Ս.թ. մարտի 2-ից մինչև օգոստոսի 2-ը Հայէկոնոմբանկը կտեղաբաշխի իր կողմից թողարկված դրամային պարտատոմսերի հերթական տրանշը:

3 մլրդ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերը ներառում են 300,000 հատ անվանական,  ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 10,000 դրամ անվանական արժեքով:  

Պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը 10% է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ պարտատոմսերի մարման ամսաթիվը՝ 02.03.2029թ.:

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում  և գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։

Պարտատոմսերի ծրագրային ազդագրի (գրանցված ՀՀ ԿԲ-ի կողմից) և թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել Բանկի կայքէջից, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով Բանկի գլխամասային գրասենյակ (հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 23/1):

Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ դիմելով Բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:

Հայէկոնոմբանկի թողարկած  դրամային պարտատոմսերը կարելի է ձեռբերել նաև առցանց AEB Mobile հավելվածի և AEB Online համակարգի միջոցով: AEB Mobile հավելվածը կարելի է ներբեռնել այստեղ:

 

Հիշեցնենք, որ

  • «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում ցուցակված  պարտատոմսերի դիմաց  մինչև  2027թ․ դեկտեմբերի 31-ը վճարվող արժեկտրոնային եկամուտները ենթակա չեն հարկման:
  • «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորվում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

 

Այլ նորություններ