Հայէկոնոմբանկը ս.թ. փետրվարի 17-ին ավարտել է 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով դոլարային պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման գործընթացը:
Պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը 5.50% է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը`կիսամյակային, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ պարտատոմսերի մարման ամսաթիվը՝ 17.09.2028թ.:
Պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում և գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։
Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և մարումն իրականացվելու է հետևյալ ժամանակացույցով՝
- 1-ին վճարում – 17.03.2026 թ.
- 2-րդ վճարում – 17.09.2026 թ.
- 3-րդ վճարում – 17.03.2027 թ.
- 4-րդ վճարում – 17.09.2027 թ.
- 5-րդ վճարում – 17.03.2028 թ.
- 6-րդ վճարում և անվանական արժեքի մարում – 17.09.2028 թ.:
Պարտատոմսերի մանրամասներին կարող եք ծանոթանալ ազդագրում:
Հիշեցնենք, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորվում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: