Մենք փորձում ենք ավելի ուշադիր լինել մեր հաճախորդների նկատմամբ և խրախուսում ենք նաև նրանց նախասիրությունները` կիսելով մշակույթի հանդեպ նրանց սերը:
Մշակութային անցուդարձով հետաքրքրվող Հայէկոնոմբանկի 10 քարտապանները Բանկի կողմից սիրո տոնին ընդառաջ արժանացել են անակնկալի և կարող են զույգով ներկա գտնվել Արամեի «Սիրո համերգ 360°» խորագրով մենահամերգին, որը տեղի կունենա փետրվարի 14-ին, ժամը 19։00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Քարտապաններն ընտրվել են՝ հաշվի առնելով վերջին 3 ամիսների (01.11.2025-31.01.2026թթ․) ընթացքում Հայէկոնոմբանկի Arca, Mastercard կամ Visa քարտով առցանց տոմսարկղերից գնումների քանակը և ծավալը։
Մեր մշակութասեր քարտապաններին մաղթում ենք հաճելի ժամանց և շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայություններից օգտվելու համար։
Բաժանորդագրվի՛ր և առաջինը տեղեկացիր մեր նորությունների և առաջարկների մասին