Հասարակայնության հետ կապերի մասնագետ

Վերջնաժամկետ` 08.09.2025

Դիմել հիմա

Աշխատատեղի նկարագրություն

PR մենեջեր 

Պարտականություններ

  • Մշակել և իրականացնել հասարակայնության հետ կապերի կառավարման ռազմավարություն
  • Մշակել, խմբագրել և սրբագրել կոմերցիոն հոդվածներ, մամուլի հաղորդագրություններ, գործարար նամակներ, նորություններ, հայտարարություններ, հարցազրույցներ, վերլուծական նյութեր և պաշտոնական այլ հաղորդագրություններ, որոնք կապահովեն թիրախային լսարանների բարձր ներգրավվածություն և նյութի առավելագույն տարածում լայն շրջանակներում
  • Հաստատել կայուն կապեր տեղական և միջազգային լրատվամիջոցների, բլոգերների և հասարակության շրջանում կարծիք ձևավորող անձանց հետ՝ պարբերաբար թարմացնելով հիմնական կոնտակտային տվյալները
  • Կազմակերպել մամուլի ասուլիսներ, ճեպազրույցներ, քննարկումների ակումբներ, հարցազրույցներ, հարցումներ և տեղեկատվական տարբեր հանդիպումներ
  • Իրականացնել PR արշավների արդյունավետության վերլուծություն և գնահատում
  • Իրականացնել մեդիա մոնիթորինգ և հաղորդակցությունների չափումներ

Ներկայացվող պահանջներ

  • Հասարակայնության հետ կապերի հաստատման և զարգացման դասական և նորարարական հնարքների ու տեխնոլոգիաների իմացություն
  • PR արշավների պլանավորման, իրականացման և գնահատման կարողունակություն
  • Տեղեկատվական ռիսկերի սցենարների կանխատեսման և դրանց կառավարման հմտություններ
  • PR արշավների արդյունավետության գնահատման/չափման հիմնական գործիքների կիրառման ունակություն
  • MS Office ծրագրային փաթեթից, մասնավորապես՝ MS Word-ից և MS Power Point-ից օգտվելու կարողություն
  • Հանրային ելույթներ և տեղեկատվական առիթներ կառավարելու հմտություն
  • Ստեղծագործական և նորարարական մտածողություն
  • Արագ և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն
  • Պատասխանատվության բարձր զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք
  • Հաղորդակցման ունակություն և տարբեր իրավիճակներում մարդկանց հետ շփվելու կարողունակություն
  • Կազմակերպչական հմտություններ

Պահանջվող կրթությունը

Բարձրագույն կրթություն հասարակայնության հետ կապերի, մարքեթինգի, հաղորդակցությունների կառավարման, սոցիոլոգիայի, լրագրության և հարակից ոլորտներում

Պահանջվող աշխատանքային փորձը

Առնվազն 2 տարվա հասարակայնության հետ կապերի, հաղորդակցությունների կառավարման կամ հարակից ոլորտներում

Լեզուների իմացություն

Հայերենի և ռուսերենի՝ գերազանց, անգլերենի` լավ իմացություն 

Անհրաժեշտ փաստաթղթեր

Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով՝ պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնելով դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը: Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները:
Հեռախոս՝ 010-510-910 (Ներքին` 9605, 9661 /Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին/)

Դիմել հիմա
Թարմացվել է` 13/08/2025 11:15