Mastercard Gold
Mastercard Gold

Mastercard Gold

Դրամական միջոցների հասանելիություն աշխարհի ցանկացած կետում` անվտանգության բարձր մակարդակ Mastercard Gold-ի հետ
15,000 ՀՀ դրամ
տարեկան սպասարկման վճար

Քարտի արժույթը

AMD, USD, EUR, RUB

Պլաստիկ քարտի գործողության ժամկետը

5 տարի

Քարտերի տրամադրում

Անվճար 

Կցված, լրացուցիչ քարտերի տրամադրում

Անվճար  

Անվճար

Այլ երկրների (ոչ Հայաստանի Հանրապատության) անձը հաստատող փաստաթուղթ ունեցող ֆիզիկական անձանց համար սակագինը կազմում է 50,000 դրամ

15.000 ՀՀ դրամ տարեկան կամ 1500 ՀՀ դրամ ամսական

300,000 դրամ կամ դրան համարժեք ԱՄՆ դոլար արժողությամբ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ կողմից թողարկվող պարտատոմսեր ձեռք բերելու դեպքում քարտի տարեկան սպասարկման վարձը սահմանվում է անվճար

5,000 ՀՀ դրամ

Քարտի շտապ պատվերի դեպքում քարտը հաճախորդին տրամադրվում է հաջորդ աշխատանքային օրը ժամը 16:00-ից հետո «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» մասնաճյուղում (ք.Երևան Տիգրան Մեծի փ. 49 և 49 շինություն 1)

Կցված, լրացուցիչ քարտի տարեկան սպասարկման վարձ

15000 ՀՀ դրամ 

Հաշվից քաղվածքի տրամադրում

Անվճար

Քարտի փոխարինում նորով, քարտի PIN կոդի վնասման և կորստի դեպքում, քարտի վաղաժամկետ վերաթողարկման դեպքում նոր քարտի տրամադրում

15000 ՀՀ դրամ  

1%, min 500 դրամ 

Եթե վճարային քարտը տրամադրվել է աշխատավարձային նախագծի շրջանակում (ՀՀ դրամով)՝ աշխատավարձ ստանալու նպատակով, ապա տվյալ քարտից օրական մինչև 1.000.000 դրամ կանխիկացնելու դեպքում կանխիկացման սակագինը սահմնավում է 0%, իսկ օրական 1.000.000 դրամը գերազանցող գումարի մասով՝ 0.5%

Կանխիկի մուտքագրում ''ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ'' ԲԲԸ բանկոմատներով (ATM,CASH-IN)

 1%, min 500 դրամ 

AMD- 1%, min 500 դրամ
USD - 1%. min 1000 ՀՀ դրամ 
EUR - 1%  min 1000 ՀՀ դրամ
RUB - 1% min 1000 ՀՀ դրամ

Եթե վճարային քարտը տրամադրվել է աշխատավարձային նախագծի շրջանակում (ՀՀ դրամով)՝ աշխատավարձ ստանալու նպատակով, ապա տվյալ քարտից օրական մինչև 1.000.000 դրամ կանխիկացնելու դեպքում կանխիկացման սակագինը սահմնավում է 0%, իսկ օրական 1.000.000 դրամը գերազանցող գումարի մասով՝ 0.5%

Կանխիկի տրամադրում ՀՀ-ում այլ բանկերին պատկանող կանխիկացման կետերում (ATM, POS terminal)

AMD- 1% min 1000 ՀՀ դրամ

USD- 1% min 1,000 ՀՀ դրամ 

EUR- 1% min 1,000 ՀՀ դրամ

RUB- 1% min 1,000 ՀՀ դրամ

Կանխիկի մուտքագրում ՀՀ այլ բանկերին պատկանող բանկոմատներով

1%

AMD- 1% min 1,000 ՀՀ դրամ

USD- 1% min 1,000 ՀՀ դրամ 

EUR- 1% min 1,000 ՀՀ դրամ

RUB- 1% min 1,000 ՀՀ դրամ

Քարտային հաշվի փակման դիմում ներկայացնելիս, հաշվի մնացորդը 1,000 դրամից կամ համարժեք արտարժույթից պակաս լինելու դեպքում, գանձվող միջնորդավճարի չափը սահմանվում է առանց նվազագույն գումարի կիրառման պահանջի:

Կանխիկի մուտքագրում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ դրամարկղով

AMD- ա) մինչև 100,000 դրամ - 500 դրամ
            բ) 100,001 և ավելի դրամ - անվճար

USD- 0% 

EUR- 0%

RUB- 1.5%

Արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Mastercard վճարային քարտերով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ POS տերմինալներով կանխիկի տրամադրում

AMD- 2% min 3,000 ՀՀ դրամ

USD- 2% min 3,000 ՀՀ դրամ 

EUR- 2% min 3,000 ՀՀ դրամ

RUB- 2% min 3,000 ՀՀ դրամ 

ՀՀ այլ բանկերի կողմից թողարկված Mastercard վճարային քարտերով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ POS տերմինալներով կանխիկի տրամադրում

AMD- 1% min 1,000 ՀՀ դրամ

USD- 2% min 3,000 ՀՀ դրամ 

EUR- 2% min 3,000 ՀՀ դրամ

RUB- 2% min 3,000 ՀՀ դրամ 

Կանխիկի տրամադրում արտասահմանում

2% min 3,000 ՀՀ դրամ 

Կանխիկի մուտքագրում արտասահմանում, ինչպես նաև ՀՀ-ում "ԱրՔա" անդամ չհանդիսացող բանկերի բանկոմատներով

2% min 3,000 ՀՀ դրամ 

Անկանխիկ գործարքների կատարում քարտով

0%

Օրական կանխիկացման գործարքների քանակը

10 անգամ

Օրական կանխիկացման կամ ընդհանուր գործարքների քանակի ավելացում

1,000 ՀՀ դրամ

Մեկ օրվա ընթացքում թույլատրվող կանխիկացման գործարքների ընդհանուր առավելագույն գումարը

AMD- 2,500,000

USD- 5,000 

EUR- 5,000

RUB- 200,000

Մեկ օրվա ընթացքում թույլատրվող գործարքների ընդհանուր առավելագույն գումարը

AMD-7,500,000

USD- 15,000

EUR- 15,000

RUB- 600,000

Կանխիկացման կամ ընդհանուր գործարքների սահմանաչափի ավելացում օրական

1,000 ՀՀ դրամ

Կանխիկացման կամ ընդհանուր գործարքների քանակի և սահմանաչափի ավելացում քարտի գործողության ամբողջ ժանակահատվածի համար

Ավելացված սահմանաչափի 0.1% min 5,000 դրամ, քանակի դեպքում՝ 5,000 դրամ

400 դրամ 



«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Մասնաճյուղից դուրս Cash-In տերմինալներով կատարվող գործարքների նվազագույն սահմանաչափը 100 դրամ է, առավելագույնը՝ 100,000 դրամ: «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Մասնաճյուղում գտնվող Cash-In տերմինալներով կատարվող գործարքների նվազագույն սահմանաչափը 100 դրամ է, առավելագույնը՝ 200,000 դրամ:

Անվճար



«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Մասնաճյուղից դուրս Cash-In տերմինալներով կատարվող գործարքների նվազագույն սահմանաչափը 100 դրամ է, առավելագույնը՝ 100.000 դրամ: «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Մասնաճյուղում գտնվող Cash-In տերմինալներով կատարվող գործարքների նվազագույն սահմանաչափը 100 դրամ է, առավելագույնը՝ 200,000 դրամ:

500,000 ՀՀ դրամ



«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ բանկոմատներից Apple Pay կամ Google Pay վճարային գործիքներով կանխիկի  տրամադրման դեպքում մեկ կանխիկացման գործարքի առավելագույն գումարը կազմում է 150,000 դրամ 

Նույն հաճախորդի «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ում գործող այլ հաշվին փոխանցում

Անվճար

0.3%

Ինտերնետի միջոցով (www.ArCa.am կայքով) գործարքներ (քարտից քարտ փոխանցումներ, բջջային հեռախոսների կանխավճարային քարտերի ծածկագրերի ձեռք բերում, կոմունալ վճարումներ, հաշվի քաղվածքի դիտում և այլն) հնարավոր է կատարել, եթե հաճախորդը նախօրոք գրավոր «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ է ներկայացրել իր e-mail հասցեն

0.5% 

Ինտերնետի միջոցով (www.ArCa.am կայքով) գործարքներ (քարտից քարտ փոխանցումներ, բջջային հեռախոսների կանխավճարային քարտերի ծածկագրերի ձեռք բերում, կոմունալ վճարումներ, հաշվի քաղվածքի դիտում և այլն) հնարավոր է կատարել, եթե հաճախորդը նախօրոք գրավոր «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ է ներկայացրել իր e-mail հասցեն

ՀՀ դրամով- 1.5%

ԱՄՆ դոլարով- 2%

Եվրոյով- 2%

նվազագույնը՝ 1,000 ՀՀ դրամ 

Mastercard MoneySend փոխացման համակարգում կիրառվում են ներքոնշյալ սահմանափակումներ.

  • Մեկ գործարքի առավելագույն սահմանաչափ՝ 500,000 ՀՀ դրամ, 1,000 ԱՄՆ դոլար, 1,000 եվրո,
  • Մեկ հաճախորդի կողմից գործարքների օրական առավելագույն քանակ՝ 4,
  • Մեկ հաճախորդի գործարքների օրական առավելագույն գումար՝ 1,000,000 ՀՀ դրամ, 2,000 ԱՄՆ դոլար, 2,000 եվրո:

Երկրների ցանկը, որտեղ հնարավոր է փոխանցել գումար Mastercard վճարային համակարգի քարտերին՝ ի շնորհիվ Mastercard MoneySend համակարգի և VISA վճարային համակարգի, քարտերին՝ ի շնորհիվ Visa Direct համակարգի կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ

Քարտային հաշվից ՀՀ այլ բանկերի հաճախորդների օգտին փոխանցումներ («AEB MOBILE» /«AEB ONLINE» համակարգերով՝ համաձայն «AEB MOBILE» /«AEB ONLINE» համակարգերի ամփոփագրով նախատեսված սակագների, բացառությամբ Mastercard, ARMEC's Gold, Mastercard ARMEC's Standard քարտատեսակների)

AMD– 500 դրամ

USD, EUR- կիրառվում է Հաշիվների բացման, սպասարկման և այլ ծառայությունների Տեղեկատվական Ամփոփագրի 1.3.7 կետով նախատեսված սակագինը

