Գյուղատնտեսական բիզնեսի կայուն աճի համար Հայէկոնոմբանկը առաջարկում է ԱՐՄԱՏ վարկատեսակը:

Այն միջոցների ներգրավման  հարմար և հասանելի տարբերակ է այն ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար, ովքեր փնտրում են գյուղատնտեսական վարկ առանց գրավի ապահովման և մարման ճկուն գրաֆիկով:

Վարկը տրամադրվում է առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Վարկի հիմնական պայմաններն են.

Վարկի արժույթ

AMD

USD

Վարկի գումար

300,000 – 3,000,000

700 – 7,000

Տարեկան անվանական տոկոսադրույք (6-12 ամիս)

14.5%

12.5%

Տարեկան անվանական տոկոսադրույք (13-48 ամիս)

16%

14%

Տարեկան փաստացի տոկոսադրույք

18.49% – 23.51%

16.20% – 21.21%

Վարկի ժամկետ

6 – 48 ամիս

6 – 48 ամիս

 

Ինչպե՞ս դիմել

«Արմատ» վարկատեսակն ստանալու համար հաճախորդները կարող են դիմել Հայէկոնոմբանկի «Աշտարակ», «Արարատ», «Արմավիր», «Արտաշատ», «Էջմիածին» մասնաճյուղեր:

Մասնաճյուղերի հասցեներին  և աշխատանքային ժամերին կարելի է ծանոթանալ այստեղ:

Հայէկոնոմբանկը շարունակում է հավատարիմ մնալ տնտեսության իրական կարիքներից բխող իր ռազմավարությանը՝ առաջարկելով պրոդուկտներ և ծառայություններ, որոնք հիմք են ստեղծում տնտեսության երկարաժամկետ զարգացման համար:

 

Այլ նորություններ