...
Սարիբեկ Սուքիասյան
Խորհրդի նախագահ

Ծնվել է 1965թ. սեպտեմբերի 7-ին ք. Երևանում:

Կրթություն

1985-1987թթ. ժամկետային զինծառայության է անցել ԽՍՀՄ զինված ուժերում:
1990թ. ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը:
2000թ. պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Մասնակցել է տնտեսագետների որակավորման բարձրացման դասընթացների Հայաստանում և արտերկրում:
Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին:

Կարիերա

1988թ. սկսած` ընտանիքի անդամների հետ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:
1988-1991թթ. զբաղեցրել է «ՎԱՂԱՐՇԱՊԱՏ» կոոպերատիվի նախագահի պաշտոնը:
1991-1996 թթ. զբաղեցրել է Երևանի «Տարա-վերանորոգում» ԲԲԸ տնօրենի պաշտոնը:
1996‑1997թթ. զբաղեցրել է «Տարա-վերանորոգում» ԲԲԸ նախագահի պաշտոնը:
1997-1998թթ. հանդիսացել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ տնօրենների խորհրդի անդամ:
1998-2005թթ. հանդիսացել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ:
1999թ. մինչ այժմ զբաղեցնում է «Սիլ Կոնցեռն» ՍՊԸ փոխնախագահի պաշտոնը:
2006թ. առ այսօր զբաղեցնում է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ խորհրդի նախագահի պաշտոնը:

 

Հանդիսանում է «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության» նախագահության կազմի անդամ:

Ներգրավված է եղել և առ այսօր ակտիվորեն մասնակցում է բարեգործական մի շարք ծրագրերի և նախագծերի:

Մշակույթի զարգացումը խթանելու և մեկենասության հայրենի ավանդույթները վերահաստատելու համար ՀՀ մշակույթի նախարարության և «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կողմից պարգևատրվել է «Մանթաշյանց ասպետ» պատվո արծաթե շքանշանով:

Ամուսնացած է, ունի չորս երեխա:

Թարմացվել է` 18/06/2025 06:45

Ավելին մեր մասին

...
Բանկի պատմությունը

Բանկի ղեկավարությունը հանդիսանում է կազմակերպության ռազմավարական զար

Մասնաճյուղային և սպասարկման ցանց

Բանկի ղեկավարությունը հանդիսանում է կազմակերպության ռազմավարական զար

Բանկի ղեկավարությունը

Բանկի ղեկավարությունը հանդիսանում է կազմակերպության ռազմավարական զարգացման և կայուն աշխատանքի հիմնական շարժիչ ուժը։

...