Առաջնային կամ երկրորդային շուկայից ավտոմեքենա ձեռք բերելու համար Հայէկոնոմբանկն առաջարկում է վարկավորում հետևյալ պայմաններով՝
- տարեկան անվանական տոկոսադրույքը՝ սկսած 13.5%-ից
- վարկի գումարը՝ առավելագույնը 20 մլն դրամ
- վարկի ժամկետը՝ առավելագույնը 5 տարի
- կանխավճարը՝ սկսած 10%-ից
- փաստացի տոկոսադրույքը՝ մինչև 19.13%
Ավտովարկը տրամադրվում է առանց տրամադրման և սպասարկման վճարների, իսկ 50% և ավել կանխավճարի դեպքում եկամուտների հիմնավորումը կարող է չներկայացվել։
Առաջնային և երկրորդային շուկայից մարդատար ավտոմեքենաների ձեռքբերման և ավտոմեքենաների գրավադրմամբ վարկերի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ այստեղ։