Հայէկոնոմբանկը Career City Fest-ին ներկայացրեց իր կորպորատիվ մշակույթը, արժեքները և աշխատանքային առաջարկները:

Ապրիլի 18-ին և 19-ին լավագույն գործատուների ամենամյա փառատոնին Հայէկոնոմբանկը ներկայացավ Expo ձևաչափով՝ իր ինտերակտիվ տաղավարում հյուրընկալելով հարյուրավոր երիտասարդների և աշխատանքի նոր հնարավորություններով հետաքրքրվող մասնագետների:

«Հայէկոնոմբանկը մասնակցում է CCF-ին տաղանդների ներգրավման նպատակով: Մենք հավատում ենք, որ ցանկացած ընկերության հաջողության հիմքում մարդիկ են: Հայէկոնոմբանկի կորպորատիվ կառավարման հիմնասյուներից մեկը կադրային քաղաքականությունն է, և հենց դա է պատճառը, որ մենք մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում կադրերի ընտրությանը», - նշում է Հայէկոնոմբանկի Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժնի պետ Մարիամ Գևորգյանը:

Կարևորելով երիտասարդների ներուժը՝ Հայէկոնոմբանկն իրականացնում է «Ապագա բանկիր» ծրագիրը։ Սա բացառիկ հնարավորություն է սկսնակ մասնագետների համար՝ քայլ անելու դեպի բանկային ոլորտ և կերտելու իրենց սեփական հաջողության պատմությունը։

«Միջոցառման շրջանակում կարիերայի հնարավորություններին զուգահեռ Հայէկոնոմբանկը ներկայացնում է գործատուի բրենդը և այն  արժեքները, որոնցով Բանկն առաջնորդվում է իր բիզնեսի զարգացման ճանապարհին: Փառատոնը նաև լավ հարթակ է այցելուներին ներկայացնելու Հայէկոնոմբանկի կողմից առաջարկվող մանրածախ և կորպորատիվ պրոդուկտները, ինչպես նաև անմիջական միջավայրում շփվելու մեր հաճախորդների հետ՝ հասկանալու համար նրանց ակնկալիքները մեր բրենդից», - ընդգծում է Հայէկոնոմբանկի Մարքեթինգի բաժնի պետ Արման Տոնիկյանը:

Որպես կորպորատիվ պատասխանատու ընկերություն՝ Հայէկոնոմբանկը կարևորում է իր աշխատակիցների համար լավագույն պայմանների ապահովումը՝ տրամադրելով աշխատանքի արտոնյալ պայմաններ և մասնագիտական աճի հնարավորություններ: 

Այլ նորություններ