմից ավանդը ներդնելու համար պահանջվում են Ներդրողի և անչափահաս երեխայի հետևյալ փաստաթղթերը՝
Ներդրողի (նրա ներկայացուցչի) և անչափահաս երեխայի անձը հաստատող փաստաթուղթ,
Ներդրողի (նրա ներկայացուցչի) և անչափահաս երեխայի հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթ (օտարերկրյա քաղաքացիների համար՝ առկայության դեպքում), կամ
Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք,
Ներդրողի անվամբ համապատասխան արժույթով բանկային հաշվի բացում (համապատասխան արժույթով բանկային հաշիվ չունենալու դեպքում): Բանկային հաշվի բացումն ու սպասարկումն իրականացվում են համաձայն «Բանկային ծառայությունների մատուցման» ընդհանուր պայմանների և «Հաշիվների բացման, սպասարկման և այլ ծառայությունների» տեղեկատվական ամփոփագրի (կարող եք ծանոթանալ https://www.aeb.am/uploads/hashiv_bacum_spasarkum_ampopagir.pdf): Սույն ավանդը ներդնելիս տվյալ ստորաբաժանումում համապատասխան արժույթով բանկային հաշիվ չունենալու դեպքում հաշվի բացման սակագինը սահմանվում է անվճար:
Ելնելով տարաբնույթ հանգամանքներից՝ կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:
ԲԱՆԿԸ «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՏՇԱՃ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՐՈՂ Է «ՃԱՆԱՉԻՐ ՔՈ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ» («KNOW YOUR CUSTOMER») ՍԿԶԲՈՒՆՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՀԱՆՋԵԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿԱՄ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲԱՆԱՎՈՐ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՐՑԵՐ ՏԱԼ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ:
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՏԻ (FOREIGN ACCOUNT TAX COMPLIANCE ACT (FATCA)) ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՄՆ-Ի ՀԵՏ ԿՆՔԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԲԱՆԿԸ ՀԱՃԱԽՈՐԴԻ՝ ԱՄՆ ՀԱՐԿԱՏՈՒ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՊԱՐԶԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՀԱՃԱԽՈՐԴԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ:
ՀԱՃԱԽՈՐԴԻ ԱՅԼ ԵՐԿՐԻ ՀԱՐԿԱՏՈՒ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՊԱՐԶԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՆԿԸ ԿԱՐՈՂ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՀԱՃԱԽՈՐԴԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ՝ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ՏՀԶԿ) ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ:
* Նախնական հաշվարկ չի հանդիսանում հրապարակային օֆերտա