Բանկային հաշիվ

Բացիր հաշիվ ցանկացած պահի՝ դրամով և արտարժույթով
Բանկային հաշիվ

Ֆիզիկական անձի համար բանկային հաշվի բացում, բացառությամբ սույն մասով սահմանված դեպքերի *

2,000 ՀՀ դրամ

ֆիզիկական անձ հաճախորդի բանկային հաշվի բացում այլ երկրների /ոչ ՀՀ/ անձը հաստատող փաստաթղթով

50,000 ՀՀ դրամ

Բանկային հաշվի բացում

70,000 ՀՀ դրամ


ա/ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ, բ/ ոչ ռեզիդենտ անհատ ձեռնարկատեր,

գ/ ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձ, որի մասնակիցների/բաժնետերերի կազմում 50 տոկոսից ավելին այլ երկրների /ոչ ՀՀ/ անձը հաստատող փաստաթղթով ֆիզիկական անձ/անձինք կամ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ/անձինք են,

դ/ այլ երկրների /ոչ ՀՀ/ անձը հաստատող փաստաթղթով ՀՀ-ում գրանցված անհատ ձեռնարկատեր

Հաճախորդի համար լրացուցիչ հաշվի բացում **

1,000 ՀՀ դրամ

* Հաճախորդների սպասարկման կենտրոնական գրասենյակում ֆիզիկական անձի համար բանկային հաշվի բացման սակագինը 5000 ՀՀ դրամ է:

** Հաճախորդների սպասարկման կենտրոնական գրասենյակում ֆիզիկական անձի համար լրացուցիչ հաշվի բացման սակագինը 3000 ՀՀ դրամ է: Լրացուցիչ հաշվի բացման սակագինը գանձվում է հաշիվ ունեցող հաճախորդի կողմից նոր հաշվի /հաշիվների/ բացման համար յուրաքանչյուր անգամ դիմում ներկայացնելուց: Եթե հաճախորդն ունի Բանկում բացված բանկային հաշիվ, ապա Բանկի ցանկացած այլ տարածքային/կառուցվածքային ստորաբաժանումում բացվող նոր հաշիվը /հաշիվները/ համարվում է լրացուցիչ:

Կառուցապատողի հատուկ հաշվի բացում (այդ թվում՝ յուրաքանչյուր լրացուցիչ հաշվի բացում)

20,000 ՀՀ դրամ

Բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի/համատիրության/ համար
Բանկային հաշվի բացում

5,000 ՀՀ դրամ

Յուրաքանչյուր լրացուցիչ հաշվի բացում

1,000 ՀՀ դրամ

Սոցիալական ապահովության հատուկ հաշվի բացում

անվճար

Հատուկ դասի հաճախորդների համար բանկային հաշվի բացում
Անվճար


ա/ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություններ

բ/ պետական բաժնեմասով/մասնակցությամբ կազմակերպություններ 

գ/ հասարակական կազմակերպություններ

դ/ ՀՀ կենսաթոշակառու հանդիսացող ռեզիդենտ ֆիզիկական անձինք

 ե/ «AEB Mobile» համակարգով կենսաչափական նույնականացմամբ հաճախորդ գրանցվելիս բանկային հաշվի բացում/ ՀՀ դրամ,ԱՄՆ դոլար,Եվրո և ՌԴ ռուբլի / 

Սոցիալական փաթեթի հատուկ հաշվի բացում

Անվճար

ԱՍԿ-ի սպասարկման նպատակով բանկային հաշվի բացում (այդ թվում՝ լրացուցիչ)

Անվճար

Բանկային հաշվի սպասարկում, փակում

Անվճար

Կանխիկ միջոցների մուտքագրում
500 ՀՀ դրամ

մինչև 100,000 ՀՀ դրամ

Անվճար

100,001 և ավելի ՀՀ դրամ

* Բացառությամբ սոցիալական փաթեթի հաշիվներին կատարվող կանխիկ մուտքերի, սակագների վճարման, դեբիտորական պարտքերի, վարկերի 1,000 ՀՀ դրամը չգերազանցող կանխիկ վճարումների, դուրսգրված վարկային պարտավորությունների մարման, վարկային պարտավորությունների վերջնական մարման նպատակներով կատարվող ներբանկային կանխիկ մուտքերի

Հատուկ ընթացակարգով (կապարակնքված պարկերով) կանխիկ գումարների մուտքագրում

0.01%
(նվազագույնը 500 ՀՀ դրամ)

ՌԴ ռուբլի

1.5%

Բրիտանական ֆունտ ստերլինգ , Շվեյցարական ֆրանկ

2%

ԱՄՆ դոլար, Եվրո, Վրացական լարի *

Անվճար

Վճարահաշվարկային համակարգերով կանխիկ գործարքների նպատակով *

Անվճար

Արտարժույթի կանխիկ առք ու վաճառքի գործարքների նպատակով *

Անվճար

Ավանդների ներդրման գործարքների նպատակով *

Անվճար

* Բացառությամբ մինչև 2004թ. թողարկված 5, 10, 20, 50 ԱՄն դոլար և մինչև 2009թ. թողարկված 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամների մուտքագրում կամ կանխիկ այլ արժույթով փոխանակում

