Visa Partnership Awards 2025 ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում Հայէկոնոմբանկն արժանացել է «Outstanding Contributor to Cashless Payments» մրցանակի՝ անկանխիկ վճարումների զարգացման գործում նշանակալի ներդրում ունենալու համար: 

Ամանորին ընդառաջ՝ դեկտեմբերի 18-ին, հանդիսավոր երեկոյի շրջանակում Visa միջազգային վճարահաշվարկային կազմակերպությունն ամփոփեց նախորդ տարում գործընկեր բանկերի և ֆինանսական կառույցների հետ համագործակցության արդյունքները:

Կովկասում և Մոլդովայում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց բանկերի ներկայացուցիչներին համատեղ աշխատանքի, իրականացված արշավների և արդյունավետ համագործակցության համար:

Հայէկոնոմբանկն իր պրոդուկտների և մարքեթինգային արշավների մշակման հիմքում հետևողականորեն շարունակում է խթանել անկանխիկ վճարումների զարգացումը: 

Այլ նորություններ