Ձգտելով զարգացնել նորարարական ծառայությունները և խթանել անկանխիկ վճարումների զարգացումը՝ Հայէկոնոմբանկը միացել է Իդրամի բաց QR ենթակառուցվածքին:

Այսուհետ AEB Mobile-ով կարող եք սկանավորել Idram QR-ը և կատարել անկանխիկ վճարումներ ավելի քան 26,000 վաճառակետերում: Եթե դեռ չունեք AEB Mobile հավելվածը, ապա կարող եք ներբեռնել այն այստեղ:

Այս նորարարական լուծումը հնարավորություն է տալիս կատարել պարզ ու արագ վճարումներ՝ մեկ հպումով:

Շարունակաբար զարգացնելով մատուցվող ծառայությունների որակը՝ Հայէկոնոմբանկը ձգտում է ապահովել առավելագույն հարմարավետություն իր հաճախորդների համար: 

Այլ նորություններ