Ս. թ. սեպտեմբերի 19-ին ՀՊՏՀ-ում կայացավ Աշխատանքի տոնավաճառը, որը կարևոր հարթակ է ուսանողների, շրջանավարտների և աշխատանք փնտրողների համար՝ ծանոթանալու աշխատաշուկայում առկա թափուր հաստիքներին, փորձառության ծրագրերին և կարիերայի զարգացման հնարավորություններին։

Հայէկոնոմբանկը ներկայացրեց իր թափուր հաստիքները, պահանջները և աշխատակիցների արտոնությունների փաթեթները։ Բացի դա, տոնավաճառի մասնակիցների համար Բանկի կողմից կազմակերպվել էին ինտելեկտուալ խաղ-մրցույթներ, որոնք հաղորդակցման արդյունավետ միջավայր էին ապահվում գործատուի և աշխատանք փնտրողների միջև։

Հայէկոնոմբանկը ողջունում է երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը աշխատաշուկայում և առաջարկում է կարիերա սկսելու տարբեր հնարավորություններ։

Բանկում առկա թափուր հաստիքներին հնարավոր է ծանոթանալ այստեղ։

Այլ նորություններ