Ամփոփ հաշվետվությունների բաժնի մասնագետ

Վերջնաժամկետ` 08.09.2025

Դիմել հիմա

Աշխատատեղի նկարագրություն

Հաշվապահական հաշվառման վարչության Ամփոփ հաշվետվությունների բաժնի մասնագետ

Պարտականություններ

  • Բանկի մասնաճյուղերի օրական հաշվեկշիռների ստուգում
  • Օրական կտրվածքով  եկամուտների և  ծախսերի վերծանում
  • Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների պատրաստում և ստուգում
  • Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների վերաբերյալ օրական հաշվետվության կազմում, ստուգում

Ներկայացվող պահանջներ

  • Հաղորդակցվելու կարողություն
  • Ինքնակատարելագործման պատրաստակամություն և ունակություն,
  • Վերլուծելու և առողջ դատելու ունակություն
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Պատասխանատվության և ճշտապահության բարձր զգացում
  • Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման ունակություն

Պահանջվող կրթությունը

Բարձրագույն տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն 

Պահանջվող աշխատանքային փորձը

Բանկային ոլորտում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ

Տեխնիկական հմտություններ

MS Word, MS Excel, ԳՕ  ծրագրերի իմացություն

Լեզուների իմացություն

Հայերեն՝ գերազանց, անգլերեն  և ռուսերեն լեզուների լավ իմացություն

Անհրաժեշտ փաստաթղթեր

Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով՝ պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնելով դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը: Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները:
Հեռախոս՝ 010-510-910 (Ներքին` 9605, 9661 /Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին/)

Դիմել հիմա
Թարմացվել է` 13/08/2025 11:15