Հաճախորդի հաշվին մուտքագրված կանխիկ միջոցներից կանխիկի վճարում *
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, Վրացական լարի

0%

ՌԴ ռուբլի

0.5%

Բրիտանական ֆունտ ստերլինգ , Շվեյցարական ֆրանկ

2%

* Հաճախորդների հաշիվներից միջոցների կանխիկացման միջնորդավճարը հաշվարկելիս հիմք է ընդունվում միջոցների կանխիկացման օրվա և դրան նախորդող 182 օրվա ընթացքում հաճախորդի հաշվին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ համակարգում կանխիկ մուտքագրված և կանխիկ ելքագրված գումարների հանրագումարների տարբերությունը:

Տերմինալների միջոցով հաշիվներին մուտքագրված միջոցները համարվում են հաճախորդի հաշվին մուտքագրված անկանխիկ միջոցներ: Ֆիզիկական անձանց կողմից կանխիկ ներդրված մանկական և ժամկետային ավանդների, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ կողմից թողարկված Բանկից կանխիկ ձեռքբերված պարտատոմսերի հետ գործարքների արդյունքում (պարտատոմսի վաճառք,
պարտատոմսի մարում) մուտքագրված դրամական միջոցների կանխիկացման պարագայում սակագին չի գանձվում:

Ֆիզիկական անձ հաճախորդի հաշվին մուտքագրված անկանխիկ միջոցներից կանխիկ միջոցների վճարում *
Մինչև 30,000 ՀՀ դրամ

500 ՀՀ դրամ

30,001 ՀՀ դրամ և ավել

0.5% ՀՀ դրամ
(նվազագույնը 1,000 դրամ)

ԱՄՆ դոլար, Եվրո

1%
(նվազագույնը 1000 ՀՀ դրամ)

ՌԴ ռուբլի

0.5%

Բրիտանական ֆունտ ստերլինգ, Շվեյցարական ֆրանկ

2%

Վրացական լարի

0%

* Կանխիկացման միջնորդավճարը չի տարածվում՝

  • ֆիզիկական անձանց կողմից ներդրված մանկական և ժամկետային ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսների, բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների դիմաց վճարվող տոկոսների, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ կողմից թողարկված պարտատոմսերի դիմաց վճարված տոկոսագումարների (արժեկտրոնային եկամուտ), «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ կողմից վճարված շահաբաժինների, ֆիզիկական անձանց տրամադրված ոսկյա իրերի գրավադրմամբ և դրամական միջոցների գրավադրմամբ վարկերի, Բանկի աշխատակիցներին աշխատավարձի ապահովմամբ ՀՀ դրամով տրամադրված վարկերի և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ կողմից տեղադրված POS տերմինալներով իրականացված գործարքներից առաջացած անկանխիկ միջոցների կանխիկացման վրա,
  • բարեգործական կազմակերպությունների կողմից ՀՀ դրամով միջոցների կանխիկացման վրա,
  • սոցիալական փաթեթի հաշիվներից, սոցիալական ապահովության հաշիվներից, պետական աջակցության հաշիվներից գումարների կանխիկացման վրա,
  • այն վարկատեսակների համար, որոնց տրամադրման ժամանակ նախատեսված է կանխիկացման սակագին, նվազագույն 1000 ՀՀ դրամի շեմը չի կիրառվում:
Բանկի հաշվետեր չհանդիսացող անձանց համար և տարանցիկ հաշիվներից կանխիկ միջոցների վճարում *
Մինչև 30,000 ՀՀ դրամ

500 ՀՀ դրամ

30,001 -100,000 ՀՀ դրամ

1,000 ՀՀ դրամ

100,001 ՀՀ դրամ և ավել

1%
(նվազագույնը 3,000 ՀՀ դրամ)

ԱՄՆ դոլար

1%
(նվազագույնը 1,000 ՀՀ դրամ)

Եվրո

1%
(նվազագույնը 1,000 ՀՀ դրամ)

* Սույն սակագինը չի տարածվում Բանկում կանխիկ վճարված և հետ վերադարձված գումարների կանխիկացման վրա

Հնամաշ և վնասված դրամանիշերի ընդունում և փոխանակում
ՀՀ դրամ

Անվճար

ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի

5%

Այլ արտարժույթ

Չի ընդունվում

Կանխիկ արտարժույթի իսկության ստուգում *
Մինչև 600,000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթ

5,000 ՀՀ դրամ

600,001-ից 1,000,000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթ

10,000 ՀՀ դրամ

1,000,001-ից 5,000,000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթ

15,000 ՀՀ դրամ

5,000,001-ից 10,000,000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթ

20,000 ՀՀ դրամ

10,000,001 ՀՀ դրամին համարժեք արտարժույթ և ավելի

30,000 ՀՀ դրամ

* Սույն սակագինը չի տարածվում բանկում արտարժույթով որևէ գործարքի կատարման վրա: Քաղաքացու կողմից ներկայացված կանխիկ արտարժույթի իսկությունը ստուգվում է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ գանձապահի կողմից, սահմանված կարգով փաթեթավորվում, դրոշմվում և վերադարձվում հաճախորդին

Մետաղադրամների ընդունում մեկ հաճախորդից՝ մեկ բանկային օրվա ընթացքում *
Յուրաքանչյուր մետաղադրամից մինչև 50-ական հատ

