Հայէկոնոմբանկի և Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի (IBRS Council) համագործակցության շրջանակում Հայէկոնոմբանկի գործարար հաճախորդները հնարավորություն ունեցան  ծանոթանալու IBRS խորհրդի ծրագրերին:

2026թ. փետրվարին կայացած տեղեկատվական հանդիպման ընթացքում արտահանման նոր շուկաներով և մասշտաբավորմամբ հետաքրքրվող գործարարներին ներկայացվեցին IBRS-ի առաջիկա ծրագրերը, այդ թվում՝ համաֆինանսավորվող բիզնես նախագծերը, ինչպես նաև՝ որպես Հայէկոնոմբանկի հաճախորդ, բիզնես ծրագրերում ներգրավվելու արտոնյալ պայմանները։

IBRS խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը, ներկայացնելով խորհրդի աշխատանքները, անդարադարձավ 2026 թվականին նախատեսվող հիմնական ծրագրերին, որոնց նպատակն է նպաստել հայկական բիզնեսի ինտեգրմանը միջազգային շուկայում, ձևավորել փոխգործակցության երկարաժամկետ հարթակներ և աջակցել արտահանմանն ու ներդրումային գործընթացներին։

Հայէկոնոմբանկի Մարքեթինգի բաժնի պետ Արման Տոնիկյանը նշեց, որ IBRS խորհրդի հետ համագործակցությամբ Հայէկոնոմբանկի գործընկերները պարբերաբար իրազեկվելու են խորհրդի ընթացիկ ծրագրերի մասին և հնարավորություն են ունենալու մասնակցել խորհրդի կողմից իրականացվող միջոցառումներին՝ հավելելով, որ նման տեղեկատվական հանդիպումները միտված են նաև գործարարության մասին գիտելիքների հարստացմանը:

Գործարարները հետաքրքրված էին Հայաստանից տարբեր շուկաներ արտահանման մանրամասներով, միջազգային շուկաներում նոր գործընկերներ գտնելու հնարավորություններով, ինչպես նաև IBRS խորհրդին անդամակցելու պայմաններով:

Հայէկոնոմբանկի և IBRS խորհրդի միջև ձևավորված գործընկերությունը հնարավորությունների նոր հարթակ է  հայ գործարարների համար բիզնես գիտելիքները հարստացնելու և նոր շուկաներ մուտք գործելու համար: 

Այլ նորություններ