Հայէկոնոմբանկը մասնակցել է «Կնոջ ուժը, նրա ապագան» կանանց տնտեսական հզորացման եռամյա տարածաշրջանային ծրագրի շրջանակում կազմակերպված «Գտի՛ր քո հրեշտակ ներդրողին» բիզնես աքսելերատորին, որի ընթացքում Հայաստանի գյուղական համայնքներից կին ձեռներեցները ներդրողներին են ներկայացրել իրենց բիզնես գաղափարները:

Ծրագրի հիմնական նպատակը մասնակից կանանց աջակցելն է՝ վերազինելու նրանց  ներդրումային հնարավորություններով բիզնես նախագծերի իրագործման և զարգացման համար։

Ս․թ․ օգոստոսի 7-ին միջոցառմանը մասնակցող կազմակերպությունները պատրաստակամություն հայտնեցին աջակցել կին ձեռներեցներին իրենց գործունեությունը խթանելու հարցում Հայէկոնոմբանկն իր հերթին կին ձեռներեցներին առաջարկեց անվճար Visa Business քարտ, որով հնարավոր է արագ ու հեշտ տարբերակով կատարել ֆինանսական գործարքներ՝ կառավարելով կորպորատիվ ծախսերը և գործուղումների ժամանակ օգտվելով հատուկ արտոնություններից:

Հայէկոնոմբանկը շարունակում է նպաստել ձեռնարկատիրական ոլորտի զարգացմանը՝ կարևորելով կանանց դերը բիզնեսում և հասանելի դարձնելով ժամանակակից բանկային ծառայությունները հաճախորդների տարբեր խմբերին։

 

Նշենք, որ «Կնոջ ուժը, նրա ապագան» կանանց տնտեսական հզորացման եռամյա տարածաշրջանային ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի ֆինանսավորմամբ՝ CARE Caucasus-ի կողմից, Հայաստանում՝ WINNET Armenia-ի գործընկերությամբ, իսկ ձեռներեց կանանց համար դասընթացները վարել է Ռուբեն Օսիպյանը՝ FAST հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն, STAN-ի գործադիր տնօրեն:

Այլ նորություններ