Ակտիվների աճ, տարեկան շահույթի ավելացում, նշանակալի ձեռքբերումներ և զարգացման նոր հնարավորություններ․ այսպես է նկարագրվում 2024 թվականի ֆինանսական տարին ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ դեպքում։
Սույն թվականի հունիսի 13-ին տեղի ունեցավ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ տարեկան ժողովը, որին մասնակցում էին Բանկի բաժնետերերը, ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները, գործընկերները և հաճախորդները:
Բանկի ղեկավարությունը, պահպանելով հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքը, անդրադարձավ նախորդ տարվա հիմնական ֆինանսական ցուցանիշներին, որոնց աճը պայմանավորված է եղել նորարարական ծառայությունների ներդրմամբ և պրոֆեսիոնալ լուծումներով։
Հաշվետու տարում Բանկի «AEB Mobile» հավելվածում գործարկվել է բիոմետրիկ նույնականացումը, «Moneysend» փոխանցման համակարգը, «Visa Stop Payment Service»-ը, ինչպես նաև ինտեգրումը «Ubpay» միջազգային վճարահաշվարկային համակարգին։
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՆ առաջինն է Հայաստանում, որ նախաձեռնել է անցանց միջավայրում POS տերմինալի միջոցով անկանխիկ վճարումների իրականացումը՝ հետաձգված գործարքի կիրառմամբ: Բանկը մասնակցությունն է ունեցել նաև Երևանի տրանսպորտային համակարգում ֆիզիկական և վիրտուալ POS տերմինալների ներդրման գործընթացին։
Առաջնորդվելով ռազմավարական խնդիրների լուծման առաջնահերթությամբ՝ Բանկում արձանագրվել է հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ:
2024 թվականին նախորդ տարվա համեմատ.
Դրական փոփոխությունների համատեքստում ուշագրավ է նաև միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցության զարգացումը, ինչի արդյունքում 2024 թվականին ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ կնքել է մի շարք նոր վարկային պայմանագրեր՝ ներգրավելով շուրջ 70 մլն ԱՄՆ դոլարի համարժեք ֆինանսական ռեսուրս, որն ուղղվել է միկրո, փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև կանաչ ֆինանսավորման ծրագրերի աջակցմանը։
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ, կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, 2024 թվականին շուրջ 170 մլն դրամ ուղղել է կրթական, առողջապահական և սոցիալական ոլորտների աջակցության ծրագրերին։
Հատկանշական է, որ Բանկը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության համատեքստում մեկնարկում է նոր համագործակցություն Զինվորի Տան հետ, որը բովանդակելու է երկու հիմնական ծրագիր․
Նշված ծրագրերի իրականացման բյուջեն կկազմի 50 մլն դրամ, որը կֆինանսավորվի Հայէկոնոմբանկի կողմից։
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ հաստատակամ շարունակում է իր գործունեությունն իրականացնել՝ որպես կայուն, վստահելի և հեռանկարային ֆինանսական կառույց՝ նպաստելով բանկային համակարգի և բանկային բիզնեսի զարգացման ռազմավարության արդյունավետ իրագործմանը, իսկ Բանկի գործունեության կենտրոնում համընկնում են բաժնետերերի, հաճախորդների և աշխատակիցների շահերը։
Բաժանորդագրվի՛ր և առաջինը տեղեկացիր մեր նորությունների և առաջարկների մասին