vPOS

vPOS

Օնլայն վճարումներ ընդունելու բոլոր առավելությունները մեկ տեղում

vPOS-ը կայքում կամ հավելվածում ինտեգրված վճարային գործիք է, որի միջոցով քարտապանները կարողանում են իրականացնել առցանց վճարումներ օնլայն վաճառակետերում

Առավելություններ
Ստացե՛ք գումարը մեկ աշխատանքային օրվա ընթացքում
Ստացե՛ք գումարը մեկ աշխատանքային օրվա ընթացքում

Հավաստագրում ստացած գործարքների գումարի մուտքագրում կազմակերպության բանկային հաշվեհամարին 1 աշխատանքային օրվա ընթացքում

Հետևե՛ք գործարքների ընթացքին
Հետևե՛ք գործարքների ընթացքին

Կատարված, սառեցված կամ մերժված գործարքների մոնիթորիգի հնարավորություն vPOS տերմինալի համապատասխան ծրագրի միջոցով

Եղե՛ք ապահով
Եղե՛ք ապահով

3D Secure և Secure Code անվտանգության համակարգերով հագեցած տերմինալներ

24/7
24/7

24/7 ռեժիմով առցանց վճարումների ընդունում և աջակցության տրամադրում

vPOS ծառայության տերմինալի գրանցման համար անհրաժեշտ է ընկերության տնօրենի կողմից ներկայացնել վիրտուալ տերմինալի գրանցման դիմում՝ տրամադրելով Բանկին կայքի/հավելվածի URL հասցե (domain), իրական IP հասցե, հաշվեհամար: Բանկում դրամային հաշվի բացակայության դեպքում vPOS տերմինալների համար Բանկն անվճար բացում է ՀՀ դրամով բանկային հաշիվ:

Սպասարկման կետի դիմումը ստանալուց հետո մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում, Բանկի կողմից պահանջվող փաստաթղթերը և պայմանները ապահովվելու դեպքում՝ Բանկի և հաճախորդի միջև կնքվում է համապատասխան ծառայության մատուցման պայմանագիր.

Բանկը հաճախորդին է տրամադրում <<ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՐԴ>> պրոցեսինգային ընկերության կողմից գեներացված vPOS տերմինալի ինտեգրման թեստային (Test) տվյալները, որի ինտեգրումից հետո միայն վերջինիս գրավոր և/կամ իր պաշտոնական էլեկտրոնային փոստից հաստատման դեպքում տրամադրում է vPOS տերմինալի իրական (Real) միջավայրի տվյալները:

vPOS ծառայության  ակտիվացման  նպատակով սպասարկման կետը Բանկին է տրամադրում կայքի/հավելվածի URL հասցեն (domain),իրականIPհասցեն:  Հասցեն պարտադիր պետք է լինի https:// դասիչով, կայքի գրանցումը (domain) իրականացված լինի Հայաստաում, իսկ կայքում/հավելվածում պարտադիր արտացոլված լինեն սպասարկման վճարման կարգը, պատասխանատվության շրջանակը, դիմում-բողոքների ընթացակարգը կամ բոլորը միասին (Policy, Terms & Conditions):

vPOS ծառայության տերմինալները Բանկի կողմից գրանցվում են ArCa 3D Secure, MasterCard Securecode, Visa Secure համակարգերին գործարքները 3D Secure հավաստմամբ իրականացնելու համար: Այն դեպքում, երբ հաճախորդը չի ցանկանում իր կայքի/հավելվածի գործարքներն իրականացվեն 3D Secure հավաստմամբ, ապա ներկայացնում է դիմում-պարտավորագիր՝ հետագայում հետգանձման պահանջի դեպքում vPOS տերմինալի հաշվին համապատասխան գումար չլինելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում հետգանձված գումարը հաշվին ապահովելու համար:

vPOS տերմինալի ծառայության ակտիվացման կամ սպասարկման վճար Բանկի կողմից չի սահմանվում:

  Սպասարկման կետը պետք է ապահովի՝

  • Բանկի հետ համաձայնեցված եղանակով Պոս տերմինալի շահագործումը Կայքում, չփոփոխել Կայքի հասցեն առանց Բանկի համաձայնության, Կայքը գրանցել (domain) Հայաստանի Հանրապետությունում, արտացոլել կայքում ընկերության գործունեության կարգը, պատասխանատվության շրջանակը, դիմում-բողոքների ընթացակարգը կամ բոլորը միասին (Policy, Terms & Conditions):
  • Կայքի անխափան աշխատանքը, Պրոցեսինգային կենտրոնի հետ մշտական կապը, իսկ դրա խափանման դեպքում՝ անհապաղ տեղեկացնել Բանկին ձեռնարկելով նաև անհրաժեշտ միջոցներ խափանումները վերականգնելու ուղղությամբ:
  • Ծառայության մատուցումից հրաժարվելու, Քարտով իրականացված գործարքի անվավերության կամ որևէ այլ հիմքով Քարտապանին գումարի վերադարձը կատարել բացառապես գործարքի գումարը Բանկին վերադարձնելու միջոցով:
  • Առանց Բանկին տեղեկացնելու այլ ֆինանսական կազմակերպությանը պատկանող վճարային տերմինալներ չտեղադրել Կայքում:

