2025 թվականի հոկտեմբերի 21-ին Հայէկոնոմբանկը և KfW Group-ի դուստր ձեռնարկություն՝ գերմանական զարգացման ֆինանսավորման DEG - Deutsche Investitions- und Entwicklungsgesellschaft mbH ընկերությունը, ստորագրել են 30 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որից ստացված միջոցները կուղղվեն Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը և զարգացմանը։

Այս պայմանագիրը Հայէկոնոմբանկի և DEG-ի միջև երկրորդ գործարքն է։ Հայէկոնոմբանկը KfW-ի հետ գործընկերային հարաբերություններ է պահպանել ավելի քան 25 տարի՝ համագործակցելով Հայաստանում իրականացվող տարբեր զարգացման ծրագրերի շուրջ։

Նշենք, որ Հայէկոնոմբանկը 2025 թվականին վարկային պայմանագրեր և գործարքներ է կնքել միջազգային վարկային կազմակերպությունների հետ՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման և առևտրի ֆինանսավորման նպատակով՝ մոտավորապես 87 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումարով։

Այլ նորություններ