Կատարի՛ր բանկային գործարքներդ աշխարհի ցանկացած վայրից
*** Տվյալ ծառայությունների մատուցման համար «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն հանդիսանում է օպերատոր և ներքոնշյալ սակագները չեն ներառում համապատասխան պետական կառույցների կողմից սահմանված պետական տուրքերը և վճարները:
*** Տեղեկատվություն կարող եք ստանալ www.e-cadastre.am կայք էջից, իսկ ծառայությունների մատուցման ժամկետներին կարող եք ծանոթանալ https://www.cadastre.am/provide-information հղմամբ:
ՀՀ կառավարության կողմից լիազորված անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող պետական կառավարման հանրապետական մարմնի սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայություններ, որոնց կապակցությամբ օպերատորն իրականացնում է դիմողի նույնակականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման եվ հանձնման գործառույթներ | |
Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում | Վճարման ենթակա միջնորդավճարը |
Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում | 1,500 դրամ |
Գույքի նկատմամբ իրավունքի և սահմանափակման պետական գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, այդ թվում՝ միասնական տեղեկանքի ձևով | 1,500 դրամ |
ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից մատուցվող ծառայություններ, որոնց կապակցությամբ օպերատորն իրականացնում է դիմողի նույնակականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման եվ հանձնման գործառույթներ | |
Մատուցվող ծառայությունների տեսակը | Վճարման ենթակա միջնորդավճարը |
Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրում | 1,500 դրամ |
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության եվ մարմինների կողմից մատուցվող ծառայություններ, որոնց կապակցությամբ օպերատորն իրականացնում է դիմողի նույնակականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման եվ հանձնման գործառույթներ | |
Մատուցվող ծառայությունների տեսակը | Վճարման ենթակա միջնորդավճարը |
Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում | 1,500 դրամ |
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայություններ, որոնց կապակցությամբ օպերատորն իրականացնում է դիմողի նույնակականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման եվ հանձնման գործառույթներ | |
Մատուցվող ծառայությունների տեսակը | Վճարման ենթակա միջնորդավճարը |
Անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում և պետական հաշվառման մերժում, տվյալների փոփոխում | 1,500 դրամ |
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների պետական գրանցում, փոփոխությունների պետական գրանցում կամ պետական գրանցման մերժում | 1,500 դրամ |
Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունների տրամադրում | 1,500 դրամ |
Անշարժ գույքի միավորի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման (բացառությամբ օտարման կամ դատական ակտի հիման վրա սեփականության իրավունքի պետական գրանցման) դեպքում՝
Գրանցվող շինության հատակագիծը, եթե՝
Գրանցման ներկայացվող շինության նկատմամբ 1998 թ․ մարտի 1-ից հետո պետական գրանցում չի կատարվել
Կատարվելու է նորակառույց շինությունների, գրանցված շինությունների վերակառուցման կամ բաժանման, ինչպես նաև այլ հիմքերով մակերեսի փոփոխության պետական գրանցում
Օրենքով նախատեսված այլ դեպքերում
Անշարժ գույքի հասցե տրամադրելու մասին իրավասու մարմնի որոշում (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի), եթե՝
Իրավահաստատող փաստաթղթերում նշված չէ հասցեն կամ այն չի պարունակում բնակավայրային աշխարհագրական օբյեկտի անվանում կամ անշարժ գույքի հերթական համար
Ներկայացվում է անշարժ գույքի միավորների բաժանման կամ միավորման պետական գրանցման դիմում
Անշարժ գույքի միավորի կամ դրա մասի կամ անշարժ գույքի միավորի նկատմամբ բաժնեմասի /բաժնեմասերի/ օտարման (առուվաճառք, նվիրատվություն, փոխանակում, փոխանցում) հիման վրա իրավունքի պետական գրանցման (բացառությամբ պետական կամ համայնքային սեփականություն համարվող չկառուցապատված հողամասերի) դեպքում՝
Դիմում
Անձը հաստատող փաստաթուղթ
Օտարման պայմանագիր
Գույքի մասի օտարման դեպքում՝ չափագրման փաստաթղթեր և հասցե տրամադրելու մասին որոշում (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի)
Գույքը հասցեավորված չլինելու դեպքում՝ հասցե տրամադրելու մասին որոշում (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի)
Պայմանով սեփականություն գրանցված հողամասի դեպքում՝ հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիր
Պետական կամ համայնքային սեփականություն համարվող չկառուցապատված հողամասերի օտարման (առուվաճառք, նվիրատվություն, փոխանակում) հիման վրա իրավունքի պետական գրանցման դեպքում`
Դիմում
Անձը հաստատող փաստաթուղթ
Օտարման պայմանագիր
Գույքը օտարելու մասին ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված փաստաթղթեր
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, բացառությամբ սեփականության իրավունքի, պետական գրանցման դեպքում`
Դիմում
Անձը հաստատող փաստաթուղթ
Իրավունքի ձեռքբերման վերաբերյալ պայմանագիր
Դատական ակտի հիման վրա անշարժ գույքի նկատմամբ իրավունքի ծագման, փոփոխման կամ փոխանցման պետական գրանցման դեպքում`
Դիմում
Անձը հաստատող փաստաթուղթ
Օրինական ուժի մեջ մտած դատական ակտ
Սեփականության իրավունքի ծագման, փոփոխման կամ փոխանցման դեպքերում՝
Գույքի մասի նկատմամբ իրավունքի ծագման դեպքում՝ դատարանի կողմից հաստատված հատակագիծ, չափագրման փաստաթղթեր և հասցե տրամադրելու մասին որոշում (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի)
Գույքը հասցեավորված չլինելու դեպքում՝ հասցե տրամադրելու մասին որոշում (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի)
Պայմանով սեփականություն գրանցված հողամասի դեպքում՝ հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիր
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի դադարման պետական գրանցման (բացառությամբ դատական ակտի հիման վրա) դեպքում`
Դիմում
Անձը հաստատող փաստաթուղթ
Իրավունքի դադարումը հաստատող փաստաթղթեր
Դատական ակտի հիման վրա անշարժ գույքի նկատմամբ իրավունքի դադարման պետական գրանցման դեպքում`
Դիմում
Անձը հաստատող փաստաթուղթ
Օրինական ուժի մեջ մտած դատական ակտ
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման պետական գրանցման դեպքում`
Դիմում
Անձը հաստատող փաստաթուղթ
Իրավունքի սահմանափակում հաստատող փաստաթղթեր
Անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանքի տրամադրման, անշարժ գույքի միավորի նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկանքի տրամադրման, անշարժ գույքի միավորի նկատմամբ գրանցված սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի և այլ տեղեկատվության տրամադրման դեպքերում`
Անձը հաստատող փաստաթուղթ
Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար ՀՀ-ում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք (այսուհետª տեղեկանք) ստանալու համար Բանկ կարող է դիմել 16 տարին լրացած յուրաքանչյուր ոք, որի վերաբերյալ տրամադրվում է տեղեկանքը (այսուհետ՝ հայցող) կամ տեղեկանք հայցողի ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը և զավակը, ինչպես նաև լիազոր ներկայացուցիչըª ներկայացնելով հետևյալ փաստաթղթեր՝
Անձը հաստատող փաստաթուղթ (հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթ) և դրա պատճենը
Եթե տեղեկանք հայցողը դիմումը անձամբ ներկայացնելու պահին տեղեկանքի ստացումը հանձնարարում է երրորդ անձի, ապա տվյալ անձի անձը հաստատող փաստաթղթի (հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթղթի) պատճենը
Եթե դիմումը ներկայացնում է տեղեկանք հայցողի ծնողը, եղբայրը, զավակը կամ լիազոր ներկայացուցիչը, ապա ներկայացվում են նաև հետևյալ փաստաթղթերը՝
Ծնողի դեպքում՝ դիմողի անձը հաստատող փաստաթղթի (հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթղթի) բնօրինակը և պատճենը, տեղեկանք հայցողի անձը հաստատող փաստաթղթի (հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթղթի) ու ծննդյան վկայականի պատճենները
Եղբոր և քրոջ դեպքում՝ դիմողի անձը հաստատող փաստաթղթի (հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթղթի) բնօրինակը և պատճենը, դիմողի ծննդյան վկայականի բնօրինակը, տեղեկանք հայցողի ծննդյան վկայականի և անձը հաստատող փաստաթղթի (հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթղթի) պատճենները
Ամուսնու դեպքում՝ դիմողի անձը հաստատող փաստաթղթի (հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթղթի) բնօրինակը և պատճենը, տեղեկանք հայցողի անձը հաստատող փաստաթղթի (հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթղթի) և ամուսնության վկայականի պատճենները
Զավակի դեպքում՝ դիմողի անձը հաստատող փաստաթղթի (հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթղթի) բնօրինակը և պատճենը, ծննդյան վկայականի և տեղեկանք հայցողի անձը հաստատող փաստաթղթի (հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթղթի) պատճենները
Լիազոր ներկայացուցչի դեպքում՝ լիզորված անձի անձը հաստատող փաստաթուղթը (հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթը), լիազորագրի բնօրինակը և տեղեկանք հայցողի անձը հաստատող փաստաթղթի (հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթղթի) պատճենը։ Այս դեպքում լիզորագիրը պետք է հաստատված լինի ՀՀ միջազգային պայմանագրերով կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով
Ծառայությունների մատուցման ժամկետներին կարող եք ծանոթանալ https://www.mfa.am/hy/criminal-record-certificate/ հղմամբ
ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված ՀՀ-ում մշտական բնակության վայր ունեցող (ունեցած) ՀՀ քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված ՀՀ-ում մշտական բնակության վայր չունեցող (չունեցած) ՀՀ քաղաքացիներին ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք (այսուհետ՝ տեղեկանք) ստանալու համար Բանկ կարող է դիմել անձը (այսուհետ` հայցող), որի վերաբերյալ տրամադրվում է տեղեկանքը կամ հայցողի կողմից լիազորված անձը` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
Անձը հաստատող փաստաթուղթ (լիազորված անձի դեպքում՝ լիազորված անձի),
