Ավանդները ապահով և եկամտաբեր տարբերակ են գումար ներդնելու համար
Տոկոսագումարը կապիտալացվում է միայն «Մանկական» ավանդի դեպքում: Տոկոսագումարի կապիտալացումն իրականացվում է տարին մեկ անգամ՝ հունվարի 10-ին՝ ավելացվելով ավանդի գումարին, և տոկոսադրույքը շարունակվում է հաշվեգրվել ավանդի ընդհանուր գումարի նկատմամբ մուտքագրման օրվանից:
«Դասական» և «Դասական+» ավանդների դեպքում՝
ավանդը կամ դրա մի մասը մինչև վերադարձման ժամկետի լրանալը պահանջելիս, համապատասխանաբար ավանդի կամ պահանջվող մասի դիմաց պայմանագրով սահմանված տոկոսների փոխարեն հաշվարկվում են տոկոսներ՝ տարեկան 0% տոկոսադրույքով։ Եթե ավանդատուին արդեն վճարվել են պայմանագրով սահմանված տոկոսները, ապա վճարված տոկոսագումարի չափով ավանդը համարվում է վերադարձված։
«Շահավետ» և «Պարզ» ավանդների դեպքում՝
ավանդը վաղաժամկետ պահանջելիս, սահմանված տոկոսագումարի փոխարեն ավանդի դիմաց հաշվարկվում և վճարվում է տոկոսագումար՝ սահմանված վերահաշվարկվող տոկոսադրույքով։ Եթե արդեն վճարվել է սահմանված տոկոսագումարը, ապա վերահաշվարկվող տոկոսադրույքով հաշվարկվածից ավելի վճարված տոկոսագումարի չափով ավանդը համարվում է վերադարձված։
«Մանկական» ավանդի դեպքում՝
ավանդը կամ դրա մի մասը մինչև վերադարձման ժամկետի լրանալը պահանջելիս, հաշվեգրված տոկոսագումարը վճարվում է հաճախորդին՝ բացառությամբ վերջին հաշվեգրման ամսաթվից մինչև ավանդի պահանջման օրը ընկած ժամանակահատվածի, որի համար տոկոսները հաշվարկվում են 0% տոկոսադրույքով։
«Դասական» ավանդը 274 օրից պակաս ժամկետում վերադարձնելու պայմանով ներդրվելու դեպքում՝ ավանդին գումարներ չեն կարող ավելացվել, իսկ նման պայմանով երկարաձգվելու դեպքում` գումարներ կարող են ավելացվել միայն երկարաձգման օրը և ոչ ավել ավանդի մնացորդային գումարի չափից:
Այո, ավանդի դիմաց հաշվարկված տոկոսները, ավանդատուի հանձնարարականի հիման վրա, կարող են փոխանցվել քարտային հաշվին։
Ավանդի ծավալից կախված՝ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն ավանդատուներին տրամադրում է անվճար վճարային քարտ՝
1) ցանկացած ծավալի ավանդի դեպքում՝ ArCa Classic քարտ,
2) 300,000 ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ) և ավելի ավանդի դեպքում՝ Mastercard Standard, Mastercard Gold, Visa Classic, Visa Gold տեսակի քարտեր։