Աշխատատեղի նկարագրություն
Հաշվապահական հաշվառման վարչության Ներբանկային գործառնությունների բաժնի մասնագետ
Պարտականություններ
- Ապրանքա-նյութական արժեքների մուտքագրում Բանկի պահեստ, ելքագրումների համապատասխան ձևակերպում, ինչպես նաև դրանց հաշվառման իրականացում ըստ ժամկետայնության
- Բանկին մատուցված ծառայությունների դիմաց մատակարարներից ստացված էլեկտրոնային հարկային հաշիվների, հաշիվ-վավերագրերի ընդունում, հաստատում
- Գույքագրման համեմատական տեղեկագրերի կազմում, տվյալների ամփոփում
- Ներբանկային գործառնությունների գծով ամսվա անալիտիկ հաշվառման փաստաթղթերի դասավորում և կազմում ըստ սինթետիկ հաշիվների
- Բանկի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ գործառնությունների ձևակերպում
Ներկայացվող պահանջներ
- Հաղորդակցվելու կարողություն
- Ինքնակատարելագործման պատրաստակամություն և ունակություն,
- Վերլուծելու և առողջ դատելու ունակություն
- Թիմում աշխատելու հմտություն
- Պատասխանատվության և ճշտապահության բարձր զգացում
- Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման ունակություն
Պահանջվող կրթությունը
Բարձրագույն տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն
Պահանջվող աշխատանքային փորձը
Բանկային ոլորտում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ
Տեխնիկական հմտություններ
MS Word, MS Excel, ԳՕ ծրագրերի իմացություն
Լեզուների իմացություն
Հայերեն՝ գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
Անհրաժեշտ փաստաթղթեր
Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով՝
պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնելով դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը: Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները:
Հեռախոս՝ 010-510-910 (Ներքին` 9605, 9661 /Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին/)
Դիմել հիմա
Թարմացվել է` 13/08/2025 11:15