Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2025» միջազգային երգի մրցույթում Հայաստանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ Հայաստանի պատվիրակ 12-ամյա Ալբերտ Արմենակյանը փայլուն ելույթ ունեցավ՝ ներկայացնելով «Brave Heart» երգը: Հայէկոնոմբանկը ոգևորությամբ ստանձնել էր «Մանկական Եվրատեսիլ 2025-ի» գլխավոր հովանավորությունը՝ վստահությամբ, որ տաղանդավոր պատանին վարակելու է բոլորին իր լուսավոր ուղերձով: Հայկական պատվիրակությանը Թբիլիսիում միացել էր նաև Հայէկոնոմբանկի թիմը՝ Ալբերտին քաջալերելու և նրա կողքին լինելու համար:

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք Ալբերտին հաջող ելույթի և բարձր հորիզոնական զբաղեցնելու կապակցությամբ՝ մաղթելով բազում հաջողություններ ապագայում: Հայէկոնոմբանկն ուրախ է եվրատեսիլյան լուսավոր ճանապարհն Ալբերտի հետ անցնելու համար:

Այլ նորություններ