Հետևյալ Գաղտնիության քաղաքականությունը ներկայացնում է ‹‹ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ›› ԲԲԸ (այսուհետ՝ Բանկ) (պաշտոնական կայքէջ: https://www.aeb.am/ (այսուհետ՝ Կայքէջ)) այցելուների և հաճախորդների անձնական տվյալների մշակման, օգտագործման և պաշտպանության ընդհանուր դրույթները
Բանկը բարձր է գնահատում Կայքէջի օգտատերերի անձնական տվյալների անվտանգությունը: Կայքի բովանդակությունը և սույն գաղտնիության քաղաքականությունը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Սույն կայքում օգտագործված բոլոր տերմինները պետք է մեկնաբանվեն ‹‹Անձնական տվյալների պաշտպանության մասին›› Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով (այսուհետ՝ Օրենք): Համաձայն օրենքի՝ ցանկացած անձնական տեղեկատվություն, որը թույլատրում կամ կարող է թույլատրել ուղղակի կամ անուղղակի անհատի ինքնության բացահայտում համարվում է անձնական տեղեկատվություն:
Բանկը իրավունք է վերապահում փոփոխել ցանկացած դրույթ, որը նախատեսված է սույն Գաղտնիության Քաղաքականությամբ՝ առանց Օգտագործողին նախապես ծանուցելու: Օգտագործողները կարող են ծանուցվել ցանկացած կիրառելի փոփոխության մասին կամ Կայքէջի համապատասխան բաժնում կամ էլ. փոստի միջոցով:
Կայքէջի կողմից ստացված ցանկացած տեղեկատվություն կհամարվի անձնական տեղեկատվությւոն, որը հավաքագրվում է Կայքէջի կողմից, և կօգտագործվի բացառապես Բանկի ներքին որոնման և առավել հաճախորդակենտրոն ծառայություններ տրաքմադրելու համար:
Օգտագործողի տրամադրած տեղեկատվությունը պահպանվում է Տվյալների բազայում, որը ավտոմատ կերպով թարմացվում է ամեն անգամ՝ նոր տեղեկատվության ստացման ժամանակ:
Բանկը նաև օգտագործում է հավաքագրված տվյալները իր պարտավորությունների կատարման համար՝ համաձայն իր օրենքների և միջազգային համաձայնագրերի, ինչպես նաև հնարավոր խախտումները բացահայտելու համար (ներառյալ ահաբեկչությունը, փողերի լվացումը և այլ ֆինանսական հանցագործությունները):
Օգտատիրոջ անձնական տվյալները պահպանվում են անվտանգ ցանցերում և հասանելի են միայն սահմանափակ քանակությամբ մարդկանց, ովքեր ունեն հատուկ հասանելիություն նման համակարգերին և նրանցից պահանջվում է պահպանել տեղեկատվության գաղտնիությունը. Բացի այդ, ցանկացած տվյալ, որը Օգտատերը մուտքագրում է վեբ էջում, պաշտպանված է Secure Socket Layer (SSL) տեխնոլոգիայով: Բանկը իրականացնում է մի շարք անվտանգության գործառույթներ՝ Կայքէջ անվտանգ մուտքը ապահովելու համար:
Բանկը փորձում է վեբ-էջի միջոցով տրամադրել առավել մատչելի և հարմարավետ տեղեկատվություն: Այդ նպատակով Բանկը օգտագործում է cookies - ներ , որոնք փոքր տեքստային ֆայլեր են և պահվում են հաճախորդի համակարգչում կամ շարժական սարքում՝ որոշակի ինտերնետային էջեր այցելելիս: Բանկը օգտագործում է cookies մի շարք նպատակներով:
Եթե Օգտատերը շարունակում է օգտագործել Կայքէջը, նա ավտովատ կերպով տալիս է իր համաձայնությունը անձնական տվյալների հավաքագրմանը կայքէջի cookies-ների միջոցով վերոնշյալ նպատների համար: Անհրաժեշտության դեպքում դուք կարող եք անջատել cookies-ները բրաուզերի կարգավորումներից, բայց cookies-ների անջատելը կարող է հանգեցնել տեխնիկական դժվարությունների և էջի մասնակի օգտագործման:
Բանկը չի վաճառում կամ այլ կերպ փոխանցում Օգտատիրոջ անձնական տվյալները երրորդ անձանց՝ առանց Օգտատիրոջ նախնական համաձայնության: Բանկի կամ այլ անձանց իրավունքների, գույքի կամ անվտանգության պաշտպանության նպատակով Բանկը կարող է հրապարակել օրենքով սահմանված տեղեկատվությունը: Բանկը որևէ երրորդ կողմի թույլ չի տալիս Կայքէջի Օգտատերերի Վարքագծի Վերանայում իրականացնել:
Անձը, որը իրականացնում է կայքէջի հոստինգը, ինչպես նաև կայքէջի գործարկմանը օժանդակող այլ անձիք չեք համարվում երրորդ անձ, պայմանով, որ այդ անձինք պարտավոր են պահպանել այդ տեղեկատվության գաղտնիությունը:
Բանկը նաև կարող է հրապարակել տեղեկատվությունը օրենքով սահմանված դեպքերում՝ Բանկի կամ այլ անձանց իրավունքները, գույքը կամ անվտանգությունը պաշտպանելու նպատակով: Ոչ անձնապես ճանաչելի տեղեկատվությունը կարող է տրամադրվել այլ անձանց շուկայավարման, գովազդի կամ այլ նպատակներով:
Google Analytics-ը Google-ի վեբ-վերլուծական ծառայությունն է, որը վերահսկում է կայքերի այցելությունները: Բանկը կցել է Google Analytics-ը վեբկայքի օգտատերերի այցելությունների և կայքի ակտիվության ստուգման համար: Գուգլի գաղտնիության քաղաքականության մասին առավել մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք այցելել https://policies.google.com/privacy կայք:
Facebook Pixel-ը գործիք է Ֆեյսբուքի նոր այցելուներին հետևելու և վերլուծելու համար: Այն կցվում է կայքին և վերահսկում է Ֆեյսբույք սոցիալական կայքի այցելությունները: Բանկը միացրել է Facebook Pixel-ը Կայքէջի Ֆեյսբուքյան գովազդների, Օգտատերերի այցելությունների և Կայքի ակտիվության վերանայման համար: Ֆեյսբուքի գաղտնիության քաղաքականության մասին առավել մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք այցելել https://www.facebook.com/policy.php էջ:
Օգտատերերերը կարող են անանուն այցելել կայք: Այս դեպքում գրանցված Cookies-ից բացի այլ անձնական տեղեկատվություն չի հավաքվում:
Բանկը իրավունք է վերապահում փոփոխել սույն Գաղտնիության Քաղաքականության մեջ հստակորեն նախատեսված ցանկացած դրույթ՝ առանց Օգտատիրոջը նախապես ծանուցելու: Ցանկացած կիրառելի փոփոխություն կտեղադրվի համապատասխան բաժնում՝ օգտատիրոջ ուշադրությունը հրավիրելու համար և էլեկտրոնային փոստի միջոցով կուղարկվի նրանց: