Հայէկոնոմբանկը մեկ օրում ավարտել է 23.02.2026թ. թողարկված 4 մլրդ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը:
Պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը 10.25% է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը` կիսամյակային, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ պարտատոմսերի մարման ամսաթիվը՝ 23.02.2029թ.:
Պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում և գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։
Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և մարումն իրականացվելու է հետևյալ ժամանակացույցով՝
- 1-ին վճարում – 23.08.2026թ.
- 2-րդ վճարում – 23.02.2027թ.
- 3-րդ վճարում – 23.08.2027թ.
- 4-րդ վճարում – 23.02.2028թ.
- 5-րդ վճարում – 23.08.2028թ.
- 6-րդ վճարում և անվանական արժեքի մարում – 23.02.2029թ.:
Պարտատոմսերի մանրամասներին կարող եք ծանոթանալ ազդագրում:
Հիշեցնենք, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորվում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: