«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն ժամկետից շուտ ավարտել է 11.08.2025թ. թողարկված դրամային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը:
Ընդհանուր առմամբ տեղաբաշխվել են 4,000,000,000 ՀՀ դրամ ծավալով, 10.75% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային պարտատոմսեր:
Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 36 ամիս, իսկ արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ:
Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2028թ. օգոստոսի 11-ին:
Պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ում և ունենալու են շուկա ստեղծող:
Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և պարտատոմսերի մարումն իրականացվելու է հետևյալ ժամանակացույցով.
Արժեկտրոնային եկամուտների 1-ին վճարում |
11/02/2026թ. |
Արժեկտրոնային եկամուտների 2-րդ վճարում |
11/08/2026թ. |
Արժեկտրոնային եկամուտների 3-րդ վճարում |
11/02/2027թ. |
Արժեկտրոնային եկամուտների 4-րդ վճարում |
11/08/2027թ. |
Արժեկտրոնային եկամուտների 5-րդ վճարում |
11/02/2028թ. |
|
11/08/2028թ. |
*Հիշեցնենք, որ
Բաժանորդագրվի՛ր և առաջինը տեղեկացիր մեր նորությունների և առաջարկների մասին