My Transfer–ը արտերկրից փոխանցումները հաշվին մուտքագրելու հարթակ է, որն իր մեջ ներառում է արագ դրամական փոխանցումների համակարգերի միջոցով ստացվող փոխանցումներ
Սահմանված պահանջների համապատասխանության դեպքում մեկ բանկային օրվա ընթացքում փոխանցումը վճարվում է հաշվին, իսկ անհամապատասխանության դեպքում փոխանցման վճարումը չի կատարվում և այդ մասին հաճախորդը տեղեկացվում է հեռախոսազանգով կամ SMS հաղորդագրությամբ:
Փոխանցված գումարի արժույթը հաշվի արժույթից տարբերվելու դեպքում՝ գումարի փոխարկումը կատարվում է հաշվի արժույթի վաճառքի համար տվյալ պահին Բանկում սույն ծառայության համար սահմանված փոխարժեքով:
Հաղորդագրությունները կամ հեռախոսազանգերը Բանկի կողմից ընդունվում/իրականացվում են յուրաքանչյուր աշխատանքային օր 9:00-ից մինչև ժամը 17:30-ն: