Հայէկոնոմբանկում գործում է վճարային քարտի առաքման ծառայությունը:
Այն գործում է նոր պատվիրված քարտ(եր)ի համար՝ բացառությամբ Arca ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, Arca Նվեր և VISA Business քարտերի:
Քարտը հաճախորդին տրամադրվում է Երևան քաղաքի տարածքում 5 աշխատանքային օրերի, իսկ ՀՀ մարզերում՝ 7 աշխատանքային օրերի ընթացքում: Երևանում քարտն առաքվում է անվճար, ՀՀ մարզերում և սպասարկման վարձի արտոնյալ սակագներով տրամադրված քարտերի համար առաքման գումարը 1,000 դրամ է:
Նոր պատվիրված քարտերն առաքվում են բացառապես առանց PIN կոդի:
Քարտը կարելի է ակտիվացնել հետևյալ տարբերակներով.
Առաքման եղանակով պատվիրելու դեպքում, քարտը քարտապանին ուղարկվում է վերջինիս կողմից տրամադրված հասցեով և հանձնվում է քարտապանին վերջինիս անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելու և նույնականացվելու հիման վրա:
Քարտը ստանալիս հարկավոր է ստուգել ծրարի փակ և անվնաս լինելը, քարտի վրա դաջված տվյալների և տրամադրված քարտի համապատասխանությունը պատվիրվածին, իսկ որևէ անհամապատասխանություն նկատելու դեպքում մոտենալ Հայէկոնոմբանկ կամ զանգահարել Հաճախորդների աջակցման կենտրոն 8686 հեռախոսահամարով։
Հիշեցնենք, որ քարտը թողարկվում է Հաճախորդի՝ Բանկի կողմից պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու կամ AEB Mobile հավելվածով նույնականացում անցնելու դեպքում և տրամադրվում է Հաճախորդին առավելագույնը 5 բանկային օրվա ընթացքում։
Բաժանորդագրվի՛ր և առաջինը տեղեկացիր մեր նորությունների և առաջարկների մասին