Ավանդներ
Ավանդները ապահով և եկամտաբեր տարբերակ են գումար ներդնելու համար
Ի՞նչն է Ձեզ հետաքրքրում
Տոկոսագումարը կապիտալացվում է միայն <<Մանկական>> ավանդի դեպքում: Տոկոսագումարի կապիտալացումն իրականացվում է տարին մեկ անգամ՝ հունվարի 10-ին՝ ավելացվելով ավանդի գումարին, և տոկոսադրույքը շարունակվում է հաշվեգրվել ավանդի ընդհանուր գումարի նկատմամբ մուտքագրման օրվանից:
«Դասական» ավանդի դեպքում՝
ավանդը կամ դրա մի մասը մինչև վերադարձման ժամկետի լրանալը պահանջելիս, համապատասխանաբար ավանդի կամ պահանջվող մասի դիմաց պայմանագրով սահմանված տոկոսների փոխարեն հաշվարկվում են տոկոսներ՝ տարեկան 0% տոկոսադրույքով։ Եթե ավանդատուին արդեն վճարվել են պայմանագրով սահմանված տոկոսները, ապա վճարված տոկոսագումարի չափով ավանդը համարվում է վերադարձված։
«Ճկուն» ավանդի դեպքում՝
ավանդը կամ դրա մասը մինչև Ավանդի վերադարձման ժամկետի լրանալը պահանջելու դեպքում՝
• եթե պահանջվող Ավանդի կամ դրա մասի` Բանկում ներդրված օրերի քանակը 90 օրից պակաս է, ապա այդ գումարի նկատմամբ ավանդային պայմանագրի 2.1 կետով սահմանված տոկոսների փոխարեն ենթակա են հաշվարկման տոկոսներ՝ տարեկան 0 % տոկոսադրույքի չափով, որից ավել հաշվարկված և փաստացի Ավանդատուին վճարված տոկոսագումարի չափով Ավանդը համարվում է վերադարձված:
• եթե պահանջվող Ավանդի կամ դրա մասի` Բանկում ներդրված օրերի քանակը 90 օր կամ ավել է, ապա այդ գումարի նկատմամբ ներդրման օրվանից մինչև վերադարձման նախորդ օրը ավանդային պայմանագրի 2.1 կետով սահմանված տոկոսները ենթակա են հաշվարկման և վճարման Ավանդատուին:
«Մանկական» ավանդի դեպքում՝
ավանդը կամ դրա մի մասը մինչև վերադարձման ժամկետի լրանալը պահանջելիս, հաշվեգրված տոկոսագումարը վճարվում է հաճախորդին՝ բացառությամբ վերջին հաշվեգրման ամսաթվից մինչև ավանդի պահանջման օրը ընկած ժամանակահատվածի, որի համար տոկոսները հաշվարկվում են 0% տոկոսադրույքով։
- «Դասական» ավանդի դեպքում՝
ավանդին կարող են ավելացվել գումարներ ավանդը 274 օր և ավելի ժամկետում վերադարձնելու պայմանով ներդրվելու (այդ ժամկետով երկարաձգվելու) դեպքում` միայն ավանդի վերադարձման (երկարաձգված) ժամկետին նախորդող մինչև 180-րդ օրը և ոչ ավել ներդրման (երկարաձգման) պահին ավանդի մնացորդային գումարի չափից: - «Ճկուն» ավանդի դեպքում՝
Ավանդատուն կարող է ավելացնել Ավանդին լրացուցիչ գումարներ (որոնց նկատմամբ հաշվարկվում են ավանդային պայմանագրի 2.1 կետով սահմանված տոկոսները)՝ մինչև Ավանդի վերադարձման ժամկետին նախորդող 90-րդ օրը ներառյալ, բայց ոչ ավել, քան Ավանդի համար սահմանված գումարային առավելագույն շեմն է: - «Մանկական» ավանդի դեպքում՝ ավանդին կարող են ավելացվել գումարներ ցանկացած պահի և ցանկացած ծավալով ավանդի ժամկետի լրանալուն նախորդող մինչև 60-րդ օրը:
Այո, ավանդի դիմաց հաշվարկված տոկոսները, ավանդատուի հանձնարարականի հիման վրա, կարող են փոխանցվել քարտային հաշվին։