POS

POS

Ընդունե՛ք անկանխիկ վճարումներ առավել հարմար եղանակով

POS-ը  վճարային տերմինալ է, որը թույլ է  տալիս տեղում` վայրկյանների ընթացքում, ընդունել անկանխիկ վճարումներ:

Առավելություններ
Անկանխիկ և անհպում վճարումներ
Անկանխիկ և անհպում վճարումներ

POS /ՀԴՄ POS  տերմինալը  թույլ կտա Ձեր բիզնեսին ընդունել ակնթարթային անհպում քարտային վճարումներ: Ձեր գնորդներին  հնարավորություն կնձեռնվի իրենց գնումները  կատարել, ինչպես VISA և MasterCard միջազգային հեղինակավոր քարտերով   (այդ թվում Google Pay, Apple Pay և այլ վճարման եղանակներով), այնպես էլ ArCa վճարային քարտերով: 

Արդյունավետության բարձրացում
Արդյունավետության բարձրացում

POS /ՀԴՄ POS վճարային տերմինալի միջոցով  հնարավոր է շատ արագ սպասարկել հաճախորդներին՝ բարձրացնելով բիզնեսի արդյունավետությունը, նվազեցնելով դրամարկղում կանխիկ գումարի պահպանման ռիսկերը: 

Վճարման եղանակի ընտրություն
Վճարման եղանակի ընտրություն

POS/ ՀԴՄ POS վճարային տերմինալի շնորհիվ հաճախորդները կարող են կատարել վճարումներն իրենց առավել հարմար տարբերակով: 

24/7
24/7

 24/7 ռեժիմով վճարումների ընդունում և աջակցության տրամադրում

Ծառայությունից օգտվելու համար Սպասարկման կետը (առևտրի և (կամ) սպասարկման կետ հանդիսացող իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր) պետք է Բանկին ներկայացնի Պոս ծառայության մատուցման դիմում, Բանկի կողմից պահանջվող փաստաթղթեր, Բանկում բացի բանկային հաշիվ:

Սպասարկման կետի դիմումը ստանալուց հետո մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում, Բանկի կողմից պահանջվող փաստաթղթերը և պայմանները ապահովվելու դեպքում՝ Բանկի և հաճախորդի միջև կնքվում է համապատասխան ծառայության մատուցման պայմանագիր.

Բանկը Սպասարկման կետին տրամադրում է օգտագործման իրավունքով Պոս կամ վերջինիս սարքում ներբեռնում է համապատասխան ծրագրային ապահովում և ակտիվացնում է Պոս ծառայությունը պայմանագրի կնքումից հետո մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում.

Սպասարկման կետը պետք է ապահովի՝

  • Բանկի հետ համաձայնեցված վայրում Պոսի տեղադրումը և պահպանությունը, 
  • Պոսի համար հուսալի մշտական  կապի/նաև հոսանքի/ առկայությունը, դրա խափանման դեպքում՝ անհապաղ տեղեկացնի Բանկին և ձեռնարկի հնարավոր միջոցներ կապը վերականգնելու համար
  • գործարքի իրականացումը միայն իր իրավասու այն աշխատակիցների միջոցով, որոնք անցել են համապատասխան ուսուցում, և պատշաճ տիրապետում են Ուղեցույցով սահմանված պահանջներին:
  • իրականացված գործարքների գաղտնիության պահպանությունը
  • Քարտապանի, Քարտի, գործարքի կամ դրանց վերաբերյալ տեղեկությունների պահպանությունը:
  • Ուղեցույցով սահմանված բոլոր պահանջների պատշաճ կատարումը և պահպանումը,
  • Բանկի կողմից տրամադրված Պոս սարքը փչացնելու, կորցնելու և/կամ այլ կերպ վնաս պատճառելու դեպքում՝ Բանկին անհապաղ տեղեկացումը և Բանկի վնասի ամբողջ ծավալով հատուցումը:
  • Քարտապանից չգանձվի հավելյալ վճարումներ Քարտով գործարք իրականացնելու համար կանխիկ կամ այլ  եղանակով:
  • Քարտապանին չտրամադրվի կանխիկ գումարներ անկանխիկ գործարքների դիմաց, դրանց չեղյալացման կամ սխալ կատարման հիմքով, կամ որևէ այլ հիմքով:

Բանկի կողմից գանձվող միջնորդավճարների սակագները  մինչև 150.000.000 ՀՀ դրամ տարեկան իրացման շրջանառություն ունեցող կազմակերպությունների  համար:

 Բանկը կախված վաճառակետի  տեսակի կոդից (Merchant category code ), համաձայն  հրապարակված  Հավելվածի և  մինչև 150.000.000 ՀՀ դրամ տարեկան իրացման շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների  համար,  սահմանել է ՊՈՍ/ՀԴՄ ՊՈՍ տերմինալով անկանխիկ գործարքների դիմաց գանձվող առավելագույն միջնորդավճարներ, համաձայն որի.