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ այլ հաճախորդների օգտին փոխանցումներ («AEB MOBILE» /«AEB ONLINE» համակարգերով՝ համաձայն «AEB MOBILE» /«AEB ONLINE» համակարգերի ամփոփագրով նախատեսված սակագներ ի, բացառությամբ Mastercard, ARMEC's Gold, Mastercard ARMEC's Standard քարտատեսակների)

500 ՀՀ դրամ*

20 ՀՀ դրամ

Վճարային քարտը բանկոմատով ակտիվացնելիս, ինչպես նաև հաճախորդի ցանկությամբ քարտով կատարված յուրաքանչյուր գործարքից հետո, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն ուղարկում է SMS հաղորդագրություն հաճախորդի բջջային հեռախոսին: Նշված ծառայությունը ակտիվացնելու նպատակով, հաճախորդը գրավոր տեղեկացնում է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին իր բջջային հեռախոսի համարը և այն գումարը, որից ավելի գումարի դեպքում ցանկանում է ստանալ SMS հաղորդագրություն, ընդ որում գումարի նվազագույն շեմը դրամային քարտերի համար ոչ պակաս, քան 200  դրամ, դոլարային քարտերի համար՝ 1 ԱՄՆ դոլար, Եվրոյով քարտերի համար՝ 1 եվրո և ՌԴ ռուբլով քարտերի  համար՝ 50 ՌԴ ռուբլի: Ինտերնետով գործարք կատարելիս, եթե կայքը ապահովված է  ArCa 3-D Secure, MasterCard SecureCode կամ Verified by Visa համակարգերով, ապա հաճախորդը իր բջջային հեռախոսին ստանում է ArCa 3-D Secure, MasterCard Securecode, Verified by Visa  կամ 3D Securecode համակարգերի ծածկագիր պարունակող SMS հաղորդագրություն: ՀՀ գործող բջջային կապի օպերատորների բաժանորդները կարող են օգտվել  USSD տեղեկատվական և կառավարման համակարգից:

Կենսաթոշակի գումարի ստացման մասին Բանկը անվճար ուղարկում է SMS հաղորդագրություն հաճախորդի բջջային հեռախոսին: Նշված ծառայությունը ակտիվացնելու նպատակով, հաճախորդը գրավոր տեղեկացնում է Բանկին իր բջջային հեռախոսահամարը:

9,000 ՀՀ դրամ շաբաթական

Սույն սակագինը կիրառվում է այն դեպքում, երբ հաճախորդների կորցրած քարտերով կատարվում են ստորին սահմանաչափերով գործարքներ

2,000 ՀՀ դրամ

Սույն սակագինը կիրառվում է այն դեպքում, երբ հաճախորդների կորցրած քարտերով կատարվում են ստորին սահմանաչափերով գործարքներ

5,000 ՀՀ դրամ

Սույն սակագինը կիրառվում է այն դեպքում, երբ բողոքարկման գործընթացի արդյունքում պարզվել է, որ գործարքը կատարվել է հաճախորդի կողմից կամ հաճախորդի կողմից քարտի օգտագործման կանոնների խախտման հետևանքով կամ այնպիսի հանգամանքներով, որի դեպքում հիմնավորվում է (ապացուցվում է) բողոքարկման հայտի անհիմն լինելը

10,000 ՀՀ դրամ

Սույն սակագինը կիրառվում է այն դեպքում, երբ բողոքարկման գործընթացի արդյունքում պարզվել է, որ գործարքը կատարվել է հաճախորդի կողմից կամ հաճախորդի կողմից քարտի օգտագործման կանոնների խախտման հետևանքով կամ այնպիսի հանգամանքներով, որի դեպքում հիմնավորվում է (ապացուցվում է) բողոքարկման հայտի անհիմն լինելը

Այլ բանկերի քարտապանների կողմից ՀԷԲ կանխիկացման և/կամ սպասարկման կետերում կատարված գործարքների հետգանձման դիմումի ընդունում, եթե բողոքարկվող գումարը գերազանցում 10.000 դրամ գումարը

5,000 ՀՀ դրամ

ArCa համակարգի անդամ բանկերի սպասարկման կետերում էլեկտրոնային պետական անկանխիկ վճարումների, ներառյալ ԴԱՀԿ ծառայության աճուրդներով վաճառվող ապրանքների դիմաց վճարման կատարում

200 դրամ

InecoPay համակարգի միջոցով կատարված գործարքից միջնորդավճար

200 ՀՀ դրամ

Քարտի կարգավիճակը PIN կոդի հարկադիր փոփոխումով փոխարինելը

1,000 ՀՀ դրամ` Բանկի տարածքում կամ «AEB Online» համակարգով դիմում ներկայացնելու դեպքում

«AEB Mobile» համակարգով PIN կոդի ստեղծման կամ փոխարինման հայտ ներկայացնելը

Առաջին անգամ՝ անվճար, յուրաքանչյուր հաջորդ հայտի դեպքում՝ 200 դրամ 

0.3%

1)Arca համակարգի միջոցով հավաստագրում տրամադրող ՀՀ այլ բանկերի կողմից թողարկված քարտերի դեպքում, բացառությամբ «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի կողմից թողարկված քարտերի, կատարված գործարքի միջնորդավճարը 0.9%;

2)Arca համակարգի միջոցով հավաստագրում չտրամադրող բանկերի կողմից թողարկված MasterCard, Visa տեսակի քարտերի դեպքում վճարային քարտերով գործարքների միջնորդավճարը 2.5%