Լիազորված անձի դեպքում՝ հայցողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, հայցողի կողմից տրված հասարակ գրավոր լիազորագիր և հայցողի ամուսնության համար արգելք հանդիսացող հանգամանքների բացակայության հավաստման և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հայտնելու համար նախատեսված պատասխանատվության մասին նախազգուշացված լինելու վերաբերյալ գրավոր հայտարարություն (հավելված 1), ստորագրված հայցողի կողմից,
ՔԿԱԳ-ի կողմից տրամադրված ամուսնության, ամուսնալուծության, մահվան վկայական (առկայության դեպքում),
Ծառայությունների մատուցման ժամկետներին կարող եք ծանոթանալ https://www.moj.am/services/civil_registry/item/592 հղմամբ։
Մատուցվող ծառայությունների տեսակը | Վճարման ենթակա միջնորդավճարը |
Փաստաթղթերի ապոստիլային վավերացում | 1,500 դրամ |
Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համար Բանկ է ներկայացվում՝
Դիմում
Անձը հաստատող փաստաթուղթ
Անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելու համար Բանկ է ներկայացվում՝
Ստանդարտ դեպքում՝
Դիմում
Անձը հաստատող փաստաթուղթ
Մահացած անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելու դեպքում՝
Շահագրգիռ անձի կողմից ներկայացված դիմում
Անձը հաստատող փաստաթուղթ
Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի նույնականացման համար բավարար որևէ տեղեկատվություն
Մահվան փաստը հավաստող փաստաթուղթ և դրա պատճենը
Անհայտ բացակայող անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելու դեպքում՝
Շահագրգիռ անձի կողմից ներկայացված դիմում
Անձը հաստատող փաստաթուղթ
Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի նույնականացման համար բավարար որևէ տեղեկատվություն
Անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի որոշման պատճենը
Սնանկ ճանաչված անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելու դեպքում՝
Դիմում
Դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման պատճենը
Տեղեկանք՝ «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման վերաբերյալ
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պետական գրանցման համար Բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը
Դիմում
Իրավաբանական անձ հիմնելու մասին հիմնադիր(ներ)ի որոշումը կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը՝ ստորագրված բոլոր հիմնադիրների կամ, օրենքով նախատեսված դեպքերում, ժողովի նախագահի և քարտուղարի կողմից (մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում՝ միանձնյա գրավոր որոշում)
Իրավաբանական անձի կանոնադրությունը՝ հաստատված հիմնադրի (հիմնադիրների) կամ համապատասխան ժողովի կողմից
Տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, հանրային ծառայությունների համարանիշ կամ հրաժարման նշում և համապատասխան տեղեկանքի համարը, էլեկտրոնային փոստի հասցե
Իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն
Եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրների թվում կա ՀՀ իրավաբանական անձ, ապա ներկայացվում է այդ իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի որոշումը և տեղեկություն հիմնադրի վերաբերյալ՝ իրավաբանական անձի անվանումը և պետական գրանցման համարը (չեն ներկայացվում, եթե հիմնադիրը պետություն կամ համայնք է)
Եթե հիմնադիրը օտարերկրյա իրավաբանական անձ է՝ տվյալ երկրի առևտրային գրանցամատյանի քաղվածք կամ համազոր փաստաթուղթ և հիմնադիր փաստաթղթեր՝ վավերացված և հայերեն թարգմանված
Եթե հիմնադիրը օտարերկրյա ֆիզիկական անձ է՝ անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճեն՝ վավերացված և հայերեն թարգմանված
Ծառայությունների մատուցման ժամկետներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.e-register.am/am/docs/49
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ելնելով տարաբնույթ հանգամանքներից՝ կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն։
Ծառայությունների մատուցումը իրականացվում է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ բոլոր մասնաճյուղերում:
Ծառայության այլ տեղեկությունների ամփոփագրերին կարող եք ծանոթանալ https://aeb.am/hy/sakagner/ կայքէջում։
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ մասնաճյուղային ցանցին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ https://aeb.am/hy/940/ հղմամբ։
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորուստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն։
Տվյալ ծառայությունների մատուցման համար «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն հանդիսանում է օպերատոր, ուստի տվյալ ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է՝
մոտենալ բանկ՝ վերոնշյալ փաստաթղթերի ամբողջական փաթեթով,
սպասարկող աշխատակցի միջոցով իրականացնել դիմումի, անհրաժեշտ փաստաթղթերի և միջնորդավճարների ընդունում,
սահմանված ժամկետում մոտենալ բանկ՝ 6.2-ի կետով ներկայացված դիմումի՝ համապատասխան կառույցներից տրված բանավոր կամ գրավոր պատասխանը ստանալու համար։
Տվյալ ծառայությունների մատուցման համար «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն հանդիսանում է օպերատոր (միջնորդ) և վերոնշյալ դիմումի պատասխանների՝ կասեցման կամ մերժման պատճառի համար պատասխանատվություն չի կրում։