 

 

 

Ըստ գործարքի տեսակի

Արմենիան Քարդ  (ArCa)  վճարային  համակարգի քարտերով  կատարած գործարքների համար

Visa և MasterCard վճարային համակարգերի տեղական ( Local` ՀՀ բանկերի կողմից թողարկված) քարտերով գործարքների համար

Visa և MasterCard քարտային համակարգերի միջազգային արտասահմանյան  ( ոչ  ՀՀ բանկերի կողմից թողարկված) քարտերով գործարքների համար

 ArCa QR կոդով գործարքների համար

Առավելագույն միջնորդավճարի չափ

             0.5%

             0.9%

           3 %

   1.2 %

Եթե սպասարկման կետի կողմից ՊՈՍ տերմինալներով կատարված գործարքների ամսական ընդհանուր շրջանառությունը չի գերազանցում 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարը, ապա սպասարկման կետը պետք է այդ ամսվա համար Բանկին վճարի  հետրյալ միջնորդավճարները՝

Ք.Երևան

4.600  ՀՀ դրամ

Մարզային քաղաքներ

3.000  ՀՀ դրամ

Գյուղեր

1000   ՀՀ դրամ

Բանկի կողմից գանձվող միջնորդավճարների սակագները 150.000.000 ՀՀ դրամ և ավել տարեկան իրացման շրջանառություն ունեցող կազմակերպությունների համար:

Բանկը բոլոր այն տնտեսվարող սուբյեկտների համար,  որոնց գործունեության տեսակը  կամ  վաճառակետի  տեսակի կոդը (Merchant category code) ներառված չէ հրապարակված Հավելվածում կամ  տարեկան իրացման շրջանառությունը գերազանցում է 150.000.000 ՀՀ դրամը,  սահմանել է ՊՈՍ/ՀԴՄ ՊՈՍ տերմինալով անկանխիկ գործարքների դիմաց գանձվող հետևյալ առավելագույն միջնորդավճարները.

       

 

 

Ըստ գործարքի տեսակի

Արմենիան Քարդ  (ArCa)  վճարային  համակարգի քարտերով  կատարած գործարքների համար

Visa և MasterCard վճարային համակարգերի տեղական ( Local` ՀՀ բանկերի կողմից թողարկված) քարտերով գործարքների համար

Visa և MasterCard քարտային համակարգերի միջազգային արտասահմանյան  ( ոչ  ՀՀ բանկերի կողմից թողարկված) քարտերով գործարքների համար

 ArCa QR կոդով գործարքների համար

Առավելագույն միջնորդավճարի չափ

 

            1.2%

 

            2.3%

 

          3 %

       

         1.2 %

Եթե բանկի կողմից տրամադրված մեկ կամ մեկից ավել Պոս տերմինալների ամսական շրջանառության հանրագումարը պակաս է 300,000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամից, ապա գանձվող ամսական միջնորդավճարը/ներառյալ հարկերը/ կազմում է

3000 ՀՀ դրամ

Եթե տնտեսվարողի  կողմից ձեռք բերված մեկ կամ մեկից ավել ՀԴՄ -Պոս տերմինալների ամսական շրջանառության հանրագումարը պակաս է 300,000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամից, ապա գանձվող ամսական միջնորդավճարը/ներառյալ հարկերը/ կազմում է

3000 ՀՀ դրամ

Եթե բանկի կողմից տրամադրված մեկ կամ մեկից ավել ՀԴՄ-Պոս տերմինալներից յուրաքանչյուրի  ամսական շրջանառության  պակաս է 600,000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամից, ապա յուրաքանչյուր տերմինալից գանձվող ամսական միջնորդավճարը/ներառյալ հարկերը/ կազմում է

6000 ՀՀ դրամ

Բանկի կողմից տրամադրված ՀԴՄ-ՊՈՍ տերմինալի ակտիվացումից հետո՝ 3 (երեք) տարվա ընթացքում, պայմանագրի միակողմանի  դադարեցման կամ սարքի օգտագործումը դադարեցնելու մասին տեղեկացումից հետո, սպասարկման կետից  գանձվող վաղաժամկետ դադարեցման վճարը/ներառյալ հարկերը/ կազմում է