0.5%

1) «Arca համակարգի միջոցով հավաստագրում տրամադրող ՀՀ այլ բանկերի կողմից թողարկված քարտերի դեպքում միջնորդավճարը 0.9%; 

2) Arca համակարգի միջոցով հավաստագրում չտրամադրող բանկերի կողմից թողարկված MasterCard, Visa տեսակի քարտերի դեպքում միջնորդավճարը 2.1%

Գործընկերներ

  • Բանկում գործող քարտերով հաճախորդը կարող է իրականացնել հետևյալ գործառնությունները. գումարի կանխիկացում, առևտրի և սպասարկման ոլորտներում անկանխիկ վճարումների իրականացում, քարտից քարտ փոխանցումներ
  • Քարտի PIN կոդը պետք է պահպանել գաղտնի և չհայտնել երրորդ անձանց կամ թույլ տալ, որ այն հասանելի դառնա երրորդ անձանց, չդնել այն դրապանակում կամ պահել դրանում թղթային եղանակով, քանի որ այն պետք է հայտնի լինի միայն անձամբ հաճախորդին։
  • Քարտի PIN Ծրարի մեջ առկա ծածկագիրը մտապահելուց հետո խորհուրդ է տրվում ոչնչացնել երրորդ անձանց հասանելի չդառնալու համար
  • PIN-ը 3 անգամ սխալ մուտքագրելու դեպքում քարտն ավտոմատ կերպով բլոկավորվում է: Քարտը կարող է առգրավվել և հնարավոր չլինի օգտվել հաշվից մինչև հաճախորդի կողմից Բանկին գրավոր դիմելը և վերջինիս կողմից քարտի ապաբլոկավորումը։ 
  • Հաճախորդը պետք է Քարտի ծածկագիրը բանկոմատ մուտքագրելիս թույլ չտա, որ շրջակայքում երրորդ անձանց ներկայության կամ տեսախցիկների առկայության դեպքում ծածկագիրը հասանելի դառնա երրորդ անձանց, երեկոյան ժամերին խորհուրդ է տրվում օգտվել լուսավոր շրջակայքում առկա բանկոմատներից՝ գողություններից ու հափշտակություններից խուսափելու համար։ Հաճախորդը չպետք է թույլ տա, որ իր փոխարեն երրորդ անձինք իրականացնեն գործարքներ և/կամ հավաքեն PIN-ը։
  • Համացանցով գնումների դեպքում չպետք է հավաքել, օգտագործել PIN-ը և պետք է պահպանել գնումների վերաբերյալ ձևաորվող տեղեկատվությունը։ Վստահ լինելու համար, որ քարտի վերաբերյալ տեղեկատվությունը հաղորդվում է գաղտնագրված, անհրաժեշտ է համոզվել, որ առևտրի կետի համապատասխան էջի հասցեն (URL) սկսվում է https:// դասիչով։ Միաժամանակ, էջադիտիչի եզրին պետք է հայտնվի փակ կողպեքի տեսքով նկար։
  • Ինտերնետային առևտրի կետերում քարտային գործառնությունների անվտանգության բարձրացման նպատակով գործում են ArCa 3-D Secure, MasterCard® SecureCode™ և Verified by Visa® (VbV) համակարգերը, որոնք ապահովում են նշված համակարգերին անդամակցած առևտրի կետերում ArCa, MasterCard և Visa քարտերով կատարվող գործառնությունների անվտանգության ժամանակակից մակարդակ՝ հիմնված SMS հաղորդագրությունների միջոցով հաճախորդին ուղարկվող մեկանգամյա գաղտնաբառերի վրա։ Նշված համակարգերին անդամակցած առևտրի կետերում յուրաքանչյուր գործառնության դեպքում հաճախորդի պահանջով նրա բջջային հեռախոսին կուղարկվի մեկանգամյա գաղտնաբառ, որն անհրաժեշտ է անմիջապես մուտքագրել գործառնության հաստատման հատուկ դաշտում, այլապես գործառնությունը կմերժվի։ Ընդ որում, հաճախորդը գաղտնաբառը չպետք է հայտնի այլ անձանց, իսկ բջջային հեռախոսահամարի բացակայության կամ Դրա փոփոխության դեպքում պետք է անձամբ, իսկ բացառիկ դեպքերում, Բանկի համաձայնությամբ, նաև կապի այլ միջոցներով Բանկ ներկայացված գրավոր դիմումի հիման վրա այդ մասին տեղեկացնի Բանկին։
  • Փակ տարածքում գտնվող բանկոմատից օգտվելիս չպետք է թույլատրել անհայտ անձանց մուտքը։ Նշված տարածքում գտնվող բանկոմատ մուտքը թույլատրող քարտ-ընթերցող սարքերը չպետք է PIN-ի մուտքագրում պահանջեն։ Նշված սարքում պատահաբար PIN մուտքագրելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես բլոկավորել քարտը և դիմել Բանկ։


 Բանկը պարտավոր է՝

  • Ապահովել Քարտի սպասարկումը՝ համապատասխան  վճարահաշվարկային համակարգերի կողմից տվյալ տեսակի քարտերի համար ընդունված կանոնների համաձայն
  • Պայմաններով սահմանված կարգով և դեպքերում տրամադրվել հաճախորդին հաշվի քաղվածքներ
  • Քարտի կորստի կամ հափշտակման վերաբերյալ հաճախորդից ահազանգ ստանալուն պես՝ կատարել Քարտի բլոկավորում:
  • ՀՀ օրենսդրությամբ և պայմանագրով սահմանված կարգով պահպանել հաճախորդի վերաբերյալ իրեն հայտնի դարձած բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները:


