Սույն թվականի օգոստոսի 11-ից դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ կտեղաբաշխի իր կողմից թողարկված դրամային պարտատոմսերի հերթական տրանշը:
Դրամային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 4 մլրդ դրամ, որը ներառում է 400,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 10,000 դրամ անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 10.75%, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի մարման ամսաթիվն է 11.08.2028թ.-ը:
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող:
Պարտատոմսերի ծրագրային ազդագրի (գրանցված ՀՀ ԿԲ-ի կողմից) և թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել Բանկի կայքէջից, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ գլխամասային գրասենյակ (հասցե` ք. Երևան, Ամիրյան 23/1):
Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական և իրավաբանական անձիք՝ դիմելով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:
Հիշեցնենք, որ
Բաժանորդագրվի՛ր և առաջինը տեղեկացիր մեր նորությունների և առաջարկների մասին