Պարզ ավանդ (Գործում է մինչև 30.09.2025թ.)

Դարձրո՛ւ խնայողություններն առավել եկամտաբեր՝ ընտրելով «Պարզ» ավանդատեսակը՝ հասանելի տարբեր արժույթներով և հավելյալ արտոնություններով
մինչև 9.00%
տարեկան տոկոսադրույք
367-545 օր
ժամկետ
֏, $, €
արժույթ
Պարզ ավանդ (Գործում է մինչև 30.09.2025թ.)
  • 100,000 ՀՀ դրամ նվազագույն գումար, 50,000,000 ՀՀ դրամ առավելագույն գումար
  • 200 ԱՄՆ դոլար նվազագույն գումար, 100,000 ԱՄՆ դոլար առավելագույն գումար
  • 200 ԵՎՐՈ նվազագույն գումար, 100,000 ԵՎՐՈ առավելագույն գումար
367-545 օր
Տարեկան տոկոսադրույք / Տարեկան եկամտաբերություն
8.75% / 9.11%
9.00% / 8.81%
367-545 օր
Տարեկան տոկոսադրույք / Տարեկան եկամտաբերություն
3.80% / 3.87%
4.00% / 3.96%
367-545 օր
Տարեկան տոկոսադրույք / Տարեկան եկամտաբերություն
1.75% / 1.76%
2.00% / 1.99%
Վաղաժամկետ վերադարձվող ավանդի վերահաշվարկի տոկոսադրույք
183-544 օր
Տարեկան տոկոսադրույք
7.50%
8.00%
183-544 օր
Տարեկան տոկոսադրույք
2.75%
3.00%
183-544 օր
Տարեկան տոկոսադրույք
1.00%
1.25%
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ 
  • Ավանդի ներգրավման ծառայություն բանկի «Ռոսիա-1» և «Արարատյան» մասնաճյուղերը չեն մատուցում:
  • Ավանդը կարող է ներդրվել նաև AEB Online / AEB Mobile հեռակառավարման համակարգերով (սպասարկման պայմանների ու կարգի մանրամասները ներկայացված են «AEB Online» /«AEB Mobile» համակարգերի տեղեկատվական ամփոփագրում):


Ելնելով ավանդի ծավալից «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ավանդատուներին նվիրվում է անվճար պլաստիկ քարտ`

  • ArCa Classic տեսակի քարտ ցանկացած ծավալի դեպքում:
  • 300,000 ՀՀ դրամ (համարժեք արտարժույթ) և ավել ծավալի դեպքում ` Mastercard Standard, Mastercard Gold, Visa Classic, Visa Gold տեսակի պլաստիկ քարտեր:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` 
ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ: 

Ավանդների տոկոսագումարի հաշվարկման օրինակին կարող եք ծանոթանալ  այստեղ:

 

