ԵՆԲ միջոցներով ֆինանսավորվող ծրագրեր

Արտոնյալ տոկոսադրույք
փաստացի տոկոսադրույք
Արտոնյալ ժամանակահատված
մարման ժամկետ
ԵՆԲ միջոցներով ֆինանսավորվող ծրագրեր

ԵՆԲ-ի մասին

Եվրոպական Ներդրումային Բանկը (ԵՆԲ) հանդիսանում է Եվրամիության վարկատուն: ԵՆԲ-ն խոշորագույն ֆինանսական հաստատություններից է:

Այն օգնում է տնտեսությանը, ստեղծում է աշխատատեղեր, խթանում է հավասարությունը և բարելավում կյանքը ԵՄ քաղաքացիների և զարգացող երկրների մարդկանց համար:

ԵՆԲ-ն ունի նախագծերի ֆինանսավորման ավելի քան 60 տարվա փորձ:

Ծրագրի շահառուներ են

Փոքր և միջին ձեռնարկություններ են (Միջին կապիտալով ձեռնարկություններ), որոնք իրենց գործունեությունը ծավալում են գյուղատնտեսության, գյուղմթերքի վերամշակման, զբոսաշրջության, արտահանման խթանման, և արդյունաբերության խթանման ոլորտներում:  

Ծրագրի առավելություններ են
  • շահառուները ֆինանսավորվում են արտոնյալ տոկոսադրույքով, որը էականորեն (շուրջ 5 տոկոսային կետ) ցածր է, քան ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ի կողմից առաջարկվող` առանց ԵՆԲ-ի ֆինանսավորման նմանատիպ այլ վարկերի տոկոսադրույքը
  • տրամադրվում է վարկի մարման ճկուն ժամանակացույց, այդ թվում մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատվածով:

ԵՆԲ միջոցներով ֆինանսավորվող ենթածրագրերի Բնապահպանական և սոցիալական հարցերի վերաբերյալ հարցերի դեպքում դիմել ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ, գրել bank@aeb.am էլ. հասցեին կամ զանգահարել 8686 հեռախոսահամարով:


Առևտրային վարկի պահմաններին առավել մանրամասն կաող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ

Վարկային պատմություն և սքոր գնահատական[br]

Վարկային պատմության էությունը.

Վարկային պատմությունը հաճախորդի գործող և փակված ֆինանսական պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը հավաքագրվում է Վարկային բյուրոյում վարկատու կազմակերպությունների կողմից տրամադրվող տեղեկատվության հիման վրա: Հավաքագրվող տեղեկատվությունը համակարգվում է Վարկային բյուրոյի կողմից և ըստ անհրաժեշտության (Նոր վարկի դիմում, գործող վարկի մոնիտորինգ և այլն) տրամադրվում է համապատասխան իրավասություն ունեցող, հարցում կատարող ֆինանսական կազմակերպությանը: Հաճախորդի վարկային պատմությունը էական նշանակություն ունի Բանկի համար՝ տվյալ հաճախորդի վարկունակության գնահատման և վարկի տրամադրման կամ մերժման որոշում կայացնելու նպատակով:[br]

Սխալ կամ թերի վարկային պատմությունը փոխելու համար հաճախորդը կարող է դիմել ԱՔՌԱ վարկային բյուրո՝ ներկայացնելով գրավոր դիմում առձեռն կամ էլեկտրոնային եղանակով, պարզել, թե ինչ տվյալներ են պահվում այնտեղ իր մասին, և որն է սխալ կամ թերի տեղեկատվության աղբյուրը։

ԱՔՌԱ    վարկային    բյուրո       դիմում        ներկայացնելու   համար   անցեք    հետևյալ   հղումով. https://acra.am/?lang=hy

Վարկային պատմության կարևորության և նշանակության վերաբերյալ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. https://www.abcfinance.am/lifesituations/credit-history.html

Վարկային ՍՔՈՐ գնահատականի էությունը`

Բանկը, որոշ վարկատեսակներ տրամադրելիս, կիրառում է հաճախորդի վարկունակության գնահատման սքորինգային համակարգ: Հայտատուի Սքոր գնահատականը հիմնականում ձևավորվում է վարկային պատմության տարբեր չափորոշիչներից, ինչի հիման վրա հայտատուի վարկունակությունը գնահատվում է բալային համակարգի միջոցով: Սքոր գնահատականը Բանկին հնարավորություն է տալիս հաշվի առնելով հայտատուի նախկին և ներկա ֆինանսական պարտավորությունների մարման պարտաճանաչությունը, նոր պարտավորություններ ստանձնելու հաճախականությունը և այլ չափորոշիչներ, մոդելավորել և կանխատեսել հայտատուի հնարավոր վարքագիծը նոր տրամադրվելիք վարկի գործողության ժամանակահատվածում:

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲ Ընկերությունը կիրառում է Բանկի կողմից մշակված և ներդրված գնահատման սքորինգային համակարգը:

Սքոր գնահատականի վրա ազդող գործոններն են. վարկային ծանրաբեռնվածություն, գրանցված եկամուտների առկայություն, նախկինում ուշացումներով վճարված պարտավորություններ և այլն:

Վարկային պատմության յուրաքանչյուր հարցումը կարող է բացասական ազդեցություն ունենալ տվյալ հայտատուի ՍՔՈՐ գնահատականի վրա և նվազեցնել այն:

Հաճախորդի վարկային պատմությունը և սքորը կարող են բարելավվել հետևյալ քայլերն իրականացնելու արդյունքում.

  • ամբողջովին մարել առկա ժամկետանց վարկային պարտավորությունները և բացառել ընթացիկ վարկերի գծով պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները,
  • խուսափել ապագայում անվստահելի անձանց վարկերի համար երաշխավոր դառնալուց,
  • ունենալ գրանցված եկամուտներ:

Վարկային պատմության կարևորության և շանակության վերաբերյալ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. https://www.abcfinance.am/lifesituations/credit-history.html

10000000 AMD
100000 1000000000
7.5 %
5.3 9.5
50 ՕՐ
31 1095
Ընդամենը


Փաստացի տոկոսադրույք
Ամսական վճարումներ

* Նախնական հաշվարկ չի հանդիսանում հրապարակային օֆերտա

Կուտակված տոկոսագումար

Եկամտային հարկով հարկվելուց հետո ստացման ենթակա տոկոսագումար

Թարմացվել է` 26/06/2025 12:09