0

Յուրաքանչյուր մետաղադրամից 51-ական և ավել հատ

 2% min 500 ՀՀ դրամ 

* Սահմանված միջնորդավճարը չի տարածվում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ում գործող հաշիվներ ունեցող հաճախորդների վրա և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ում գործող հաշիվներին մուտքագրման ժամանակ

200 ՀՀ դրամ

մինչև 100,000 ՀՀ դրամ

500 ՀՀ դրամ

100,001-ից - 250,000 ՀՀ դրամ

1,000 ՀՀ դրամ

250,001-ից 500,000 ՀՀ դրամ

1,500 ՀՀ դրամ

500,001-ից 1,000,000 ՀՀ դրամ

3,000 ՀՀ դրամ

1,000,001-ից 3,000,000 ՀՀ դրամ

5,000 ՀՀ դրամ

3,000,001-ից 5,000,000 ՀՀ դրամ

7,000 ՀՀ դրամ

5,000,001 և ավելի ՀՀ դրամ

* ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի համաձայն ստեղծված Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի նվիրաբերությունների թիվ 103008660005 հաշվին և դրոշմանիշային վճարների թիվ 900005001186 հաշվին կանխիկ ՀՀ դրամով փոխանցումները իրականացվում են անվճար

Անվճար

* Ֆիզիկական անձ հաճախորդի բանկային հաշվից անկանխիկ ՀՀ դրամով փոխանցումների կատարման ժամանակ առանց հաճախորդի կողմից վճարման հանձնարարականի ներկայացման կատարված յուրաքանչյուր փոխանցման համար գանձվում է 100 ՀՀ դրամ սակագին (բացառությամբ սոցիալական փաթեթի, ժամկետային ավանդների ներգրավման, սակագների գանձման, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ համակարգում առկա իրենց վարկային պարտավորությունների մարումների, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ պարտատոմսերի և բաժնետոմսերի ձեռքբերման համար վճարման հանձնարարականների

Արտարժույթով անկանխիկ փոխանցումներ /վճարումներ/ Բանկի համակարգում

Անվճար

Ներբանկային անհաշիվ փոխանցումներ գաղտնաբառով (ՀԷԲ փոխանցումներ)

0.6%
(նվազագույնը 200 ՀՀ դրամ)

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ապառիկ վարկերի 1,000 ՀՀ դրամը գերազանցող կանխիկ վճարումների իրականացում (բացառությամբ դուրս գրված ապառիկ վարկերի և վերջնական մարումների)

500 ՀՀ դրամ

Կանխիկ և անկանխիկ փոխանցումներ ԱՄՆ դոլար և ԵՎՐՈ արժույթներով Հայաստանի Հանրապետության տարածքում
5,000 ՀՀ դրամ

մինչև 20,000 ԱՄՆ դոլար կամ 20,000 Եվրո

10,000 ՀՀ դրամ

20,001 և ավելի ԱՄՆ դոլար կամ Եվրո

Անվճար

դեպոնացման նպատակով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ» ԲԲԸ և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ կողմից թողարկված դոլարային պարտատոմսերի գծով ԱՄՆ դոլարով վճարվող տոկոսների և մարման արդյունքում առաջացած գումարների փոխանցումներ

2,000 ՀՀ դրամ

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ԵՎՐՈ

Անվճար

ներբանկային («ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ համակարգում) փոխանցումների պայմանների փոփոխում և/կամ չեղյալացում

* Եթե փոխանցումը Բանկից դեռևս չի ուղարկվել, ապա փոխանցման պայմանների փոփոխման/ չեղյալացման սակագինը չի գանձվում: Պայմանների փոփոխումը և/կամ չեղյալացումը իրականացվում է 3-5 աշխատանքային օրվա ընթացքում (բացառությամբ պետական և տեղական բյուջե կատարված վճարումների): Կատարված փոխանցումները չեն կարող չեղյալացվել, եթե գումարի շահառուն (ստացողը) հրաժարվի փոխանցված գումարը ետ վերադարձնելուց