  1. Պարզ ավանդի տեսակը` ժամկետային:
  2. Ավանդը ներդրվում է նվազագույնը 367 օր ժամկետով և առավելագույնը 545 օր ժամկետով:
  3. Ավանդատուն չի կարող Ավանդին ավելացնել լրացուցիչ գումարներ, ինչպես նաև չի կարող նվազեցնել Ավանդը: Ավանդի մասը պահանջվելու դեպքում՝ Ավանդը ենթակա է վերադարձման ամբողջությամբ:
  4. Հաշվեգրված տոկոսագումարը չի կապիտալացվում և վճարվում է ավանդատուին ամսական պարբերականությամբ կամ ավանդային պայմանագրի ժամկետի վերջում:
  5. Տոկոսագումարը հաշվարկվում է ներդրված ավանդի գումարի մնացորդի վրա: Հաշվարկը կատարվում է հիմք ընդունելով փաստացի օրերի քանակը՝ տարին ընդունելով 365 օր, իսկ նահանջ տարվա համար 366 օր:
  6. Ավանդի տոկոսները հաշվարկվում են Ավանդը Բանկում ընդունվելու օրվանից մինչև Ավանդատուին վերադարձվելու նախորդ օրը:
  7. Ավանդային այմանագրով սահմանված տոկոսադրույքը և Ավանդի վերահաշվարկի տոկոսադրույքը չի կարող միակողմանի նվազեցվել պայմանագրում նշված Ավանդի վերադարձման ժամկետում:
  8. Ավանդը վաղաժամկետ պահանջելու դեպքում՝ ամփոփագրի 1 կետով սահմանված տոկոսագումարի փոխարեն Ավանդի դիմաց հաշվարկվում և վճարվում է տոկոսագումար ամփոփագրի 1.1 կետով սահմանված Ավանդի վերահաշվարկվող տոկոսադրույքի չափով: Եթե արդեն վճարվել են ամփոփագրի 1-ին կետով սահմանված տոկոսագումարը, ապա վերահաշվարկվող տոկոսադրույքի չափից ավելի հաշվարկված և Ավանդատուին վճարված տոկոսագումարի չափով Ավանդը համարվում է վերադարձված:
  9. Եթե Ավանդի վերադարձման ժամկետը լրանալուց Ավանդը չի պահանջվել, ապա մինչև Ավանդի փաստացի պահանջվելը Ավանդի դիմաց հաշվարկվում են տոկոսներ Բանկում գործող բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների համար Բանկի սահմանած տոկոսների չափով:
  10. Բանկն ավանդային պայմանագրում նշված պարբերականությամբ, որը չպետք է գերազանցի մեկ ամիսը, ներդրողին (ավանդատուին) տրամադրում է իր ավանդային հաշվի վերաբերյալ քաղվածք ավանդային պայմանագրում կամ ավանդատուի դիմումով նշված եղանակով, բացառությամբ այն դեպքի, երբ հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հաշիվը չի դեբետագրվել կամ կրեդիտագրվել, բացի այդ ավանդատուի կողմից պահանջ ներկայացնելու դեպքում 5-օրյա ժամկետում տրամադրել հաշվի քաղվածք բանկի հայտարարած Սակագներով:
  11. Երրորդ անձանց կողմից ավանդը չի կարող համալրվել:
    - Այլ անձանց կողմից ավանդատուի ավանդը օգտագործելու կամ տնօրինելու լիազորությունները ընդունվում են, եթե լիազորությունը տրվել է նոտարով վավերացված լիազորագրով կամ բանկում անձամբ ավանդատուի կողմից՝ բանկի աշխատակցի ներկայությամբ և հաստատումով ձևակերպված և ստորագրված՝ գրավոր լիազորագրով:
  12. Պայմանագրից բխող վեճերի առաջացման դեպքում ավանդատուն գրավոր դիմում է բանկին և 10 աշխատանքային օրվա ընթացքում ավանդատուին տրվում է դիմումի վերաբերյալ պատասխան: Պատասխանի հետ համաձայն չլինելու դեպքում ավանդատուն իրավունք ունի դիմել դատարան կամ ֆինանսական համակարգի հաշտարարին օրենքով սահմանված կարգով:
  13. Բանկը հանդիսանում է հարկային գործակալ ֆիզիկական անձ հաճախորդների համար, որոնցից ներգրաված ավանդների դիմաց վճարվող տոկոսագումարները ենթակա են հարկման ՀՀ «Հարկային օրենսգրքի» 7-րդ բաժնի դրույթներով:
  14. «ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ»
  15. «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է» «Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfo.am/avand

 

Ավանդատուի կողմից ավանդը ներդնելու համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը՝

  • Անձը հաստատող փաստաթուղթ
  • Հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք


Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում):

Բանկի կողմից կնքված պայմանագրերի, համաձայնագրերի, համագործակցությունների, կամ անդամակցությունների վերաբերյալ, որոնք ուղղակի ազդեցություն կարող են ունենալ սպառողների վրա (օրինակ՝ «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում»):

Ելնելով տարաբնույթ հանգամանքներից՝ հաճախորդներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:

10000000 AMD
100000 1000000000
7.5 %
5.3 9.5
50 ՕՐ
31 1095
Ընդամենը


Փաստացի տոկոսադրույք
Ամսական վճարումներ

* Նախնական հաշվարկ չի հանդիսանում հրապարակային օֆերտա

Կուտակված տոկոսագումար

Եկամտային հարկով հարկվելուց հետո ստացման ենթակա տոկոսագումար

Թարմացվել է` 16/07/2025 08:26