Բանկն իրավունք ունի՝

  • Մերժել Քարտով գործարքների իրականացումը, եթե պահանջվող գումարը գերազանցում է Քարտի Վճարային սահմանաչափը։
  • Հաշվի Դրական միջոցների նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կիրառել սահմանափակումներ դատական, հարկադիր կատարման և հարկային մարմինների որոշումների հիման վրա:
  • Անակցեպտ կարգով Քարտի հաշվից գանձել Սակագներով սահմանված վճարները, հաշվանցել Բանկի նկատմամբ հաճախորդի ունեցած դեբիտորական, վարկային և դրական այլ պարտավորությունները:

 Հաճախորդը պարտավոր է՝

  • Վճարել Բանկին Քարտի և քարտային հաշվի սպասարկման հետ կապված Սակագներով սահմանված բոլոր վճարները:
  • Քարտի կորստի և/կամ PIN-կոդի այլ անձանց հասանելի դառնալու կամ նման կասկած ունենալու դեպքում այդ մասին անմիջապես տեղեկացնել Բանկին՝ քարտի բլոկավորման համար:
  • Գործարքների իրականացման ժամանակ սպասարկող աշխատակցի պահանջով ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ
  • Երրորդ անձանց չփոխանցել քարտը կամ կից քարտերը և PIN-կոդը:
  • Երեք աշխատանքային օրվա ընթացքում Բանկին տեղեկացնել անձը հաստատող փաստաթղթի, հեռախոսահամարի, աշխատանքի, բնակության վայրի և նախկինում տրամադրված այլ տեղեկությունների, փաստաթղթերի փոփոխությունների մասին:
  • Քարտի համար հատուկ (արտոնյալ) սակագներ նախատեսված լինելու դեպքում (այն քարտերը, որոնք թողարկվում և սպասարկվում են Բանկի հետ համագործակցող կազմակերպության միջոցով աշխատավարձ, կրթաթոշակ կամ այլ տեսակի վճարումներ իրականացվելու նպատակով) վճարել Բանկի և համագործակցող կազմակերպության միջև համաձայնեցված  հատուկ (արտոնյալ) սակագները, եթե նրանց միջև այլ համաձայնություն առկա չէ, իսկ այդ կազմակերպության հետ Բանկի համագործակցությունը դադարելու կամ հաճախորդի համագործակցող կազմակերպությունից քարտով վճարումներ ստանալը դադարելու դեպքերում՝ հատուկ սակագները դադարում են և Հաճախորդը պարտավոր է վճարել համաձայն Սակագների:  

 

Հաճախորդն իրավունք ունի՝

  • Վճարային սահմանաչափի սահմաններում իր Քարտային հաշվից ստանալ կանխիկ միջոցներ բանկոմատներից և կանխիկի տրամադրման կետերից,  կատարել անկանխիկ վճարումներ կամ Բանկի կողմից առաջարկվող այլ գործառնություններ:
  • Ստանալ մեկից ավելի քարտեր, կից քարտեր ներկայացնելով Բանկին դիմում և վճարելով Սակագներով սահմանված վճարները։
  • Պատվիրել և ստանալ նոր քարտ/կից քարտեր՝ ժամկետները լրացած, վնասված, կորած քարտերի փոխարեն: 
  • Իր քարտային հաշվին գումարներ մուտքագրել ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով:
  • Ստանալ հաշվի քաղվածքներ Պայմաններով սահմանված կարգով, դեպքերում և պարբերականությամբ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:

  • Ստանալ քարտային հաշվով կատարված յուրաքանչյուր գործառնության վերաբերյալ (SMS) կարճ հաղորդագրություն՝ այդ  ծառայությունից օգտվելու դեպքում։
  • Բողոքարկել քարտային հաշվով կատարված գործարքները Պայմաններով սահմանված կարգով և ժամկետներում։ 

  •  Հաճախորդի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները Բանկի կողմից ՀՀ օրենսդրության խախտմամբ հրապարակելու համար Բանկը կրում է պատասխանատվություն Հաճախորդի նկատմամբ ՀՀ օրենդրությամբ սահմանված կարգով և չափով։
  • Հաճախորդի քարտային հաշվի միջոցները առանց վերջինիս կարգադրությամբ ելքագրվելու հետևանքով նրան պատճառված վնասների համար Բանկը պատասխանատվություն չի կրում, եթե այդ միջոցները դուրս են գրվել նույնականացված Հաճախորդի կամ նրա ներկայացուցչի կողմից կամ Հաճախորդի նույնականացման տվյալի կիրառման արդյունքում, ինչես նաև ՀՀ օրենսդրությամբ կամ Պայմանեններով սահմանված այլ դեպքերում։
  • Հաճախորդի քարտային հաշվի միջոցները առանց վերջինիս կարգադրության ելքագրվելու հետևանքով նրան պատճառված վնասների համար Բանկը պատասխանատվություն չի կրում,  եթե այդ միջոցները դուրս են գրվել Հաճախորդի դիտավորության կամ անզգուշության, խաբեության կամ այլ ցանկացած ձևով կատարվող զեղծարարության արդյունքում Հաճախորդի նույնականացման տվյալի երրորդ անձանց հայտնի դառնալու և օգտագործվելու հետևանքով
  • Քարտի կորստի կամ գողության արդյունքում երրորդ անձանց կողմից հաշվից կատարվող ելքերի համար Բանկը պատասխանատվություն չի կրում, բացառությամբ, եթե Քարտի կորստի կամ գողության մասին Բանկի տեղեկացվելուց հետո հաշիվը չբլոկավորելու արդյունքում Դրական միջոցները դուրս են եկել հաշվից