Առարկայազուրկ մետաղական հաշվի բացում

Անվճար

5,000 ՀՀ դրամ

* Տարեկան սպասարկման վճար չի գանձվում, եթե հաշվի մնացորդը զրո է

Նվազագույն մուտք / հաշվով գործարքի նվազագույն չափ

1 գ

Հաշվին առկա միջոցների դիմաց վճարվող տարեկան տոկոսադրույք

0%

Փոխանցումներ Բանկի համակարգից դուրս

փոխանցվող մետաղի քանակության գործարքի

կատարման պահի դրությամբ ԿԲ կողմից սահմանված փոխարժեքով հաշվարկված գումարի 0.1%

/նվազագույնը՝ 15,000 ՀՀ դրամ/

Փոխանցումներ Բանկի համակարգում

0 ՀՀ դրամ

Փոխանցված գումարների մուտքագրում հաշվին

5,000 ՀՀ դրամ

Հաշվի բացում

Անվճար

Սպասարկման վարձատրություն

0.15% գործարքի գումարի 

նվազագույնը՝ 25,000 ՀՀ դրամ, առավելագույնը 200,000 ՀՀ դրամ

Պայմանագրում պայմանների փոփոխություն

15,000 ՀՀ դրամ

15,000 ՀՀ դրամ ամսական

չի իրականացվել գործարք 365 օրից մինչև 730 օր

20,000 ՀՀ դրամ ամսական

չի իրականացվել գործարք 731 օրից մինչև 1095 օր

25,000 ՀՀ դրամ ամսական

չի իրականացվել գործարք 1096 օր և ավելի

* Սահմանված սակագինը չի տարածվում օրենքով սահմանված կարգով լուծարային գործընթացում գտնվող հաշվետերերի հաշիվների, կալանքի տակ գտնվող բանկային հաշիվների, սոց.փաթեթի, պետ.աջակցության հաշիվների, սոցիալական ապահովության բանկային և քարտային հաշիվների, ինչպես նաև Բանկում ներդրված այն ժամկետային ավանդների վրա, որոնց ժամկետները լրանալուց հետ ավանդները դարձել են ցպահանջ: Սույն սակագինը տարածվում է այն քարտային հաշիվների վրա, որոնց քարտի ժամկետը լրացել է, քարտը չի վերաթողարկվել և քարտի ժամկետին նախորդող 365 և ավելի օրվա ընթացքում հաշվով գործարքներ չեն իրականացվել

Հաշվից քաղվածքների, վճարային փաստաթղթերի, SWIFT հաղորդագրությունների պատճենների և/կամ կրկնօրինակների, այլ տեղեկությունների և տեղեկանքների տրամադրում՝ ըստ վաղեմության ժամկետների *
Ֆիզիկական անձ հաճախորդի համար
Քաղվածքների տրամադրում

0 ՀՀ դրամ

Նախորդ և տվյալ ամսվա ընթացքում կատարված գործարքների վճարային փաստաթղթերի կրկնօրինակների տրամադրում

0 ՀՀ դրամ

Այլ ժամանակատահվածում կատարված գործարքների վճարային փաստաթղթերի կրկնօրինակների տրամադրում

1,000 ՀՀ դրամ

Տեղեկանքի տրամադրում

5,000 ՀՀ դրամ

Նույն օրը մուտքագրված գումարների վերաբերյալ տեղեկանքի տրամադրում

8,000 ՀՀ դրամ

SWIFT հաղորդագրությունների պատճենների և/կամ կրկնօրինակների տրամադրում

2,000 ՀՀ դրամ

Ֆիզիկական կամ իրավաբանական անձի/ԱՁ/ անվամբ ակտիվների/պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի տրամադրում

5,000 ՀՀ դրամ

5,000 ՀՀ դրամ ամսական

* Մեկանգամյա կատարում նախատեսող դիմում-հանձնարարականի համար սակագին չի գանձվում, եթե հանձնարարականը կատարվել է 10 օրացուցային օրվա ընթացքում:
Դիմում-հանձնարարականի ընթացիկ կատարման համար սակագին գանձվում է, եթե տվյալ ամսում հանձնարարականի կատարում է տեղի ունեցել:
ԱՍԿ-ների, սոցիալական փաթեթի հաշիվների, պետական աջակցության հաշիվների սպասարկման նպատակով, Մանկական ավանդի և «Կամավոր կուտակային ավանդի» համալրման նպատակով, կոմունալ վճարումների կատարման նպատակով տրված դիմում-հանձնարարականները կատարվում են անվճար:

5,000 ՀՀ դրամ

* Դրամական չեկային գրքույկները Գանձապետական պահառուների սպասարկման նպատակով տրամադրվում են անվճար

Հաճախորդի հաշիվների վերաբերյալ Աուդիտորական հարցումներով պատասխանի տրամադրում

15,000 ՀՀ դրամ

ՀՀ դրամ, ՌԴ ռուբլի արժույթներով կատարված գործարք

3,000 ՀՀ դրամ

Այլ արժույթներով կատարված գործարք

30,000 ՀՀ դրամ

* «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ պատասխանատվություն չի կրում թղթակից բանկի կողմից պատասխան չստանալու համար:

3,000 ՀՀ դրամ

* Բացառությամբ սոցիալական ապահովության հաշիվների, անհատ ձեռնարկատերերի կողմից վարկի մարման նպատակով տրված լիազորագրերի

Գործարքի վերաբերյալ Հաճախորդի հեռախոսահամարին կարճ հաղորադագրության(SMS) ուղարկում (եթե Հաճախոդը նախնտրել է ստանալ SMS)

20 ՀՀ դրամ

/յուրաքանչյուր SMS-ը/

* Տեղեկանք տրամադրվում է անվճար հետևյալ դեպքերում/հաճախորդներին/

  • Տեղեկանքի տրամադրման պահին Բանկում ներդրված առնվազն 20 օրացուցային օր 3,000,000 ՀՀ դրամ /կամ համարժեք արտարժույթ/ և ավելի գումարի ժամկետային ավանդ ունեցող ֆիզիկական անձանց.
  • նախորդ ամսում բանկային, քարտային և/կամ ժամկետային ավանդի հաշիվների ընդհանուր միջին մնացորդը 10,000,000 ՀՀ դրամը /կամ համարժեք արտարժույթը/ գերազանցող իրավաբանական կամ վերջիններիս տնօրեն հանդիսացող ֆիզիկական անձանց,
  • բանկի աշխատակիցներին,
  • սոցիալական փաթեթի և պետական աջակցության հաշիվների սպասարկման նպատակով տեղեկանքների տրամադրման:


Գործարքի կատարման օրը վճարային փաստաթղթի կրկնօրինակը կամ պատճենը (այդ թվում՝ SWIFT հաղորդագրությունների պատճենները և/կամ կրկնօրինակները), ինչպես նաև մինչև մեկ տարի լրանալը «Mobile/Online Banking» համակարգով կատարված գործարքներից փաստաթղթերի կրկնօրինակները տրամադրվում են հաճախորդին անվճար: Մեկ տարուց ավելի «Home Bank», «Mobile/Online Banking» համակարգով կատարված գործարքների փաստաթղթերի կրկնօրինակի տրամադրման համար գանձվում է 1,000 ՀՀ դրամ սակագին:

Հաշիվներին առկա ցպահանջ դրամական միջոցների համար հաշվարկվում է տարեկան տոկոսադրույք` կապված հաշվի տեսակից և/կամ մնացորդից հետևյալ չափերով.

  Տարեկան անվանական տոկոսադրույք Տարեկան տոկոսային եկամտաբերություն
1. Բանկային հաշվին առկա ՀՀ դրամով և արտարժույթով միջոցների դիմաց 0% 0.00%
2. Սոցիալական փաթեթի հատուկ հաշվին առկա դրամական միջոցների դիմաց 0.1% 0.1%
3.Պետական աջակցության հաշվին առկա դրամական միջոցների դիմաց 5% 5.12%
4. Էսքրոու հաշվին առկա դրամական միջոցների դիմաց 0% 0.00%
5.Առարկայազուրկ մետաղական հաշվին առկա միջոցների դիմաց 0% 0.00%


Տոկոսները հաշվարկվում են հաշվետու ամսվա ընթացքում հաշվում առկա դրամական միջոցների միջին օրական
կտրվածքով և վճարվում են հաշվետու ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը:

Ընդ որում.

  • եթե հաշիվը բացվել է և/կամ հաշվին միջոցները գոյացել են հաշվետու ամսվա ընթացքում, ապա միջին օրական
    տոկոսների հաշվարկն իրականացվում է հաշվետու ամսվա օրացուցային օրերի հաշվարկով,
  • եթե հաշվետու ամսվա ընթացքում հաշիվը փակվել է, ապա այդ ամսվա համար տոկոսներ չեն վճարվում:

Տոկոսները հաշվարկվում են հաշվետու ամսվա ընթացքում Հաշվում առկա դրամական միջոցների միջին օրական կտրվածքով և վճարվում են հաշվետու ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը՝ ավելացվելով Հաշվի մնացորդին:

Հաշվարկում տարին ընդունվում է 365 օր, նահանջ տարվա համար՝ 366 օր: Եթե Հաշիվը բացվել է և/կամ Հաշվին դրամական միջոցները գոյացել են հաշվետու ամսվա ընթացքում, ապա միջին օրական տոկոսների հաշվարկն իրականացվում է հաշվետու ամսվա օրացուցային օրերի հաշվարկով: Եթե հաշվետու ամսվա ընթացքում Հաշիվը փակվել է, ապա այդ ամսվա համար տոկոսներ չեն վճարվում: 

Եթե հաշվետու ամսվա ընթացքում Հաշվում առկա դրամական միջոցների միջին օրական մնացորդը գերազանցում է 10,000,000 (տասը միլիոն) ՀՀ դրամը, ապա տվյալ ամսվա համար տոկոսներ հաշվարկվում և վճարվում են 10,000,000 (տասը միլիոն) ՀՀ դրամի համար (այդ գումարը գերազանցող մասի դիմաց տոկոսներ չեն հաշվարկվում և չեն վճարվում), իսկ փաթեթի տեսակը Մաքսիմում է:

Հաշվարկում տարին ընդունվել է 365 օր:

Ստորև բերվող օրինակներում հաշվարկը կատարվել է 31 օրացուցային օր ունեցող ամսվա համար:

Օրինակ 1

  • Ամսվա միջին օրական մնացորդ -  1,000,000.00 ՀՀ դրամ,
  • Տարեկան անվանական տոկոսադրույք - 4%    
  • Վճարվելիք տոկոսագումար մինչև եկամտային հարկով հարկվելը -  1,000,000.00 * 4/100/365 * 31  = 3,397.30 ՀՀ դրամ
  • Վճարվելիք տոկոսագումար եկամտային հարկով (10%) հարկվելուց հետո – 3,397.30 - 3,397.30*10/100 = 3,057.60 ՀՀ դրամ


Օրինակ 2

  • Ամսվա միջին օրական մնացորդ -  3,500,000.00 ՀՀ դրամ,
  • Տարեկան անվանական տոկոսադրույք – 4.5%    
  • Վճարվելիք տոկոսագումար մինչև եկամտային հարկով հարկվելը -  3,500,000.00 * 4.5/100/365 * 31  = 13,376.70 ՀՀ դրամ
  • Վճարվելիք տոկոսագումար եկամտային հարկով (10%) հարկվելուց հետո – 13,376.70 - 13,376.70*10/100 = 12,039.00 ՀՀ դրամ