Սպասարկման կետում՝ vPOS-ով  կատարված յուրաքանչյուր գործարքից Բանկի միջնորդավճարը կազմում է՝

Ըստ գործարքի տեսակի

Արմենիան Քարդ  (ArCa)  վճարային  համակարգի քարտերով  կատարած գործարքների համար

Visa և MasterCard վճարային համակարգերի տեղական ( Local` ՀՀ բանկերի կողմից թողարկված) քարտերով գործարքների համար

Visa և MasterCard քարտային համակարգերի միջազգային արտասահմանյան  ( ոչ  ՀՀ բանկերի կողմից թողարկված) քարտերով գործարքների համար

Առավելագույն միջնորդավճարի չափ

 

1.2%

 

2.3%

 

3%

Առևտրի և սպասարկման կետի կողմից շարունակական 180 օր և ավել ժամանակահատվածում vPOS տերմինալով իրականացված շրջանառության ընդհանուր գումարը նվազագույնը 1,000,000 ՀՀ դրամ չապահովելու դեպքում՝ Բանկն իրավասուն է միակողմանի դադարեցնել vPOS տերմինալի սպասարկումը:

 

  Սպասարկման կետի շրջանառությունից և ոլորտի առանձնահատկություններից ելնելով նշված սակագները ենթակա են նվազման:

Բանկի միջնորդավճարները Սպասարկման կետը վճարում է գործարքի գումարը Բանկում գործող բանկային հաշվին մուտքագրվելու պահին:

Սպասարկման կետին Վիրտուալ Պոսով կատարված անկանխիկ վճարումների գումարները Սպասարկման կետի բանկային հաշվից կանխիկ ելքագրման համար միջնորդավճար չի սահմանվում:

Հաճախորդը՝ իրավաբանական անձի ղեկավարը (անհատ ձեռնարկատերը) , վիրտուալ ՊՈՍ   վճարային տերմինալի տեղադրման կամ ծառայության ակտիվացման  նպատակով  պետք  է մոտենա բանկի գլխամասային գրասենյակ կամ մասնաճյուղ՝ համապատասխան դիմում ներկայացնելու  և հաշիվ բացելու համար, ներկայացնելով հաշվի բացման համար պահանջվող փաստաթղթեր:  Հաշվի բացման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը կարող եք գտնել այստեղ (հղում):

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով Բանկը կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին:

«Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա Բանկի հաճախորդի՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում»:

Սպասարկման կետը Քարտապանին/վճարում իրականացնողին գործարքի անվավերության կամ որևէ այլ հիմքով գումարի վերադարձը կատարում է բացառապես գործարքի գումարը Բանկին վերադարձնելու միջոցով:

Բանկի վիրտուալ պոսի ծառայության  տեղեկատվական ամփոփագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ծառայությունները մատուցվում են անհատ ձեռնարկատեր ֆիզիկական անձանց և իրավաբանական անձանց

Ծառայության ժամանակավոր կամ ընդմիշտ դադարեցման դեպքում՝ Բանկը կտեղադրի համապատասխան հայտարարություն

«Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfօ.am ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է»),

Սպասարկման կետը իրավունք ունի պահանջել Բանկից՝ ապահովելու Պոս-տերմինալի անխափան աշխատանքը, խափանումների դեպքում՝ ձեռնարկելու միջոցներ դրանք արագ վերացնելու ուղղությամբ, կատարելու Պոս տերմինալի ծրագրային ապահովումների անհրաժեշտ թարմացումները:

Կողմերի հաղորդակցման ձևերը և կարգը սահմանվում են պայմանագրով կամ կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

Սպասարկման կետը իրավունք ունի միակողմանի լուծել Բանկի հետ կնքված պայմանագիրը՝ 30 (երեսուն) օր առաջ Բանկին տեղեկացնելով և մինչև պայմանագրի լուծման օրը ամբողջությամբ կատարելով Բանկի նկատմամբ իր պարտավորությունները ու վճարումներ:

Սպասարկման կետի կողմից Գաղտնի տեղեկատվությունը երրորդ կողմին տրամադրելու դեպքում` Սպասարկման կետը վճարում է Բանկին տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով և հատուցում նաև դրա հետևանքով Բանկին պատճառված վնասները  լրիվ ծավալով:

Սպասարկման կետը  պարտավոր է գրավոր դիմումով տեղեկացնել բանկին, եթե կատարվել է  կայքի/հավելվածի կասեցում, URL- հասցեի փոփոխում, domain-ի կասեցում, և/կամ գործունեության դադարեցում:

Թարմացվել է` 15/05/2026 12:11