  • Քարտը Բանկը բլոկավորում է հաճախորդի կողմից քարտի/Պին կոդի/ կորստի կամ գողանալու մասին տեղեկացվելու դեպքում և քարտով կատարված այն գործարքները հայտնաբերելուց հետո, որոնք Քարտապանի կողմից չեն կատարվել։

  • Քարտը Բանկը բլոկավորում է նաև Բանկի նկատմամբ Հաճախորդի պարտավորությունների չկատարման, Հաշվի նկատմամբ ՀՀ օրենսդրության և Պայմանների համաձայն սահմանափակումներ կիրառվելու դեպքերում։ 

  • Քարտը Բանկը ապաբլոկավորում է բլոկավորման հիմքերը վերանալուց հետո, Հաճախորդի կողմից ապաբլոկավորման համար Բանկին դիմելուց և Սակագներով ապաբլոկավորման համար սահմանված վճարները կատարելուց մեկ բանկային օրվա ընթացքում։ 

  • Բանկի կողմից քարտը կարող է բլոկավորվել այն դեպքում, երբ քարտով կատարվել են կասկածելի գործարքներ և չի հաջողվում կապ հաստատել հաճախորդի հետ: Այն դեպքում, երբ քարտով, համաձայն վճարահաշվարկային կազմակերպությունների կանոնների կատարվում են ստորին սահմանաչափերով գործարքներ և հնարավորություն չի լինում կապ հաստատել հաճախորդի հետ Բանկի աշխատակիցները ստանում են իրավասություն նշված քարտերը միջազգային STOP LIST մուտքագրելու և Բանկի սակագներով և դրույքաչափերով սահմանված միջնորդավճարները հաճախորդի տվյալ քարտի հաշվից կամ այլ հաշիվներից գանձելու համար:

  • Եթե վճարային քարտին առկա է չվճարված երեք ամիս և ավելի տևողությամբ տարեկան սպասարկման վարձ/և/կամ դեբիտորական պարտք, Բանկն իրավասու է առանց հաճախորդին տեղեկացնելու փակել քարտը /բլոկավորել/, որից հետո այն կարող է վերաբացվել /ապաբլոկավորում/ միայն վերոնշյալ պարտքերը մարվելուց հետո: 

  • Բանկը կարող է մերժել քարտի ապաբլոկավորումը, եթե քարտի բլոկավորումն արդյունք է օրենքով սահմանված կարգով քարտի կամ քարտային հաշվի վրա դրված սահմանափակումների, վճարված չէ քարտի ապաբլոկավորման համար սահմանված վարձավճարը կամ քարտի ապաբլոկավորումը կարող է հանգեցնել ֆինանսական կորուստների, որոնք չեն կարող ծածկվել տվյալ քարտային հաշվին առկա միջոցներով:

  • Քարտի կորստի, գողության դեպքում հաճախորդը պետք է անհապաղ տեղեկացնի այդ մասին Բանկին հեռախոսազանգով(+37410530761, +37410510929 կամ +37496012816), որի հիման վրա Բանկը հաշվի Դրական միջոցների պահպանությունը ապահովեու նպատակով հաշիվը բլոկավորում է, իսկ ապաբլոկավորումը կատարվում է Հահաճախորդի դիմումի հիման վրա: 

  • Հաճախորդը կարող է բողոքարկել Քարտային հաշվով կատարված գործարքները կամ կոնկրետ գործարքը Բանկին ներկայացնելով դիմում կամ Բանկի սահմանած ձևող բողոք/այսուհետ՝ Բողոք/։

  • Հաճախորդի կողմից ներկայացված բողոքը ընդունելուց Հաճախորդին տրամադրվում է հավաստում՝ ստացական կամ բողոքը պատճենը՝ բողոքը ստանալու մասին Բանկի աշխատակցի ստորագրությամբ։

  • Բանկի կողմից բողոքը քննարկվում և պատասխանը տրամադրվում է Բողոքը Բանկում ստացվելուց 10 աշխատանքային օրվա ընթացքում։

  • Եթե Հաճախորդը բողոքը ներկայացնում է /քաղվածքի ստանալուց/բողոքարկվող գործարքի մասին տեղեկանալուց 15 օրվա ընթացքում, ապա Բանկը Հաճախորդի բողոքը ստանալուց մինչև 90 օրվա ընթացքում կարող է բավարարել Հաճախորդի բողոքը եթե առկա են ապացույցներ, որ գործարքը կատարվել է առանց Հաճախորդի նույնականացման կամ  նույնականացման տվյալի կիրառման, դրանում առկա չէ