Օրինակ 3

  • Ամսվա միջին օրական մնացորդ -  7,500,000.00 ՀՀ դրամ,
  • Տարեկան անվանական տոկոսադրույք – 5%    
  • Վճարվելիք տոկոսագումար մինչև եկամտային հարկով հարկվելը -  7,500,000.00 * 5/100/365 * 31 = 31,849.30 ՀՀ դրամ
  • Վճարվելիք տոկոսագումար եկամտային հարկով (10%) հարկվելուց հետո – 31,849.30 - 31,849.30*10/100 = 28,664.40 ՀՀ դրամ

 

Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման համար հիմք է ընդունվում ՀՀ Կենտրոնական բանկի «Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/02»-ով սահմանված բանաձևը`

որտեղ`

1)   APY – տարեկան տոկոսային եկամտաբերությունն է:

2)   r – տարեկան պարզ տոկոսադրույքն է:

3)   n – մեկ տարվա ընթացքում տոկոսագումարների կապիտալացման հաճախականությունն է:

1. Տոկոսները հաշվարկվում են հաշվետու ամսվա ընթացքում բանկային  հաշվում առկա դրամական միջոցների միջին օրական կտրվածքով և վճարվում են հաշվետու ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀՂՄԱՄԲ՝ https://www.arlis.am/hy/acts/53049:

Ֆիզիկական անձ հաճախորդը հաշիվ բացելու համար ներկայացնում է՝

  • Անձը հաստատող փաստաթուղթ

  • Հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթ

  • Անհատ ձեռնարկատիրոջ պետական ռեգիստրի գրանցման վկայական կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք և կնիք (հաճախորդի ցանկությամբ) (պահանջվում է միայն անհատ ձեռնարկատիրոջից)

  • Հարկային կոդ (պահանջվում է միայն անհատ ձեռնարկատիրոջից, եթե այն նշված չէ գրանցման վկայականում կամ քաղվածքում և նոտարից)

  • Նոտարի ծառայողական վկայական (պահանջվում է նոտարից)


Ռեզիդենտ իրավաբանական անձը բանկային հաշիվ բացելու համար ներկայացնում է՝

  • Տնօրենի (ղեկավարի) անձը հաստատող փաստաթուղթ

  • Իրավաբանական անձի պետական ռեգիստրի գրանցման վկայական (նաև գործող ղեկավարի գրանցման ներդիր) կամ միասնական պետական գրանցամատյանից քաղվածք և մասնակիցների վերաբերյալ տեղեկանք (մինչև 30 օրյա վաղեմությամբ)

    • Եթե մասնակցի տվյալները ներառված չեն կանոնադրությունում կամ քաղվածքում

    • Բաժնետիրական ընկերությունների դեպքում՝ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից տրամադրված քաղվածք

    • Եթե 20%+ մասնակիցները իրավաբանական անձինք են՝ պահանջվում է շղթայականորեն բոլորի վերաբերյալ նույն տեղեկանքը

  • Կանոնադրության 1 պատճեն՝ կարված և կնքված «Իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ

  • Հարկային կոդ (եթե այն նշված չէ գրանցման վկայականում կամ քաղվածքում)

  • Ստորագրության իրավունքով օժտված անձանց պաշտոնի ստանձման հրամաններ կամ այլ հավաստող փաստաթղթեր


Լիազորագրով հաշվի բացում (յուրաքանչյուր տեսակի իրավաբանական անձի համար)

  • Նոտարական կարգով վավերացված լիազորագրի բնօրինակ

  • Լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթ

  • Ղեկավարի անձը հաստատող փաստաթղթի պատճեն


Լուծարվող / անվճարունակ իրավաբանական անձի համար

  • Լուծարման կամ անվճարունակության մասին իրավասու մարմնի որոշումները

  • Լուծարային կառավարչի նշանակման որոշումը


Կառուցապատողի հատուկ հաշիվ բացելու դեպքում

  • Շենքի շինարարության թույլտվության պատճեն


Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձը հաշիվ բացելու համար ներկայացնում է՝

  • Ղեկավարի անձը հաստատող փաստաթուղթ

  • Մասնակիցների վերաբերյալ տեղեկանքի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը (մինչև 30 օրյա վաղեմությամբ)

    • Ներառում է շղթայական 20%+ իրավաբանական մասնակիցների վերաբերյալ թարգմանված տեղեկանքը

  • Լիազորված անձի լիազորությունները հավաստող փաստաթղթի նոտարական կարգով վավերացված թարգմանությունը (միայն լիազորված անձի կողմից բացելու դեպքում)

  • Իրավաբանական անձի գրանցման փաստաթուղթ՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ

  • Ղեկավարի գրանցման և իրավասության մասին փաստաթուղթ՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ

  • Հիմնադիր փաստաթղթերի (կանոնադրություն, հիմնադիր պայմանագիր և այլն) նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը

  • Բանկում կարող են բացվել ժամանակավոր, հիմնական, առարկայազուրկ մետաղական, էսքրոու և կառուցապատողի հատուկ հաշիվներ, ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ ԿԲ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ հատուկ հաշիվներ.
  • Ժամանակավոր հաշիվը բացվում է նոր ստեղծվող (գրանցման փուլում գտնվող) իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր անձանց համար:
  • Հիմնական հաշիվները բացվում են ֆիզիկական և գրանցված իրավաբանական անձանց (անհատ ձեռնարկատեր, նոտար) համար:
  • Կառուցապատողի հատուկ հաշիվը բացվում է ֆիզիկական և գրանցված իրավաբանական անձանց համար (անհատ ձեռնարկատեր):
  • Կառուցապատողի հատուկ հաշիվներ բացվում են միայն ՀՀ դրամով, իսկ ժամանակավոր և հիմնական հաշիվները՝ ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով:
  • Հաշվով կարող են իրականացվել հետևյալ գործարքները՝
    - հաշվին դրամական միջոցների կանխիկ/անկանխիկ մուտքագրումներ,
    - հաշվի դրական մնացորդի սահմաններում դրամական միջոցների կանխիկ տրամադրումներ,
    - հաշվի դրական մնացորդի սահմաններում դրամական միջոցների անկանխիկ փոխանցումներ,
    - հաճախորդի տարբեր հաշիվների միջև դրամական միջոցների փոխանցումներ,
    - համապատասխան տեղեկատվական ամփոփագրերով սահմանված այլ գործառնություններ:
  • Հաշիվների հեռակառավարումը հնարավոր է իրականացնել Բանկի հետևյալ էլեկտրոնային համակարգերով.
    - «AEB Mobile» համակարգ` շարժական սարքերի համապատասխան հավելվածի միջոցով առանց Բանկ այցելության հաճախորդին ծառայությունների մատուցման/սպասարկման էլեկտրոնային համակարգ,
    - «AEB Online» համակարգ` համացանցի միջոցով առանց Բանկ այցելության հաճախորդին ծառայությունների մատուցման/սպասարկման էլեկտրոնային համակարգ:
    AEB ONLINE և AEB MOBILE էլեկտրոնային համակարգերով սպասարկման պայմաններին և սակագներին
    կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.aeb.am/hy/mobile_banking/:
  • Հաշվի արժույթից տարբերվող արժույթով գործառնություններ նույն հաշվով չեն կարող իրականացվել:
  • Բանկը հաճախորդի հաշվին փոխանցված դրամական միջոցները (անկանխիկ ոսկին) մուտքագրում է ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթղթերի Բանկ մուտք լինելու հաջորդ օրը:
  • Բանկը հաճախորդի կարգադրությամբ հաշվից դրամական միջոցներ տալիս կամ փոխանցում է (անկանխիկ ոսկին՝ փոխանցում) ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթղթերը Բանկ մուտք լինելու հաջորդ օրը, իսկ հաճախորդի լիազորված անձանց կողմից հաշվով գործառնությունների իրականացման դեպքում՝ լիազորագիրը բանկին ներկայացվելուց հետո երկու բանկային օրվա ընթացքում՝ եթե լիազորագիրը համապատասխանում է ՀՀ օրենսդրությամբ և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված պահանջներին ու Բանկը նույնականացնում է հաճախորդին և վերջինիս կողմից լիազորված անձին:
  • Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների որոշումների հիման վրա:
  • Առանց հաշվետիրոջ կարգադրության ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով՝ դատական ակտերի, հարկադիր կատարման մարմինների, հարկային մարմինների որոշումների հիման վրա հաշվի դրամական միջոցները կարող են բռնագանձվել, որից հետո 30 օրացույցային օրում Բանկը պարտավոր է դրա մասին տեղեկացնել Հաճախորդին՝ տրամադրելով հաշվի քաղվածք վերջինիս հաղորդակցման եղենակով:
  • Բանկի նկատմամբ Հաճախորդի դրամական պարտավորությունների կատարման նպատակով Բանկը կարող է անակցեպտ կարգով կատարել հաշվանց, որից հետո 30 օրացուցային օրում Բանկը պարտավոր է դրա մասին տեղեկացնել Հաճախորդին՝ տրամադրելով հաշվի քաղվածք վերջինիս հաղորդակցման եղանակով:
  • Հաշիվը կարող է փակվել հաճախորդի փակման միակողմանի դիմումով կամ Բանկի կողմից միակողմանի` հաշվում դրամական միջոցների բացակայության և մեկ տարվա ընթացքում հաշվով գործառնություններ չկատարվելու, սակագներով սահմանված վճարները, հաճախորդի այլ պարտավորությունները չկատարվելու, ինչպես նաև պայմաններով սահմանված այլ դեպքերում: Հաշվի փակման դեպքում՝ հաշվում եղած դրամական միջոցների մնացորդը տրվում է հաճախորդին կամ նրա ցուցումով փոխանցվում է այլ հաշվի, հաճախորդի համապատասխան գրավոր դիմումն ստանալուց ոչ ուշ, քան յոթ օրվա ընթացքում, որից հետո հաշիվը փակվում է:
  • Հաճախորդը կարող է Բանկին ներկայացնել իր հարցերը, առաջարկները, բողոքները, պահանջները՝ Բանկին գրավոր դիմելով, որին 10 աշխատանքային օրվա ընթացքում տրվում է Բանկի կողմից պատասխան: Պատասխանի հետ համաձայն չլինելու դեպքում հաճախորդը իրավունք ունի դիմել դատարան կամ ֆինանսական համակարգի հաշտարարին օրենքով սահմանված կարգով:
  • Բանկային հաշիվների բացման նվազագույն սկզբնական գումարի սահմանափակում չկա:
  • Բանկի կողմից ֆիզ անձին վճարվող տոկոսները ենթակա են հարկման Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքով սահմանված չափով:

 

  • Էսքրոու հաշիվը բացվում է միայն ՀՀ դրամով:
  • Էսքրոու հաշվի վրա դեպոնացվում են գործարքի կատարման համար էսքրոու միջոցների հասցեատիրոջը վճարման ենթակա էսքրոու միջոցներ մուտքագրողի կողմից մուտք արված գումարները (էսքրոու միջոցները)` որպես գործարքի կատարման երաշխիք: Էսքրոու հաշվին մուտքագրված Էսքրոու միջոցները Բանկը (Էսքրոու գործակալը) Էսքրոու պայմանագրով սահմանված կարգով կարող է վճարել էսքրոու միջոցների հասցեատիրոջը կանխիկ կամ փոխանցվել նրա նշած հաշվին` Էսքրոու պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում Էսքրոու պայմանագրով սահմանված փաստաթուղթը Բանկին (Էսքրոու գործակալին) ներկայացնելու դեպքում կամ էսքրոու միջոցներ մուտքագրողի կողմից Բանկին (Էսքրոու գործակալին) էսքրոու միջոցները էսքրոու միջոցների հասցեատիրոջը վճարելու վերաբերյալ գրավոր հանձնարարական տրամադրելու դեպքում:
  • Էսքրոու պայմանագրով սահմանված ժամկետներում Էսքրոու պայմանագրով սահմանված փաստաթուղթը Բանկին չներկայացնելու դեպքու էսքրոու հաշիվը ձևակերպվում է որպես էսքրոու միջոցները մուտքգրողի հիմնական բանկային հաշիվ՝ վերջինիս կողմից այդ հաշվի միջոցները տնօրինելու իրավունքով: 
  • Էսքրու միջոցները էսքրոու հաշվից ելքագրելուց /հաշվի մնացորդը զրոյական դառնալուց/ հետո հաշիվը
    փակվում է:
  • Էսքրոու հաշիվը կարող է բացվել ինչպես ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ), այնպես էլ իրավաբանական անձի համար: 

 

  • Առարկայազուրկ մետաղական հաշիվը ցպահանջ հաշիվ է՝ նախատեսված անկանխիկ ոսկու հաշվառման համար, որը բացվում է միայն 999.9 հարգով և որով կարող են իրականացվել հետևյալ գործառնությունները.
    - մետաղական հաշվի համալրում` Բանկից անկանխիկ ոսկի գնելու և այն մետաղական հաշվին մուտքագրելու միջոցով, ինչպես նաև հաճախորդի կամ այլ անձի Բանկում կամ այլ բանկում առկա մետաղական հաշվից ոսկու անկանխիկ փոխանցման միջոցով,
    - մետաղական հաշվի ելքագրում` մետաղական հաշվում առկա անկանխիկ ոսկին Բանկին վաճառելու միջոցով, ինչպես նաև հաճախորդի կամ այլ անձի Բանկում կամ այլ բանկում առկա մետաղական հաշվին ոսկու անկանխիկ փոխանցում կատարելու միջոցով:
  • Մետաղական հաշվով գործառնությունների իրականացման ժամանակ հիմք են ընդունվում Բանկի կողմից սահմանված 1 գրամ անկանխիկ ոսկու առքի և վաճառքի փոխարժեքները:
  • Առարկայազուրկ մետաղական հաշվով գործառնությունները չեն ենթադրում ոսկու կանխիկ մուտքագրում և ելքագրում:
  • Առարկայազուրկ մետաղական հաշիվները չեն հատուցվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
  • ՀՀ օրենսդրության, Բանկի ներքին իրավական ակտերի պահանջներից ելենով՝ Բանկի կողմից կարող են հաճախորդից պահանջվել այլ փաստաթղթեր, համաձայնություններ, տեղեկություններ:
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և պարբերականությամբ Բանկը տրամադրում է հաշվետիրոջը հաշվի վերաբերյալ քաղվածքներ վերջինիս նախընտրած լեզվով:
  • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով Բանկը կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» (Know your customer) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին:
  • Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել հաճախորդից լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
  • Հաճախորդներին Բանկի կողմից առաջարկվող բանկային ծառայությունների մատուցման կարգը, ձևը, պահանջները, սկզբունքները, հաճախորդների իրավանուքները և պարտավորությունները, պատասխանատվությունը ու ընդհանուր այլ պայմանները սահմանվում են Բանկի Վարչության կողմից հաստատվող` «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ «Բանկային ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ»-ով, որին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.aeb.am/hy/sakagner/:
  • Բանկի կողմից առանձին հաճախորդի համար կարող են սահմանվել սույն տեղեկատվական ամփոփագրով սահմանված ծառայության այլ սակագներ (այդ թվում ավելի բարձր կամ ավելի պակաս) կամ ծառայությունը մատուցվել առանց համապատասխան սակագնի գանձման:
Թարմացվել է` 18/06/2025 07:36