Ս.թ. մարտի 2-ից մինչև օգոստոսի 2-ը Հայէկոնոմբանկը կտեղաբաշխի իր կողմից թողարկված դրամային պարտատոմսերի հերթական տրանշը:
3 մլրդ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերը ներառում են 300,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 10,000 դրամ անվանական արժեքով:
Պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը 10% է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ պարտատոմսերի մարման ամսաթիվը՝ 02.03.2029թ.:
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում և գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։
Պարտատոմսերի ծրագրային ազդագրի (գրանցված ՀՀ ԿԲ-ի կողմից) և թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել Բանկի կայքէջից, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով Բանկի գլխամասային գրասենյակ (հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 23/1):
Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ դիմելով Բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:
Հայէկոնոմբանկի թողարկած դրամային պարտատոմսերը կարելի է ձեռբերել նաև առցանց AEB Mobile հավելվածի և AEB Online համակարգի միջոցով: AEB Mobile հավելվածը կարելի է ներբեռնել այստեղ:
Հիշեցնենք, որ