  • Հաճախորդի մեղքը, այդ թվում գործարքը չի կատարվել Հաճախորդի դիտավորության կամ անզգուշության, խաբեության կամ այլ ցանկացած ձևով կատարվող զեղծարարության արդյունքում Քարտը, Քարտի տվյալը կամ Հաճախորդի նույնականացման տվյալը երրորդ անձանց հայտի դառնալու հետևանքով։ 

  • Քարտի գողության դեպքում խորհուրդ է տրվում Հաճախորդին դիմել նաև իրավապահ մարմիններին և դիմելու ապացույցը ներկայացնել Բանկին՝ իրավապահ մարմինների պահանջով քարտի ապօրինի օգտագորման փորձերի մասին տեղեկատվություն վերջիններիս տրամադրելու համար

  • Քարտի առգրավման դեպքում՝ այն ստանալու համար հաճախորդը պետք է դիմի Բանկին։ Բանկը վճարային քարտը տրամադրում է հաճախորդին միչև 10 աշխատանքային օրվա ընթացքում 

  • Քարտի կորստի/կամ գողանալու դեպքում հաճախորդն անհապաղ տեղեկացնում է ArCa պրոցեսինգային կենտրոնին` 59-22-22 հեռախոսահամարով կամ բանկին՝ քարտը բլոկավորելու համար, այնուհետև դիմում բանկ՝ նոր քարտ ստանալու համար:

  • Հաճախորդը պետք է ուշադիր լինի և չմոռանա բանկոմատից վերցնել տրամդրվող գումարները և քարտը, քարտը չվերցնելու դեպքում կարող է հնչել ազդանշան, որից մի քանի վայրկյան անց քարտը կարող է կլանվել բանկոմատի կողմից

  • Քարտի գործողության ժամկետի ավարտին նախորդող 15 օրվա ընթացքում Բանկն առանց հաճախորդի լրացուցիչ դիմումի վերաթողարկում է քարտը, բացառությամբ եթե.

  • Հաճախորդի հետ հնարավոր չի եղել մինչ այդ կապ հաստատել.

  • Հաճախորդը հրաժարվել է քարտը վերաթողարկելու Բանկի առաջարկից, Հաճախորդը մինչ այդ (քարտի գործողության ժամկետի ավարտից նվազագույնը 30 օր առաջ) դիմել է Բանկին հաշիվը փակելու (քարտը չվերաթողարկելու) համար,

  • Հաշվով քարտի գործողության ժամկետի ավարտման ամսին նախորդող 365 օրվա ընթացքում որևէ գործարք չի կատարվել և հաշվի մնացորդը 50.000  դրամից կամ համարժեք արտարժույթից պակաս է,

  • Հաճախորդը Բանկի նկատմամբ ունի չկատարված պարտավորություններ

  • Եթե Քարտի պարտադիր վավերապայմանները նախատեսում են քարտի համապատասխան մասում Հաճախորդի ստորագրության պարտադիր առկայություն, ապա հաճախորդը պարտավոր է քարտը ստանալուց դնել իր ստորագրությունը քարտի հակառակ կողմի ստորագրության դաշտում։Քարտը պետք է պահպանել խոնավությունից հեռու, սենյակային ջերմաստիճանի պայմաններում, կանխելով քարտի մեխանիկական, ճկելու կամ այլ ձևով վնասելու գործողություններից։
    Քարտը պետք է պահպանել անհասանելի երրորդ անձանց համար, վճարումներ կատարելու նպատակով չթողնել երրորդ անձանց մոտ կամ հանձնել երրորդ անձանց տիրապետմանը։

  • Հաճախորդը պետք է ուշադիր լինի բանկոմատի շրջակայքին, ստեղնաշարին, քարտ ընթերցող սարքերին և դրանց լրացուցիչ սարքեր, հաղորդալարեր, կպչուն ժապավեններ և այլ նմանատիպ կասկածելի միջոցներ միացված լինելու դեպքում՝ հրաժարվի գործարքներ կատարելուց և անհապաղ տեղեկացնի դրա մասին Բանկին։ Քարտով գնումներ խորհուրդ է տրվում կատարել հայտնի և վստահելի առևտրի կետերից, գնումների կատարման համար չպետք է ուղարկել քարտի տվյալները (քարտի համարը, գործողության ժամկետը և այլն) էլ. փոստով երրորդ անձանց։ Առևտրի կետերում Հաճախորդը քարտը պետք է ներկայացնել միայն գանձապահին և միայն այն դեպքում, երբ իսկապես պատրաստվում է գնում կատարել։ Գործարքի իրականացման ժամանակ հաճախորդը չպետք է քարտը բաց թողնի իր տեսադաշտից և չպետք է թույլատրի գանձապահին կամ այլ աշխատակցի քարտը դուրս բերել սպասարկման տարածքի

  • Առևտրի և սպասարկման կետերում էլեկտրոնային տերմինալի միջոցով կատարվող սպասարկման ժամանակ տպվում է անդորրագրի 2 օրինակ, որոնցից մեկը հաճախորդը գանձապահի պահանջի դեպքում պետք է ստորագրի։ Որոշ կետերում գործարքները կատարվում են մեխանիկական պատճենադաջման միջոցով և անհրաժեշտ տվյալները ձեռագիր լրացվում են տվյալ կետի գանձապահի կողմից։

