AEB Mobile-ով կարող եք ստանալ օնլայն վարկ՝ առանց բանկ այցելելու:

Վարկի պայմաններն են՝

  • Գումար՝ 100,000-5,000,000 դրամ
  • Տարեկան անվանական տոկոսադրույք՝ 16.5%-21.5%
  • Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 17.81-23.75%
  • Ժամկետ՝ 18-36 ամիս

 

«Կարևորելով առցանց գործիքների մշտական արդիականացումը՝ Հայէկոնոմբանկն էականորեն բարելավել է օնլայն վարկավորման պայմանները՝ բարձրացնելով տրամադրվող գումարի չափը և նվազեցնելով տոկոսադրույքը: Արդյունքում, AEB Mobile-ում 24/7 ռեժիմով րոպեների ընթացքում հասանելի է մինչև 5մլն դրամ վարկ», - նշում է Բանկի Հաճախորդների ներգրավման և պրոդուկտների զարգացման վարչության պետ Արտյոմ Բաղդասարյանը:

Վարկային հայտը լրացվում է առցանց, վարկի վերաբերյալ որոշումն ու տրամադրումն իրականացվում է րոպեների ընթացքում, իսկ գումարի հասանելիությունն ապահովվում է անմիջապես օգտատիրոջ բանկային հաշվին:

Օնլայն վարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ Հայէկոնոմբանկի պաշտոնական կայքում։

 

 

 

 

Այլ նորություններ