180.000  ՀՀ դրամ

Բանկի կողմից տրամադրված ՊՈՍ տերմինալի կամ տնտեսվարողի կողմից ձեռք բերված  ՀԴՄ սարքը փոխարինելու (եթե ծառայությունը ակտիվացված է ՀԴՄ–Պոս տերմինալի միջոցով) հետո՝ 1 (մեկ) տարվա ընթացքում, պայմանագրի միակողմանի  դադարեցման կամ սարքի օգտագործումը դադարեցնելու մասին տեղեկացումից հետո, սպասարկման կետից  գանձվող վաղաժամկետ դադարեցման վճարը/ներառյալ հարկերը/ կազմում է

50.000  ՀՀ դրամ

ԲԱՆԿԸ  ՊՈՍ/ՀԴՄ-ՊՈՍ ՏԵՐՄԻՆԱԼԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ  ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐ ՉԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ

Առևտրի և սպասարկման կետի կողմից 3 ամիս շարունակ ՊՈՍ տերմինալով (բացառաությամբ ՀԴՄ-ՊՈՍ տերմինալի) իրականացված անկանխիկ գործարքների առնվազն 900,000 ՀՀ դրամ գումարի չափով շրջանառություն չապահովելու պարագայում Բանկն իրավունք ունի վաղաժամկետ լուծել POS տերմինալի ծառայության պայմանագիրը և դադարեցնել առևտրի և սպասարկման կետի սպասարկումը:

Բանկի միջնորդավճարները Սպասարկման կետը վճարում է գործարքի գումարը Բանկում գործող բանկային հաշվին մուտքագրվելու պահին :

Գործարքի գումարները կրեդիտագրվում են հաճախորդի բանկային հաշվին, գործարքին հաջորդող մինչ 3 երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Սպասարկման կետին Պոսով կատարված անկանխիկ վճարումների գումարները Սպասարկման կետի բանկային հաշվից կանխիկ ելքագրման համար միջնորդավճար չի սահմանվում:

Սակագների և այլ պայմանների փոփոխությունները տեղադրվում են ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում և ոչ ուշ, քան փոփոխված պայմաններով ծառայության մատուցումը

Հաճախորդը՝ իրավաբանական անձի ղեկավարը (անհատ ձեռնարկատերը) , ՊՈՍ /ՀԴՄ ՊՈՍ, վիրտուալ ՊՈՍ   վճարային տերմինալի տեղադրման կամ ծառայության ակտիվացման  նպատակով  պետք  է մոտենա բանկի գլխամասային գրասենյակ կամ մասնաճյուղ՝ համապատասխան դիմում ներկայացնելու  և հաշիվ բացելու համար, ներկայացնելով հաշվի բացման համար պահանջվող փաստաթղթեր:  Հաշվի բացման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը կարող եք գտնել այստեղ (հղում):

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով Բանկը կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին:

«Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա Բանկի հաճախորդի՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում»:

Սպասարկման կետը Քարտապանին/վճարում իրականացնողին  գործարքի անվավերության կամ որևէ այլ հիմքով գումարի վերադարձը կատարում է բացառապես գործարքի գումարը Բանկին վերադարձնելու միջոցով:

Բանկի Պոսի ծառայության  տեղեկատվական ամփոփագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ծառայությունները մատուցվում են անհատ ձեռնարկատեր ֆիզիկական անձանց և իրավաբանական անձանց

Ծառայության ժամանակավոր կամ ընդմիշտ դադարեցման դեպքում՝ Բանկը կտեղադրի համապատասխան հայտարարություն

«Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfօ.am  ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է»),

Սպասարկման կետը իրավունք ունի պահանջել Բանկից՝ ապահովելու Պոս-տերմինալի անխափան աշխատանքը, խափանումների դեպքում՝ ձեռնարկելու միջոցներ դրանք արագ վերացնելու ուղղությամբ, կատարելու Պոս տերմինալի ծրագրային ապահովումների անհրաժեշտ թարմացումները:

Կողմերի հաղորդակցման ձևերը և կարգը սահմանվում են պայմանագրով կամ կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

Սպասարկման կետը իրավունք ունի միակողմանի լուծել Բանկի հետ կնքված պայմանագիրը՝ 30 (երեսուն) օր առաջ Բանկին տեղեկացնելով և մինչև պայմանագրի լուծման օրը ամբողջությամբ կատարելով Բանկի նկատմամբ իր պարտավորությունները ու վճարումներ, վերադարձնելով Պոս տերմինալը:

Սպասարկման կետի կողմից Գաղտնի տեղեկատվությունը երրորդ կողմին տրամադրելու դեպքում` Սպասարկման կետը վճարում է Բանկին տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով և հատուցում նաև դրա հետևանքով Բանկին պատճառված վնասները  լրիվ ծավալով:

Թարմացվել է` 15/05/2026 12:02