  • Այս դեպքում փաստաթուղթը կազմվում է 3 օրինակից։ Ստորագրելուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ կատարված գնման, ստացված ծառայության կամ կանխիկի գումարի արժեքը համապատասխանում է չեկի վրա նշվածին։ Երբեք չպետք է ստորագրել այն փաստաթղթի վրա, որի գումարային մասը լրացված չէ։Հաճախորդին  խորհուրդ է տրվում վերցնել և պահպանել իր կատարած գործարքների անդորրագրերը

  • Անհրաժեշտ է զգուշանալ էլեկտրոնային փոստով ստացվող այն հաղորդագրություններից, որոնք պարունակում են կցված ֆայլեր կամ անծանոթ Web էջի հասցեներ։ Դրանց միջոցով հնարավոր է ստանալ համակարգչային վիրուսներ, այլ վնասակար ծրագրեր, վնասման կամ բացահայտման վտանգի ենթարկել կարևոր կամ գաղտնի տեղեկատվությունը

  • Համակարգչում անհրաժեշտ է տեղադրել հակավիրուսային և հակահակերային ծրագրեր, ժամանակին թարմացնել դրանց տվյալների շտեմարանները և պարտադիր կերպով իրականացնել համակարգչում առկա այլ ծրագրերի պարբերական թարմացումների տեղադրումը

  • Էլեկտրոնային փոստով չպետք է պատասխանել այնպիսի հարցումների, որոնք վերաբերվում են հաճախորդի անձնական տվյալներին։ Եթե հեռախոսով կամ կապի այլ միջոցներով պահանջում են հայտնել բանկային գաղտնաբառը (չշփոթե°լ PIN-ի հետ), անձնագրի համարը կամ այլ նմանատիպ տեղեկատվություն, ապա անհրաժեշտ է պատասխանել միայն հարցման օրինականության մեջ լիակատար վստահություն ձեռք բերելուց հետո

  • Անհրաժեշտ է զգուշանալ կեղծ, սակայն օրինական ընկերությունների Web էջերին կամ էլեկտրոնային փոստին նմանվող այնպիսի հասցեներից, որոնք իրականում կարող են առաջնորդել խաբեական հասցեով

  • Web էջը ճիշտ փակելու համար հաճախ բավարար չէ միայն փակել էջադիտիչի պատուհանը, այլ պետք է հետևել տվյալ էջը թողնելու համապատասխան հրահանգներին, այլապես մեկ այլ անձ կարող է հաճախորդից հետո այնտեղ մուտք գործելու հնարավորություն ունենալ։

  • Անհրաժեշտ է խուսափել Internet ծառայություններ մատուցող ընդհանուր օգտագործման կետերում (Internet-սրճարաններ և այլն) ֆինանսական գործառնություններ կատարելուց։ Դրանց մեջ կարող են տեղադրված լինել հատուկ ծրագրեր, որոնք կարող են գրանցել հաճախորդի բոլոր գործողությունները և բացահայտել այն տվյալները, որոնք կհավաքվեն համակարգչի ստեղնաշարի միջոցով

  • Քարտապանը պետք է պահանջի իր ներկայությամբ անմիջապես ոչնչացնել սխալ ձևակերպված կամ իր կողմից հրաժարված գործարքի վերաբերյալ փաստաթղթի վաճառողի օրինակը, իսկ հաճախորդի օրինակը վերցնի իր հետ։ Դա թույլ կտա ավելի արագ ապասառեցնել հրաժարված գործարքի գծով հաճախորդի միջոցները, իսկ վաճառողի կողմից խաբեության դեպքում բողոքարկել գործառնությունը հնարավորինս կարճ ժամկետում

  • Քարտով վճարված ապրանքի վերադարձի դեպքում վաճառքի կետից պետք է պահանջել և պահպանել համապատասխան փաստաթուղթ, որը պետք է պարունակի չեղյալացված գործարքի տվյալները (քարտի համարը, նախնական գործառնության ամսաթիվը, հավաստագրման կոդը, վերադարձվող գումարը)

  • Քարտի գործողության դադարեցման դեպքում այն 5 աշխատանքային օրվա ընթացում վերադարձնել Բանկին: Քարտային հաշվի փակման դիմում ներկայացնելու դեպքում քարտը չվերադարձնելիս Հաճախորդը կրում է տվյալ քարտի կիրառմամբ կատարված գործառնությունների ողջ ռիսկը, ինչպես նաև պարտավոր է փոխհատուցել քարտը միջազգային STOP LIST մուտքագրելու համար Բանկի Սակագներով սահմանված վճարները

  • Հաշիվը փակվում է հաճախորդի դիմումով ցանկացած ժամանակ

  • Հաշիվը Բանկի կողմից կարող է փակվել հետևյալ դեպքերում`

-երբ հաճախորդի հաշվում պահվող դրական միջոցների գումարը պակաս է Սակագներով տվյալ հաշվի համար նախատեսված նվազագույն չափից, եթե նման գումարը չի վերականգնվել այդ մասին բանկի զգուշացման օրվանից մեկ ամսվա ընթացքում.

-մեկ տարվա ընթացքում տվյալ հաշվով գործառնությունների բացակայության դեպքում,

-hաշվի փակման դեպքում՝ հաշվում եղած դրական միջոցների մնացորդը տրվում է հաճախորդին կամ նրա ցուցումով փոխանցվում է այլ հաշիվ, հաճախորդի համապատասխան գրավոր դիմումն ստանալուց ոչ ուշ, քան յոթ օրվա ընթացքում:

Թարմացվել է` 23/04/2025 10:16